Վռամ Գյուլզադյան` պատգամավորից գյուղապետի թեկնածու
Նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Վռամ Գյուզադյանը գյուղատնտեսության նախարարությունից հեռացվելուց հետո կարծես պետական մարմիններում այլ աշխատանք չի գտել: Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի` այժմ Գյուզադյանը պայքարում է գյուղապետ դառնալու համար:
Վռամ Գյուլզադյանը թեկնածությունը առաջադրել է Լոռու մարզի Վարդաբլուրի գյուղապետի ընտրություններում: Այժմ անկուսակցական գործիչն ինքնառաջադրվել է: Թեկնածուների մասին տեղեկությունների ցանկում նշված է, որ Գյուլզադյանը «Հունայկա» ՍՊԸ-ի նախագահն է, գյուղատնտես: Այս պահին Գյուլզադյանի միակ մրցակիցը գործող համայնքապետն է, անկուսակցական Միքայել Ֆրանգյանը: Մյուս թեկնածուն, անկուսակցական ֆերմեր Գեղամ Վարդանյանը ինքնաբացարկ է հայտնել:
Վարդաբլուրում ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 9-ին: Այստեղ նախկին պատգամավորն ու բաժնի պետը արհեստական լճեր ունի, որտեղ ժամանակին փորձել է ձկնաբուծությունը զարգացնել:
Հիշեցնենք, որ նախկին ՕԵԿ-ականին գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի պաշտոնից հեռացրեց ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը: 2010 թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով ծառայողական քննությունից հետո տվեց իր համաձայնությունը` Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատվելու հարցում: Նրան մեղադրեցին իր պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ:
«Ես նախկինում ՕԵԿ անդամ էի, սակայն երբ Ալավերդյանը նախարար նշանակվեց, ես այլևս ՕԵԿ-ում չէի, դուրս էի եկել: Բնական է, որ նման հարցեր պետք է առաջանային: Պլյուս նաև նախարարի մեծ ախորժակը: Նրան թվում էր, թե ես գյուղնախարարության մեջ մաքսային ծառայության պետ եմ և այստեղ մեծ գումարներ են շրջանառվում ու ինքը պետք է շատ շուտ հարստանա և վերադարձնի նախարար դառնալու համար արած ծախսերը: Տարի ու կես է՝ այդ կոնֆլիկտը կա, դա նոր բան չէ: Պարզապես այս անգամ նա ինձ ծուղակը գցեց և քաղծառայութան խորհուրդը չկարողացավ ինձ պաշտպանել»,-լրատվամիջոցներից մեկին պատմել էր Գյուլզադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը