Առողջություն 11:00 06/07/2013

Դոկտոր Ալլեն. Ես ուրախ եմ, որ իմ բուժումը հնարավորություն է տալիս մարդկանց առողջ ու անցավ ապրել

Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել է դոկտոր Սայմոն Ալլենի հայտնագործած Թերմոբալանսային թերափիային և դրա ազդեցությանը այնպիսի քրոնիկ հիվանդությունների վրա, ինչպիսիք են ցավերը մեջքի հատվածում, սրտի իշեմիկ հիվանդություն, շագանակագեղձի ադենոմա, քրոնիկ պրոստատիտ, երիկամային հիվանդություն և այլն: Ներկայացնում ենք հարցազրույցը դոկտորի հետ:

-Դոկտոր Ալլեն, անկեղծ ասած Ձեր Թերմոբալանսային թերափիան փոքր-ինչ զարմացնում է, քանի որ առաջարկում է, Ձեր պնդմամբ, էֆեկտիվ բուժում մի շարք իրարից տարբեր հիվանդությունների համար: Ինչպե՞ս է դա հնարավոր:

-Այո, իրավացի եք` մարդիկ շատ են նմանատիպ հարցեր տալիս, քանի որ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է նույն մեթոդը կարողանում բուժում ապահովել և սրտին, և շագանակագեղձին, և երիկամներին ու մեջքի ցավերին: Սակայն Թերմոբալանսային թերափիան դա իրականում հիվանդության կապիլարային մակարդակի բուժման մեթոդ է, և ոչ թե կոնկրետ ինչ-որ հիվանդության բուժում: Հազարամյակներով կիրառվում է ասեղնաբուժությունը, հարյուրամյակներով` հոմեոպաթիան, որոնք նշանակվում են տարբեր հիվանդությունների դեպքում և այսօր սա որևէ մեկի մոտ զարմանք չի առաջացնում: Իսկ հիմա եկել է Թերմոբալանսային թերափիայի ժամանակը. մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ, այդ թվում և էլեկտրոնային տարբերակով, որոնցում նկարագրվում է սարքի կիրառման դրական փորձերի մասին, իսկ դրանք կօգնեն Թերմոբալանսային թերափիային ստանալ ավելի լայն ճանաչում աշխարհով մեկ:

-Կպատմե՞ք: Մեզ հետ զրույցում պրոֆեսոր Աղաջանյանը, ճիշտ է, որոշակիորեն պարզաբանել է մեթոդի առանձնահատկությունները, սակայն լսել հենց Ձեզանից ավելի ցանկալի է:

- Որոշ տվյալներ ներկայացված են համացանցում http://www.finetreatment.com կայքում, որտեղ ամեն ցանկացող կարող է ոչ միայն ձեռք բերել սարքերը, այլև ծանոթանալ արձագանքների հետ: Մասնավորապես, կայքում կարելի է գտնել Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչների կողմից արված մի քանի հարցազրույց-տեսագրություններ, որոնցում սարքերից օգտված անձինք ներկայացնում են իրենց առողջական խնդիրները և այն, թե ինչպես են Դոկտոր Ալլենի սարքերը օգնել նրանց: Օրինակ մի դեպք` անգլիացի մի տղամարդ երկու տարի կրել է սարքը, ինչի արդյունքում բավականին մեծ չափերի շագանակագեղձը 137 գրամ քաշից փոքրացել է մինչ 37 գրամ: Նշեմ` նորման 30 գրամն է համարվում:

-Էլ ո՞ր հիվանդությունների դեպքում է էֆեկտիվ Թերմոբալանսային թերափիան:

-Սարքի կիրառումը, օրինակ, քայքայում է երիկամների քարերը, նրանք փոքրանում են ժամանակի ընթացքում, մոտավորապես 1 մմ մեկ ամսվա ընթացքում, այսինքն 10-12 մմ-նոց քարի քայքայումը ակնկալելի է մեկ տարի անց միայն: Մեջքի քրոնիկ ցավերի նվազումը, օրինակ, նկատվում է արդեն մի քանի օր անց և մարդիկ կարող են այլևս չընդունել ցավազրկող հաբերը: Սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողների մոտ լավանում է սրտմկանը, ինչը թույլ է տալիս այլևս չմտածել բարդ վիրահատության մասին: Այս բոլորը ապացուցված են կոնկրետ արդյունքներով:

-Դոկտոր Ալլեն, ինչպե՞ս եք եկել Թերմոբալանսային թերափիայի ստեղծման գաղափարին:

-Բրիտանիայում մեծ գիտական աշխատանք եմ կատարել և եկել այն եզրահանգման, որ բոլոր քրոնիկ, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների, որոնք բժիշկների կողմից պայմանականորեն անվանում են «ներքին հիվանդություններ» հիմքը մեկն է, այդ իսկ պատճառով դրանք կարելի է բուժել նույն թերափիայով: Մարդու օրգանիզմում բոլոր հյուսվածքները ստանում եմ ջերմություն միևնույն սխեմայով, արյունատար անոթներով, որոնք ճուղավորվում են մինչ կապիլարները: Իսկ կապիլարները բոլոր օրգաններում նույնն են` թե սրտում, թե երիկամներում և թե շագանակագեղձում, այդ իսկ պատճառով Թերմոբալանսային թերափիան և սարքերը կապիլարների վրա ներազդելով բուժում են քրոնիկ հիվանդության հիմքը և ոչ թե սիմպտոմները` ի տարբերություն դեղերի կամ վիրահատությունների:

-Պրոֆեսոր Աղաջանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում Թերմոբալանսային թերափիայի մեթոդով կլինիկական հետազոտություններ են անցկացվելու: Ե՞րբ դրանք կմակնարկեն:

-Շնորհիվ պրոֆեսոր Աղաջանյանի, դրանք արդեն մեկնարկել են ուռոլոգիական հիվանդությունների մակարդակով: Իսկ դա բավականին լայն դիապազոն ունի: Շագանակագեղձի ադենոմայից տառապող հիվանդները կարող են խուսափել վիրահատության կամ դեղորայքային բարդություններից, երիկամներում քարեր ունեցողները` շոկային ճառագայթումից, իսկ քրոնիկ պրոստատիտ ունեցողները հակաբիոտիկների օգտագործման թուլացնող ու ծանր հետևանքներից: Սակայն նախևառաջ, և որքան հասկանում եմ այդ մասին ընդգծել էր նաև պրոֆեսոր Աղաջանյանը, անհրաժեշտ է հետազոտվել Միքաէլյանի անվան ինստիտուտում, պրոֆեսոր Աղաջանյանի բաժանմունքում:

-Դոկտոր Ալլեն, բոլոր նորույթների ճանապարհին խոչընդոտներ են լինում, Ձեր հայտնաբերած թերափիան ենթարկվե՞լ է քննադատության:

-Ամեն ինչ էլ եղել է, բայց ես կասեմ մի բան` մարդիկ խուսափում են կտրել այն ճյուղը, որի վրա հնարավոր է դեռ կնստեն: Ի վերջո, իմ բնական հումքով թերափիան ուղղված է շատ տարածված հիվանդությունների վրա, որոնք ներկայումս չունեն բուժման հաջող լուծումներ: Իսկ քննադատություն ու չարախոսություն իհարկե առկա է. օրինակ, բոլորովին վերջեչս ինձ մատնանշեիցն մի կայքի, որն ուղղակիորեն առնչություն ունի առողջապահությանը, որտեղ ինչ-որ մեկը բառացիորեն ապուշություն էր գրել Թերմոբալանսային թերափիայի մասով: Ես անմիջապես գրեցի կայքի ղեկավարությանը, որ իրենց մոտ տեղադրված ոչնչով չապացուցավծ ինչ-որ տեղեկատվություն և գրառումն անմիջապես հեռացվեց: Լինում է, որ չարախոսները բացասական մեկնաբանություն են թողնում տեսագրությունների տակ, բայց այդ ամենը, բնական է, չի կարող նվազեցնել այն փաստերի ճշմարիտությունը, որոնք առկա են: Իսկ բացի այդ էլ, մարդիկ իրենք կարող են գնահատել Թերմոբալանսային թերափիայի առավելությունները` վնաս հաստատ չի լինի:

Ամենակարևորն այս կյանքում առողջ լինելն է: Դեղերն ու վիրահատությունները կարող են հակառակ ու երբեմն անգամ անդառնալի էֆեկտի հանգեցնել, ինչը հնարավոր չի լինի բուժել: Իսկ Դոկտոր Ալլենի սարքերը իրականում բացարձակապես անվնաս են և յուրաքանչյուր ոք այն կարող է օգտագործել տնային պայմաններում: Ես ուրախ եմ, որ իմ բուժումը հնարավորություն է տալիս մարդկանց առողջ ու ամենակարևորը` անցավ ապրել:

Նախորդիվ` Հայազգի դոկտոր Ալլենի տեսությունը քրոնիկական հիվանդությունների բուժման նոր մեթոդ է առաջարկում 

Panorama.am -ը ներկայացնում է ոլորտը, իսկ մասնագիտական պատասխանատվությունը նյութի հերոսինն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}