Հայտնաբերվել է փարավոնի հուղարկավորության նավը, որը 5 հազար տարեկան է
Ֆրանսիացի հնեաբանները Եգիպտոսում հայտնաբերել են հնագույն փայտյա նավ, որի տարիքը մոտ հինգ հազար տարի է: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Մուհամեդ Իբրահիմի հայտարարությանը:
Գտածոն հայտնաբերվել է մայրաքաղաք Կահիրեից մի քանի կմ հեռավորության վրա: Գիտնականներն այն կարծիքին են, որ նավը ստեղծվել է հնագույն Եգիպտոսի Վաղ թագավորության Դենա (Ուդիմու) փարավոնի օրոք և ըստ ամենայնի նախատեսված է եղել փարավոնի հուղարկավորության արարողության համար: Հին եգիպտացիները հավատում էին, որ մահից հետո մարդիկ նավով կարող են տեղաշարժվել անդրշիրիմյան կյանքում:
Նախարարի վկայությամբ նավի փայտը լավ է պահպանվել, գիտնականների համապատասխան հետազոտական աշխատանքներից հետո նավը կցուցադրվի եգիպտական թանգարաններից մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց