Հասարակություն 17:25 19/07/2013

«Եթե դուք ուզում եք, որ ձեզ կարդան, քիչ գրեք». Ս.Մարտիրոսյանը բացահայտում է Facebook-ի գաղտնիքները

 «Հայաստանում քաղաքացիական ամենամեծ ազդեցություն ունեցող սոցիալական ցանցը Facebook-ն է, որտեղ հավաքված են քաղաքական գործիչները, լրագրողները և այլն: Թեև հայ օգտատերերի քանակի իմաստով առաջատարը ամենևին էլ Facebook-ը չէ»,- սոցիալական ցանցերի դերակատարման մասին խոսելով` ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` Հանքավանում անցկացվող տեղական փորձի և գիտելիքի փոխանակման «Գենդերային խնդիրներն ու ժողովրդավարական կառավարությունը» ցանց խորագրով քննարկման ժամանակ:

Նշենք, որ սա արդեն երկրորդ նմանատիպ աշխատանքային հանդիպումն է «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Խնդիրը, թե ինչու էր այս հարցը քննարկվում հանդիպման շրջանակում այն է, որ տեղեկատվության և փորձի փոխանակման համար սոցիալական ցանցերը և դրանց էլեկտրոնային պլատֆորմները կարևոր են: Ավելին` մասնավորապես Facebook-ը աշխատանքային` ֆիզիկական նման քննարկումներից դուրս շատ արժեքավոր հնարավորություն է ընձեռում առավել հաճախակի և բովանդակալից քննարկումներ ունենալ ընդհանուր հետաքրքրության առարկայի վերաբերյալ:

«Հայաստանում լրատվամիջոցների քանակը աճում է, նորությունների քանակը չի աճում և ըստ այդմ լրագրողները ունեն խնդիր նորություն ներկայացնելու: Լրագրողները հիմնակնում սոցիալական ցանցից վերցնում են նաև բարբաջանքեր, որոնք տեղադրում են իրենց մոտ ու տարածում դրանք»,-բացատրեց  Ս.Մարտիրոսյանն ու հավելեց, որ վերջերս որոշակի փոփոխություն նկատելի է այդ առումով: 



«Թերթերի հարցը շատ տխուր է, որովհետև միայն երեք-չորս թերթ կա, որ տպաքանակը հասնում է երկու-երեք հազարի, մնացածինը չի անցնում 500-600-ը: Թերթերի հիմնական լսարանը չինովնիկներն են, որոնք ձեռք են բերում այն, որպեսզի հասկանան` իրենց մասին վատ բան գրե՞լ են, թե՞ ոչ: Facebook-ը այս կոնտեքստում կարևոր է այն տեսանկյունից, որ չինովնիկները նաև Facebook են կարդում կամ նրանց համար կարդում են, այնպես որ, եթե ինչ-որ հարց կա, որ պետք է հասնի չինովնիկներին, ապա Facebook-ը դրա համար լավ գործիք է. վերջին շրջանում ակնհայտ դարձավ, որ սոցիալական այս ցանցը կարող է հարցեր լուծել»,- նշեց Ս.Մարտիրոսյանը:

Խոսելով սոցիալական ցանցի բացասական կողմերի մասին, բանախոսը նշեց, որ գործում է մի ալգորիթմ, որն էլ որոշում է, թե ձեր օգտատեր-ընկերներից որ գրառումը պետք է ստանանք, որը ոչ: Արդյունքում` անգամ մեր ընկերների ոչ բոլոր գրառումներն են, որ հասանելի են դառնում մեզ.

«Եթե դուք ուզում եք, որ ձեզ կարդան, քիչ գրեք, որովհետև Facebook-ի համար ամենակարևորը նկարն ու վիդեոն է` սրանք առաջնահերթ են գնում  այլ ընթերցողներին համար: Այնուհետև` ըստ առաջնահերթության, հասանելի են այլ կայքերի հղումները և ամենավերջում Facebook-ը ցույց է տալիս օգտատերերի պայծառ մտքերը: Իհարկե, կա նաև ժամային առաջնահերթություն, քանի որ որքան հին է ձեր գրածը, այնքան քիչ հավանական է, որ մի քանի օր անց ձեր ընկերը այն կկարդա»,- թվարկեց Ս.Մարտիրոսյանը` «բացահայտելով» Հայաստանում ամենաազդեցիկ սոցիալական ցանցի որոշ գաղտնիքներ:

Անդրադառնալով Facebook-ում խմբերի ձևավորման խնդրին, Ս.Մարտիրոսյանը նշեց, որ իրականում այդ խմբերում շատ քիչ մարդ կա, որովհետև նրանց մեծ մասին երբեմն առանց իրենց իսկ համաձայնության են ներգրավում խմբերի մեջ: Հասկանալի է, որ օգտատերերի մեծ մասը դուրս է գալիս նման խմբերից: Բայց սա էլ պատահական չէ.

«Ինչո՞ւ է Facebook-ը թույլ տալիս, որ առանց մեզ հարցնելու ներառեն խմբերի մեջ: Միայն մեկ պատճառով` խմբի մեջ կարող է մտցնել միայն քո ընկերը, բայց կոնկրետ Հայաստանի պարագայում մեծ մասը իրենց ընկերներ-օգտատերերին նույնիսկ չեն էլ ճանաչում: Դրա համար էլ նման խնդիր է առաջանում»,- բացատրեց նա ու հավելեց, որ երկար կյանք ունենում են այն խմբերը, որոնք օգտատերերին իրենց շարքերը ներգրավում են բացատրելով, թե ինչու են ուզում տեսնել այս կամ այն օգտատերին այդ խմբում:

Նշենք, որ «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագիրն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից, ֆինանսավորվում է` Եվրոպական միության կողմից, ազգային գործընկերներն են` ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ու ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը: Ծրագրի իրականացնող տեղական գործընկերներն են` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հկ-ն և «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» (APRA):
 



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}