«ԱրմենՏել»-ը նոր առաջարկ ունի. 7 օր անսահմանափակ ներցանցային զանգեր ընդամենը 100 դրամով
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Սուպեր Միքս» նոր կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր միանվագ 500 և ավելի դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդի հաշվեկշռից գանձվում է 100 դրամ և տրվում է հնարավորություն լիցքավորման պահից սկսած դրական հաշվեկշռի դեպքում ` 7 օր շարունակ անսահմանափակ շփվել Beeline ցանցի ներսում: Լիցքավորված գումարի մնացած մասը բաժանորդը կարող է օգտագործել կապի բոլոր ծառայությունների դիմաց այդ թվում շարժական ինտերնետի, միջազգային և միջքաղաքային զանգերի և այլ ծառայությունների համար:
«Սուպեր Միքս» սակագնային փաթեթին անցնելու համար անհրաժեշտ է հավաքել *110*08052# հրահանգը կամ ուղարկել “08052” բովանդակությամբ SMS 0674 կարճ համարին:
«Սուպեր Միքս» սակագնային փաթեթն աննախադեպ հնարավորություն է ընձեռում մեր բաժնորդներին շփվել Beeline ցանցում և չմտածել խոսակցության տևողության մասին: Համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից առաջարկվող այս սակագնային փաթեթը կարճ ժամանակահատվածում կարժանանա Beelinе բաժանորդների բարձր գնահատականին: Կյանքն ավելի վառ և հետաքրքիր դարձնելու նպատակով մենք որոշեցինք Ֆեյսբուք սոցիալական ցանցում Beeline Armenia էջում մեկնարկել նոր ֆոտոմրցույթ «Ամենագեղեցիկ զույգը» խորագրով: Մրցույթի հաղթողները կստանան սմարթֆոներ Samsung GT-I9003 Galaxy S «Սուպեր Միքս» սակագնային փաթեթի հետ միասին և կկարողանան գնահատել մեր նոր առաջարկի առավելությունները»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Սուպեր Միքս» սակագնային փաթեթում ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ, դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ:
«Սիրելի համար» և «Բալանսի փոխանցում» ծառայությունը հասանելի չեն «Սուպեր Միքս» ՍՓ-ից:
«Սուպեր Միքս» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, իսկ մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևելով այս հղմանը: