![](https://panorama.am/news_images/246/735108_1/f55c5e270ca3c4_55c5e270ca7b5.thumb.jpg)
Հացից ու ջրից հրաժարված Մհեր Ենոքյանի առողջական վիճակը նորմալ է. ՔԿՀ-ից են վստահեցնում
«Նուբարաշենում» գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի առողջական վիճակն առայժմ նորմալ է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
«Նա մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանները նրա հետ խոսում են զրուցում: Առայժմ որևէ խնդիր չի ծագել», -հավելեց Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ Մհեր ԵՆոքյանը հունիսի 11-ին հայտարարել էր հացից ու ջրից հրաժարվելու մասին: «…Այստեղ` «Նուբարաշենի» կլոր «գերեզմանոցում» 24 ժամ չորս պատերի մեջ փակված դատապարտյալիս համար ծայրահեղ քայլերը ևս սահմանափակ են: Ու քանի որ հացադուլը համարում եմ վաղուց արժեզրկված բողոքի ձև Հայաստանում և ինքս էլ հազվադեպ եմ կիրառել այն, հայտարարում եմ, որ հունիսի 11-ից հրաժարվելու եմ թե՛ ջրից, թե՛ հացից: Որպես բժիշկների ընտանիքի զավակ և ինքս էլ թերի բարձրագույն բժշկական կրթությամբ` գիտեմ, որ այդպես մարդու օրգանիզմը կարող է դիմանալ ընդամենը տասն օր»,-գրել էր նա իր հայտարարության մեջ:
Մհեր ԵՆոքյանի այս արարքը մտահոգել էր մի խումբ մտավորականների, որոնք ասուլիսում կոչ արեցին ցմահ դատապարտյալին հրաժարվել այդ քայլից, «քանի որ ամեն ինչ կորած չէ»:
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հունիսի 11-ից հրաժարվելու է թե՛ ջրից, թե՛ հացից
Այսօրվանից Մհեր Ենոքյանը հրաժարվում է հացից ու ջրից. Մտավորականներն անհանգստացած են
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)