2008-10թթ-ին Հայաստանում բջջային օպերատորների գնային քաղաքականության մեջ արձանագրվել է շուրջ 25 տոկոսի նվազում
«Արմենտել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ԱՊՀ երկրների և Վրաստանի լրագրողների ու բլոգերների համար կազմակերպել էր «ՎիմպելԿոմ Լթդ»-ի կողմից անցկացվող ամենամյա համաժողով` «Տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը զանգվածային լրատվամիջոցներում» խորագիրը կրող:
Համաժողովին ներկա էին Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ավելի քան 30 ներկայացուցիչներ, ովքեր քննարկում էին բջջային կապի առավելություններն ու կարևորությունը ժամանակակից աշխարհում: Համաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում տարբեր երկրների զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և քննարկել հեռահաղորդակցության մասին տեղեկացնելու առաջադեմ եղանակները:
Մասնակիցներին ներկայացվեցին նաև վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց, օրինակ, Հայաստանում 2010թ-ին մեկ բաժանորդը բջջային ցանցում միջինում խոսացել է 265.9 րոպե : Բացի այս նշվեց, որ 2008-10թթ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ 12 երկրներում բջջային օպերատորների գնային քաղաքականության մեջ արձանագրվել է շուրջ 25 տոկոսի նվազում: Կոնկրետ Հայաստանում նվազումը երեք տարիների կտրվածքով կազմել է 43.5 տոկոս: