Ամերիկացի գրողը բոյկոտել է Թուրքիան: Էրդողանը զայրացել է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ամերիկացի գրող Փոլ Օստերին, որը հայտարարել էր, թե բոյկոտելու է Թուրքիան, հաղորդում է Associated Press-ը:
Էրդողանին զայրացրել է գրողի խոսքերն այն մասին, որ նա այդ քայլին է գնում՝ բողոքելով թուրքական բանտերում մեծ թվով գրողների ու լրագրողների առկայության դեմ:
«Ում է ընդհանրապես հետաքրքրում, կգա նա, թե ոչ: Թուրքիան ոչինչ չի կորցնի այդ պարոնի բացակայությամբ»,-ասել է Էրդողանը:
Այս կերպ նա արձագանքել է թուրքական թերթերից մեկին Օստերի հարցազրույցին, որտեղ գրողն ասել էր, թե ոչ մի դեպքում չի գնա Թուրքիա և Չինաստան, քանի դեռ այնտեղ մեծաթիվ գրողներ ու լրագրողներ են բանտարկված:
Թուրքական բանտերում, տարբեր մեղադրանքներով մի քանի տասնյակ լրագրող կա, ինչն առաջացնում է Արևմուտքի վրդովմունքը: Սակայն Անկարան դրան ուշադրություն չի դարձնում: Փոլ Օստերը հանրահայտ ամերիկացի գրող, սցենարիստ ու թարգմանիչ է, նրա գրչին են պատկանում «Տիմբուկտու», «Միստեր Վերտիգո», «Լուսնի տաճարը» գրքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր