Համացանց 00:01 06/09/2013

3 դարի ՀԱՐՍՆՈՒԹՅՈՒՆ. հայկական հարսանիքներ` սկսած 1875թվականից (լուսանկարներ)

Հարսանիքը ժողովրդական մշակույթի յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ  լավագույնս արտացոլված են ազգային մշակույթի տարբեր համալիրներ: Այդ պատճառով հարսանյաց ծեսն ինքնին երբեմն ընկալվում է որպես ազգային մշակույթի խորհրդանիշ, ինչը և առիթ է դարձել հայոց հարսանիքի բազմաթիվ նկարագրությունների, որոնք հաճախ դիտվել են իբրև ազգապահպան առաքելության բաղկացուցիչ մաս: 

«Չնայած տարածված այն կարծիքին, որ ճիշտ հայկական հարսանիքը պիտի յոթ օր, յոթ գիշեր տևեր, XIX դ. նկարագրու-
թյունների համադրումը ցույց է տալիս, որ ավելի տարածված են եղել երեք-չորսօրյա գրեթե չդադարող հարսանեկան արարողությունները»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ Գայանե Շագոյանը:

Հասանելի նյութերը հնարավորություն են տալիս առանձնացնելու հայոց հարսանիքի երեք հարացույց՝ պայմանավորված ընդհանուր պատմական և գաղափարախոսական համատեքստերով. ավանդական, խորհրդային և հետխորհրդային:

Շնորհիվ լուսանկարչական արվեստի զարգացման պահպանվել և մեզ են հասել  Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հարսանեկան արարողությունների, նորապսակ զույգերի և սովորույթների լուսանկարներ: 

 
Ոսկի Ռեյիսյան և Յերանոս Թոփալյան, Կ. Պոլիս, 1875թ.
(Hišatak 1896-1930; Pictures and memories:
from Armenian family albums between the 19th and 20th centuries)
վերցված է www.genocide-museum.am-ից
 


Հովհաննես և Թագուհի Թարխանյան-Հակոբյաններ, 
Կ.Պոլիս, 1886թ., SAVE նախագծի հավաքածու
վերցված է www.genocide-museum.am-ից  

Ըստ ավանդույթի, եթե որևէ ընտանիք ցանկանում էր ամուսնացնել իր տղային, նրանք իրենց ազգի մեծերի` մամեների, միջոցով լուր էին ուղարկում այդ ընտանիքին: Հաճախ, երբ աղջկա ընտանիքը մերժում էր, աղջկա տուն գնում էր գյուղապետը կամ քյոխվան:  Խնամախոսության ժամանակ, եթե տղայի կողմը ջուր էր ուզում և այն բերում էր աղջիկը, ապա նշանակում էր, որ համաձայն են:

Հարսանիքը հայոց մեջ սովորաբար նշվում էր շաբաթ օրը, երբ տղան իր հարազատների հետ գնում էր հարսին իր տուն բերելու:  


Զուլումյանների հարսանիքը, Խարբերդ,
1892թ., SAVE նախագծի հավաքածու վերցված է www.genocide-museum.am-ից


Օտյաններ, Օսմանյան Կայսրություն, 1900-ականներ
(Hišatak 1896-1930; Pictures and memories:
from Armenian family albums between the 19th and 20th centuries) վերցված է www.genocide-museum.am-ից


Հալաջյաններ, Այնթափ, 1910թ., SAVE նախագծի հավաքածու վերցված է www.genocide-museum.am-ից

Աղջիկը, որոշակի տարիքի հասնելուց հետո, սկսում էր ամենայն պատասխանատվությամբ պատրաստել նաև իր օժիտը: Նա կարում և ասեղնագործում էր սպիտակեղենը, հելյունագործում սեղանի, մահճակալի և բարձի ծածկոցներ, շյուղերով գործում զանազան հագուստներ, ծաղկամանների, ջրամանների, սկահակների տակ փռվող գեղեցիկ ժանյակներ և այլն...


Օժիտի հանձնման արարողություն, Վանի նահանգ, 1900-ականներ,
Միշել Փաբուջյանի անձնական հավաքածու
վերցված է www.genocide-museum.am-ից

 


Հայկական հարսանիք, Պարտիզակ, 1915թ.
(The National Geographic Magazine, Volume XXVIII, N. 4) վերցված է www.genocide-museum.am-ից

 
«Իրականում հայկական հարսանիքը ամենամեծ ձևափոխություններն ապրել է հենց խորհրդային շրջանում: Այս շրջանում է, որ մի շարք համաշխարհային հարսանեկան նորաձևություններ ներթափանցեցին Հայաստան, օրինակ՝ «սպիտակ հարսանիքը», նշանդրեքին ադամանդե մատանի նվիրելու սովորույթը, մեղրամսի գաղափարը:

Սրա կողքին կատարվեցին բուն տեղական հարսանիքների մի շարք ձևափոխություններ, որ արդիականացրեցին հայկական հարսանիքը երկու իմաստով. առաջինը՝ այն դարձնելով ավելի քաղաքացիական, դուրս մղելով եկեղեցու կարգավորիչ դերակատարությունն ու մի շարք ծեսեր, կրոնական ոլորտից տեղափոխելով քաղաքացիականի`սկսած ծեսի իրավաբանական գրանցումից ՔԿԱԳ-ում մինչև առագաստ մտնելու իրավունքը, մյուս կողմից` միայն խորհրդային շրջանում սկսվեց «ազգային» հարսանիքի ձևավորում. օրինակ, հարսի հիմնական հարսանեկան սեղանի շուրջ նստելը՝ ի տարբերություն ավանդականի, երբ նա կամ առանձին սենյակում էր կամ վարագույրի հետևում էր առանձնացված հարսանիքի մասնակիցներից:

Իսկ օրինակ՝ կարմիր խնձորի այն տարբերակը, որն նույնանման կերպով այսօր տարածված է, առաջացել է միայն խորհրդային շրջանում, Երևանում, մոտավորապես 1960-ականներին և միայն 1970-ականներին է ստացել քիչ թե շատ համընդհանուր ծեսի ձև և դարձել պարտադիր»,- ասում է Գայանե Շագոյանը:


1966թ. Հայուհի Մադոննայի և վրացի Գուրուի հարսանիքը`
կովկասյան ավանդական «Աղջիկ փախցնելուց» հետո...
Լուսանկարը տրամադրեց Լիա Խոջոյանը


1972թ. Գյումրի
Գեղանկարիչ Հենրի Գարուկյանի հարսանիքը
լուսանկարը տրամադրեց որդին` Մուշո Գարուկյանը



1980թ.  Երևան «Երիտասարդական պալատ»
Արտաշես և Վարդուհի Համբարձումյաններ
տրամադրեց Հասմիկ Համբարձումյանը


1980թ.  Երևան «Երիտասարդական պալատ»
Արտաշես և Վարդուհի Համբարձումյաններ


1990թ. Երևան
Լևոն և Կարինե Մեսրոպյաններ



Զավեն և Վարդուշ Արամյաններ
Կիրովական, 1974թ.


1979թ. Երևան
Սահակ և Անահիտ Ղազարյաններ



Սամվել և Սոֆյա Ավետիսյաններ
Երևան 1977թ


 
Լեւ և Նատալյա Բադալյաններ
Երևան 1981թ.







Խաչատուր և Ասյա Մովսիսյաններ
Երևան 1981թ.


1982թ. ամուսնական զույգը նշում է իրենց հարսանիքի 25 ամյակը
Սևան


Արայիկ և Մարիետա Խաչատրյաններ
Երևան , հարսանեկան արարողություն`
 3-րդ  մասում գտնվող բնակարանում



Ալեքսանդր և Սուսաննա Հարությունյաններ
1979թ. Երևան


Նունե և Արսեն Մխիթարյաններ
1983թ.
տրամադրեց Հասմիկ Վան Դելդեն Մխիթարյանը



Արայիկ և Մարիետա Խաչատրյաններ

1990թ. Սուրբ Գայանե
 
Հարսանիքի փոխակերպման վրա առանձնահատուկ ազդեցություն է գործում ծեսի տեսագրությունը: Մի կողմից, այն ազդում է ծեսի անմիջապես ընթացքի վրա, մյուս կողմից, առանձին հարսանիքների տարբերակները, շրջանառության մեջ դրվելով, ազդեցություն են գործում հարսանիքների վրա, որ դեռ նոր են պատրաստվում լինելու:

Ժամանակակիցներս`



Երևան 2012թ.
տրամադրեց լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը


Երևան 2013թ.
տրամադրեց լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը

 
Երևան 2012թ
տրամադրեց լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը

 

տրամադրեց լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը
 


Երևան 2013թ.
տրամադրեց լուսանկարիչ Լիլիան Գալստյանը




Երևան 2013թ.
տրամադրեց լուսանկարիչ Պարգև Էջուրյանը


Գառնի 2013թ.
տրամադրեց Ռուզան Բադալյանը


Երևան 2013
տրամադրեց լուսանկարիչ Պարգև Էջուրյանը


Երևան 2012
տրամադրեց լուսանկարիչ Լիլիան Գալստյանը

 
Երևան 2013թ,
լուսանկարը տրամադրեց Հասմիկ Վան Դելդեն Մխիթարյանը

 
  Դիլիջան. 2013թ
Լուսանկարը տրամադրեց  լուսանկարիչ Լիլիան Գալստյանը


Երևան 2012
տրամադրեց լուսանկարիչ Լիլիան Գալստյանը



 
Էջմիածին 
տրամադրեց լուսանկարիչ Լիլիան Գալստյանը


  Դիլիջան. 2013թ
Լուսանկարը տրամադրեց  լուսանկարիչ Լիլիան Գալստյանը
 

Հին ժամանակներից պահպանվել է  արարողակարգ` երբ տղայի տանը դռան շեմին թագվորի մայրը նորապսակների ուսին գցում է լավաշ, տալիս մեղր: Ի տարբերություն ներկայիս, նախկինում հարսին մեղրը հրամցնում էին գդալի հակառակ կողմով, որ «լեզուն կարճ լինի»:


Տրամադրեց լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը


Երևան 2013
տրամադրեց լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը



Երևան 2012թ
տրամադրեց լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը


Ազգագրագետը փաստում է, թե հետխորհրդային հարսանիքը, ավելի շատ գլոբալացված հարսանիքի մի տարբերակ է: Այս շրջանում ուղղակի ավելի արագ են սկսել ընթանալ հարսանիքի արդիականացման այն նույն գործընթացները, որոնք խորհրդային շրջանում նոր էին սկսում ձևավորվել:

Նույնականացմանը նպաստեցին ոչ միայն մոբիլությունը, այլև շուկայի և հեռահաղորդակցության միջոցների արագընթաց զարգացումը: Արդյունքում, այսօր մենք ունենք իսկապես «ազգային»,  իմա` «նույնական» հարսանիք գրեթե ամբողջ ՀՀ-ի տարածքում և մասամբ էլ սփյուռքում:

Այն ձևավորվել է ի հաշիվ տեղական ծեսերի բազմազանության ոչնչացման, մասամբ զարգացնելով այս կամ այն տեղական տարբերակը՝ այն դարձնելով համահայկական օրինակ՝ կոզբանդ կապելն ու ափսե կոտրելը կամ գաթա բաժանելը, մասամբ էլ՝ ներմուծելով գլոբալացված «սպիտակ հարսանիքի» այսօրվա մոդայիկ տարրերը՝ ծաղկեփունջ նետելը, լիմուզիններով տեղաշարժվելը, ճանապարհին որևէ այգում ֆոտոսեսսիա անելը և այլն:

«Հետխորհրդային հարսանիք վերադարձավ եկեղեցական պսակը, ինչպես նաև եկեղեցին փորձում է ստանձնել որոշ ամուսնական ծեսեր կարգավորելու գործառույթը, ընդհուպ մինչև պաշտոնական գրանցում իրականացնելու հավակնությունները, իր հետ հաճախ նույնականացնելով «ազգայինը», որի տակ ավելի շատ ընդգծվում է «էթնիկը», այլ ոչ թե «պետականը»»,- մանրամասնում է Գայանե Շագոյանը:

Որոշ խորհրդային և գլոբալ հարսանիքների առանձին ծեսեր ձևավորվել և տարածվել են՝ միախառնվելով և միմյանց վրա ազդելով: Այսպես, ըստ բանախոսի, զոհված անհայտ հերոսի հուշարձանին ծաղիկ տանելու խորհրդային սովորույթը ձևափոխվել է ՝ ծաղիկ տանել և այդ մասում հուշարձանի մոտ կամ եթե կա կից որևէ այգի` այնտեղ  ֆոտոսսեսիա անելուն: Ուշագրավ է, որ անկախ ծեսի առաջացման շրջանից, նրա հանրային լեգիտիմությունը ավելի հաճախ որոշվում է հիմնականում ազգային՝ ավանդականի իմաստով, ճանաչվելու պարագայում: Այսպես, նույն «կարմիր խնձոր» ծեսը հռչակվում է «ազգային ավանդույթ», և այդ պատճառով հետխորհրդային հարսանիքում ստանում ավելի մեծ տարածում, քան այն կար խորհրդայինում, ըստ էության, ստանձնելով ոչ այնքան «հարսի կուսությունը» արձանագրող ծեսի, որքան «ազգային սովորույթը» վերարտադրող ծեսի գործառույթ:

Ինչպիսի հարսանիք էլ որ լինի, փեսան սպիտակ ձիու վրա լինի, թե սև ֆրակով, միևնույն է`  այն յուրաքանչյուր աղջկա ճերմակ երազն է. Երջանիկ եղեք, հարսներ ու փեսաներ:

Կարդացեք նաև`


  
«Երևան style». Բոլոր ժամանակների մեր աղջիկները

 


 
«Երևան ռետրո style». Մենք ենք, մեր տղաները




Մտահղացումը՝ Թեհմինե Հարությունյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}