Կարեն Բեքարյան. Սարսանգի ջրամբարի հետ կապված շահարկումը սադրիչ ձեռագրի հերթական դրսևորումն է

Սարսանգի ջրամբարի վերաբերյալ՝ վերջին շրջանում ադրբեջանական կողմի հնչեցրած հայտարարությունների և ԼՂՀ-ի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ «Փաստինֆո» լրատվական գործակալությունը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանի հետ: Ներկայացնում ենք նյութն ամբողջությամբ:

«Ես հիմա ավելի մեծ մտավախություն ունեմ, որ ադրբեջանական կողմը բավականին պրովոկացիոն ձեռագիր է որդեգրում Սարսանգի ջրամբարի առնչությամբ: Այսինքն՝ ի՞նչ են փորձել անել մշտապես. մեծ փաթեթից, անունը դնենք բանակցային գործընթաց, տրոհել, առանձնացնել ինչ-որ էլեմենտներ, այդ առանձնացված էլեմենտների վրա փորձել ձեռք բերել դիվիդենտներ»,- ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար, վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ համոզմունք հայտնելով, որ Սարսանգի ջրամբարի հետ կապված շահարկումը այդ ձեռագրի հերթական դրսևորումն է՝ «փորձել ընդհանուր փաթեթից դուրս տարբեր կառույցներից ինչ-որ բան պոկել՝ փաստաթղթեր, ստորագրություններ և այլն»:

Ըստ Կ. Բեքարյանի՝ Ադրբեջանը մի քանի անգամ ցույց է տվել, զինադադարի հաստատումից հետո ընկած այս ժամանակահատվածում, որ այսպիսի PR ակցիաներին հաջորդում է ինչ-որ սադրանք: «Ես կարծում եմ՝ մենք պետք է բավականին զգոն և ուշադիր լինենք, որովհետև չեմ բացառում անգամ, որ նրանք ինչ-որ պրովոկացիա պատրաստելու PR ակցիայի մեջ են գտնվում»,- նշել է նա:

Նրա համոզմամբ՝ նպատակը շատ հստակ է և շատ պարզ. իբրև թե ցույց տալ միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը այս ստատուս-քվոյի պարագայում արդեն իրեն անվտանգ չի զգում: «Սա արդեն փորձել են այլ կողմից ներկայացնել, ձեռագիրը պարզ է՝ փորձել ցույց տալ նաև, որ այդտեղ վտանգ, հումանիտար, էկոլոգիալական խնդիր կա, որպեսզի դրանից անտեղյակ կառույցների, կազմակերպությունների, անձանց մոտ տպավորություն ստեղծեն և դրա տակ պրովոկացիոն էլեմենտների համար որոշակի PR ստեղծեն: Սա առաջին կողմն է:

Երկրորդ կողմն այն աննորմալ արձագանքն է, որ եղավ Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործելու վերաբերյալ ղարաբաղյան նախաձեռնությանը: Էլի ձեռագիրն երևում է: Այսինքն՝ եթե դու ունես կամք ինչ-որ բան կարգավորելու, դու այդպիսի բանից պետք է բռնվես: Կարող է այդ առաջարկի մեջ կա քո համար անընդունելի էլեմենտ, դա արդեն երկխոսության տեղ է տալիս՝ հասկանալու, թե որտեղ կա համատեղ շահ կամ շահի հատում, կամ կարիքների գնահատում և այլն: Բայց՝ չէ՛: Միանգամից այդ նախաձեռնությունը այն կարգի արձագանքի է արժանանում, որ նախաձեռնողը, երևի, փոշմանում է»,- ընդգծել է Կ.Բեքարյանը:

Նա ավելի քան համոզված է, որ ադրբեջանական կողմից խնդրին օբյեկտիվ անդրադարձ չկա, այլ նորից փորձ է արվում քաղաքական շոու սարքել: «Բայց էլի եմ կրկնում՝ սա առաջին անգամը չի, երկրորդ անգամ չի, վերջին անգամ չի, սա ձեռագիր է արդեն: Նմանատիպ շահարկումներ եղել են Արցախում անտառների հրդեհների, ոչ միայն ջրամբարի, այլև ավելի լայն՝ ջրային ռեսուրսների, ընդհանուր օգտագործման հետ կապված»,- նշել է Կ. Բեքարյանը:

Որպես օրինակ նա հիշատակել է արցախյան կողմի վերջին նախաձեռնություններից մեկը, որը դարձյալ անպատասխան մնաց: Խոսքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի, իսկ հետո նաև ԼՂՀ նախագահի կողմից հնչեցված առաջարկի՝ գոնե կրոնական՝ և մահմեդական, և քրիստոնեական, տոների օրերին հրադադարի ռեժիմը հստակ պահպանելու, ցանկացած խախտումներից զերծ մնալու մասին է:

«Ցանկացած նախաձեռնության նկատմամբ ռեակցիան չի գալիս ըստ նախաձեռնության կետի և բովանդակության: Սա է խնդիրը: Հարց է առաջանում՝ ստատուս-քվոյին իրապես դեմ լինողը չի՞ օգտվի ցանկացած նախաձեռնությունից: Էլ չեմ ասում, որ ինքը լիքը նորմալ բան կնախաձեռնի: Այս ամենը ցույց է տալիս որոշակի ձեռագիր՝ խառնել, խախտել, կառուցողական ցանկացած տիպի նախաձեռնություններ փորձել ի չիք դարձնել, զրոյի հավասարեցնել»,- ասել է Կ.Բեքարյանը:

Նա միաժամանակ ընդգծել է, որ չի կասկածում, որ եթե Սարսանգի ջրամբարի հետ կապված այդ նախաձեռնության մասին ադրբեջանական ժողովուրդը պատշաճ տեղեկացվեր, շատերը, անգամ եթե բարձրաձայն կողմ չարտահայտվեին այդ համագործակցությանը, այդուհանդերձ ուրախ կլինեին դրանից, քանի որ այն կաշխատեր ի նպաստ այդ շրջանում ապրող շարքային գյուղացիների: «Դրա համար ես միշտ հորդորում եմ մեր գործընկերներին, բոլորին՝ մի նույնացրեք ադրբեջանական ժողովուրդ ասածը այսօրվա իշխանական կամ ալիևյան կլանի հետ. իրականում դրանք շատ տարբեր բաներ են»,- նշել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար, վերլուծաբան Կարեն Բեքարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:05
Մայիսի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 21-ին ժամը 08:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.77դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:00
Անբարոյականության հանդես ու բարոյականության վարժանքներ
Կարմիր-սև բերետավորները Կիրանցի մոտ ծեծում են ՀՀ քաղաքացիներին։ Ոտքի տակ գցած, որ ազատեն մարդկանցից Հայաստանի այդ մասն էլ, տան ադրբեջանցիներին։...
Աղբյուր` Panorama.am
23:06
Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրել Է. «Սրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ... ու մտավ: Ասեց` արեց: Ու ոչ մի բերետավոր չկարողացավ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
22:30
Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում...
Աղբյուր` Panorama.am
22:23
Ի՞նչ մասշտաբի գործողությունների է պատրաստ գնալ Իրանը, եթե պարզվի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Այս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են....
Աղբյուր` Panorama.am
22:03
Գլխիս հարվածեցին,ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի
Լրագրող Անի Գևորգյանը զրուցել է այսօր բերման ենթարկված և ազատ արձակված Կիրանց գյուղի բնակչի հետ։ Նա պատմել է, որ կանգնած է եղել, ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
22:01
Հայաստանը ևս 100 մլն դոլար վարկ կվերցնի
Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ...
Աղբյուր` Panorama.am
21:25
Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «2021 թ.-ի մարտ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ
Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ նախորդ շաբաթվա ընթացքում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թեհրանում հարյուրավոր բնակիչներ սգո ցույց են անում
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:26
ՇՄՆ-ն չի կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները, դրանք քանդվել են
«Հետքը» գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձակվել, նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ,...
Աղբյուր` Panorama.am
19:02
Դատապարտում ենք ԵՊՀ-ի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները․ Հայաստանի բուհերի արհմիություն
 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանը փորձել է քարտեզի վրա բացատրել, թե ինչ են ուզում անել Կիրանցում։ Նա մասնավորապես ցուցադրել է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:24
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արման Ղազարյանի և Մհեր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}