Վոզնյակը հիացած է Հայաստանով ու մեր քաղաքակրթությամբ
Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն այսօր հյուրընկալել է նաև «Apple computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին: Ողջունելով հյուրին, Տ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստան կատարած այցելության համար:
Հանդիպմանը զրուցակիները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում տեղի ունեցող զարգացումների և հեռանկարների, ինչպես նաև երկկողմ համագործակցության վերաբերյալ: «Apple computer» կորպորացիայի համահիմնադիրը Հայաստանից ստացած իր տպավորություններն է ներկայացրել վարչապետին՝ նշելով, որ հիացած է Հայաստանով ու նրա քաղաքակրթությամբ:
Այս մասին հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ Սթիվ Վոզնյակը Հայաստանում է գտնվում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը ստանալու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը