Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել, որ այս տարի Նովրուզին (մարտի 21-ին) իրանցի զբոսաշրջիկների թիվը կլինի անցած տարվա չափ: Սակայն զբոսաշրջային գործակալությունները կանխատեսում են զբոսաշրջիկների թվի կտրուկ, մինչև 10 անգամ նվազում: «Տաթև Տ.Տ.Տ.» գործակալությունից թերթի թղթակցին հայտնել են, որ այս օրերին Իրան-Հայաստան սահմանը հատում է օրական 2 ավտոբուս, իսկ անցած տարվա այս օրերին դրանք 10-ն էին: Նովրուզի տոները Հայաստանում անցկացնող իրանցիներից յուրաքանչյուրը, միջին հաշվով Հայաստանում ծախսում էր մոտ հազար դոլար և դա մեծ ազդեցություն էր ունենում՝ դրամի սեզոնային արժեզրկումը կանխելու առումով: Այս տարի այդ բարերար ազդեցությունը շատ ավելի փոքր կլինի: