ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Եթե տարածքների միացման հարց է առաջանում, ապա Ադրբեջանը պետք է միանա մայր հողին՝ Իրանին
Հակաիրանական անջատողական խմբերին աջակցելու գործընթացը կավարտվի ի վնաս Բաքվի:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով օրերս Բաքվում «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կոչվող կազմակերպության անցկացրած հավաքին, մասնավորապես նշել է. «Եթե տարածքների միացման հարց է առաջանում, ապա նախևառաջ այն տարածքը, որն անջատվել է Իրանից պետք է վերադառնա իր տեղը, այսինքն՝ Ադրբեջանը պետք է միանա մայր հողին՝ Իրանին»:
Հավելենք, որ նախօրեին «Քեյհան» հասարակական-քաղաքական կազմակերպությունում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հոսեյն Շարիաթմադարին, դիմելով Իրանի իշխանություններին, վերջիններիս կոչ է արել Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը առաջարկել, որպեսզի իր բնակչության շրջանում Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի Ազարբայջանինն (Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներ) միացնելու մասին հանրաքվե անցկացնեն:
ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրն էլ իր հերթին, հակադարձելով Ադրբեջանի կողմից Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ ուղղակիորեն և անուղղակիորեն ցուցաբերվող հավակնություններին, մասնավորապես նշել էր. «Առաջիկայում Կովկասի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համաժողով կկազմակերպվի, որի ընթացքում կքննարկվի ադրբեջանական մի շարք քաղաքները, այդ թվում Բաքուն, Իրանին միացնելու գործընթացին առնչվող հարցեր, քանի որ, այդ քաղաքների բնակիչները հակված են միանալ մեր երկրին»:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ԱԳՆ-ն հերթական բողոքի նոտան է հղել Ադրբեջանի դեսպանին
Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն առաջարկում է հանրաքվեի միջոցով Ադրբեջանի Հանրապետությունը միացնել Իրանին
Ադրբեջանի բնակչությունը հակված է միանալ Իրանին. ԻԻՀ Մեջլիսի պատգամավորի դիտարկումները
Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ
Իրանի դեսպանը Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորին կոչ է անում հարգել իր երկրի անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան