Հասարակություն 15:25 03/09/2013

Մ. Մուսին. ԱՊՀ-ից ժամանած գրոհայինների վերապատրաստման ճամբարները Սիրիայում գլխավորում է Ադրբեջանի նախագահի անձնական թիկնապահը

ԱՊՀ-ից ժամանած գրոհայինների վերապատրաստման ճամբարները Սիրիայում գլխավորում է Ադրբեջանի նախագահի անձնական թիկնապահը: Ընդհանուր առմամբ, Սիրիայում գրոհայինների շարքերում կռվում են ԱՊՀ հազարավոր քաղաքացիներ. նրանցից միայն 4000-ը ռուսաստանցի են, իսկ գրոհայինների ճամբարներում կան նաև բազմաքանակ ադրբեջանցիներ, ովքեր այժմ մահանում են «տասնյակներով»: Այդ մասին «Նեյրոմիր-ԹիՎի»-ի հետ զրույցում հայտարարել է վերջերս Սիրիայից վերադարձած փորձագետ Մարատ Մուսինը: Հարցազրույցի ձայնագրությունը կարելի է գտնել` այստեղ:

Մեկնաբանելով Դամասկոսի Ջոբար արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը` փորձագետը նշել է, որ Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենք չի կիրառվել, ճիշտ հակառակը` հենց գրոհայիններն են քիմիական զենք կիրառում:

Մուսինն ընդգծել է, որ Արևմուտքն աջակցում է Սիրիայում ահաբեկչական էլիտային: «Երբ բարձրակարգ պրոֆեսիոնալները դառնան էլիտա, մնացածն, իհարկե, կնահանջեն», - ասել է նա: Ընդ որում, փորձագետն ընդգծել է. «Սիրիայում ԱՊՀ-ից ժամանած գրոհայինների վերապատրաստման ճամբարները գլխավորում է Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը»:

Նախագահ Բաշար Ասադի հակառակորդների հետ միասին պայքարող գրոհայինների տեղափոխումը ԱՊՀ-ից Սիրիա, ինչպես նկատել է Մուսինը, կատարվում է Թուրքիայի միջոցով:

«ԱՊՀ երկրների քաղաքացիները Սիրիա են ներթափանցում Թուրքիայի միջոցով: Սկզբում հանդիպում են թուրքերին, ովքեր տեղափոխում են նրանց մինչև սահմանը, որտեղ և հավաքվում են խմբերը: Տաքսին մոտենում է, նրանց իջեցնում անհրաժեշտ կետերում, որտեղից նրանք պետք է հատեն սահմանը: Այնուհետև մոտենում է թուրքական ոստիկանական մեքենան, հավաքում է փաստաթղթերը, տանում է բաժանմունք, սկանավորում է դրանք, վերադառնում է և վերադարձնում փաստաթղթերը: Սահմանը հատելուց հետո նրանց դիմավորում են ղրղզները, ովքեր ռուսերեն են խոսում», - նշում է Մուսինը:

Այնուհետև, ԱՊՀ քաղաքացիները հայտնվում է գրոհայինների ճամբարում: «Այնտեղ շատ են ադրբեջանցիները: Ո՞վ է պահում մեր շուկաները: Մեր խաղաղ առևտրականները: Նրանց այժմ Ջոբարում տասնյակներով են սպանում: Այժմ այդ ամբողջ խաժամուժն այնտեղ է», - ասել է Մուսինը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Սիրիայում բոլոր աղմկահարույց հանցագործությունները կատարում են հյուսիսային կովկասցիները: «Այժմ Սիրիայում պատրաստում են ահաբեկիչ առաջնորդների, ովքեր ապագայում վերադառնալու են Ռուսաստան», - կարծում է փորձագետը:

Ջոբարում Ալ-Քաիդայի ահաբեկիչներին դիմադրող կառավարական զորքերի մասին խոսելիս Մուսինը նշել է, որ այն բանից հետո, երբ սիրիական զորքը կես ժամվա ընթացքում գրավեց այդ թաղամասի հիմնական դիրքերը, ահաբեկիչների հրամանատարությունն իր շարքերը կարգի հրավիրելու համար գնդակահարել է 3 դաշտային հրամանատարների: Մուսինը նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ պատերազմի այն մարտավարությանը, որը կիրառվում է Սիրիայում, քանի որ այնտեղ զորքերը ստիպված են լինում հազարավոր ահաբեկիչների կողմից գրավված թաղամասեր ամբողջապես ավիրել:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԶԼՄ-ները հայտնում էին Սիրիայում ադրբեջանցիների մահվան մի շարք դեպքերի մասին:
Ապրիլի սկզբին թուրքական կայքերը հաղորդեցին, որ Սիրիայում Ադրբեջանից մոտ 30 ահաբեկիչ է արդեն մահացել: Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովի տվյալների համաձայն` Աֆղանստանում և Պակիստանում ավելի քան 300 իսլամիստ է կռվում, ովքեր ծնունդով Ադրբեջանից են: Ընդ որում, ըստ Արիֆ Յունուսովի և «ՖակտԽեբեր» պորտալի`Սիրիայում կռվում են ավելի քան 100 ադրբեջանցի ահաբեկիչ: Հենց ադրբեջանցի ահաբեկիչները «ջիհադ»-ին միանալու կոչ պարունակող տեսագրություն են տեղադրել համացանում:

Նշենք, որ միջազգային ահաբեկչական խմբավորումների և Ադրբեջանի միջև կապերը ստեղծվել են 1990-ականներին: Այն ժամանակ ադրբեջանական բանակը, ձախողելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ցուցաբերած ագրեսիան, մեծ կորուստներով նահանջում էր: Փորձելով փրկել իրավիճակը`Հեյդար Ալիևի գլխավորած կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պատերազմում ներքաշեց միջազգային ահաբեկիչներին և ռադիկալ խմբավորումների անդամներին Աֆղանստանից (Գյուլբեդին Հեքմաթիարի խմբավորումը), Թուրքիայից («Գորշ գայլեր» և այլն), Չեչնիայից (Բասաևի, Ռադուևի խմբավորումները և այլն) և այլ տարածաշրջաններից:

Չնայած ադրբեջանական բանակի կազմում հազարավոր օտարերկրյա վարձկանների և ահաբեկիչների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմում մասնակցությանը` ադրբեջանական ագրեսիան անհաջողություն կրեց և Բաքվի իշխանությունը ստիպված եղավ ԼՂՀ-ի և Հայաստանի հետ զինադադար կնքել: Սակայն միջազգային ահաբեկիչներն Ադրբեջանում իրենց անհրաժեշտ կապեր ձեռք բերեցին և հետագայում օգտագործեցին դրանք: Նրանց շարքերը համալրվում էին ադրբեջանցիներով, ովքեր այնուհետև մեկնում էին Աֆղանստան և Հյուսիսային Կովկաս, որտեղ մասնակցում էին միջազգային կոալիցիաների և ռուսական կառույցների դեմ կռվում:

Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիները ակտիվորեն մասնակցում են ահաբեկչական և ծայրահեղական գործունեությանը Ռուսաստանում, Աֆղանստանում և Սիրիայում: Հենց Ադրբեջանում այդ հանրապետության քաղաքացիները քրեական պատասխանատվության են ենթարկվում Աֆղանստանում «զինված անօրինական խմբավորումների» գործունեությանը մասնակցելու պատճառով և դատապարտվում են չնչին ժամկետների ազատազրկման:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}