Թվիթեր սոցցանցը հաքերային հարձակման է ենթարկվել. գողացել են 250 հազար օգտատերի տվյալներ
Թվիթեր սոցիալական ցանցը հարձակման է ենթարկվել հաքերների կողմից, ինչ հետևանքով գողացել են 250 հազար օգատատերի տվյալները՝ այդ թվում անունները, էլեկտրոնային հասցեներն ու գաղտնաբառերը: Այս մասին հաղորդում է «Վեստի» հեռուստաընկերությունը:
Նշվում է, թե նախօրեին միկրոբլոգների ցանցը աշխատել է տեխնիկական դադարներով, սակայն այսօր այն գործում է անխափան: Թվիթեր սոցցանցի տնօրինությունը խորհուրդ է տվել օգատերերին անվտնագության նկատառումներից ելնելով փոխել գաղտնաբառերը
Գրասենյակում չեն բացառել, որ հաքերային հարձակումը կապված է ամերիկյան առաջատար «The New-York Times» և «The Wall Street Journal» պարբերականների նկատմամբ օրեր առաջ իրականացված հաքերային հարձակման հետ: