Ադրբեջան. Պինո Արլակկին անհարմար դրության մեջ է դնում Եվրոպային

Իտալական Panorama էլեկտրոնային պարբերականը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Պինո Արլակկիի գործունեությանը: Panorama.am-ն ավելի վաղ  իտալական պարբերականի անդրադարձը ներկայացրել էր ընդհանուր գծերով, այժմ ներկայացնում ենք հրապարակումն ամբողջությամբ:

Իտալական Panorama-ն գրում է.

Եվրոպական խորհրդարանում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Պինո Արլակկին հայտարարում է, որ Բաքվի ռեժիմը «ազատ, արդար և թափանցիկ» է, մինչդեռ Սոցիալիստները Բրյուսելում պահանջում են Արլակկիին զրկել մանդատից և նրա դեմ կարգապահական բնույթի գործընթաց սկսել:

Հիմա վարչախումբ, թե՞ «ազատ, արդար ու թափանցիկ» ժողովրդավարություն: Ադրբեջանի վերջին ընտրությունները ցունամիի պես անցան Բրյուսելի «բարձր հարկերով», անհարմար դրության մեջ դնելով Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում ԵՄ-ից դուրս գտնվող երկրների ընտրական գործընթացներում: Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները, որոնք երրորդ անգամ անընդմեջ (և դա զարմանալի չէ) նորից 85% ձայներ ապահովեցին Իլհամ Ալիևի համար, Պինո Արլակկիի կարծիքով (ով Եվրոպական խորհրդարան է ընտրվել նախկին պատգամավոր Անտոնիո դի Պիետրոյի փոխարեն) ընթացել են «ազատ, արդար և թափանցիկ»:

Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պաշտոնական առաքելությունը, որը գլխավորում էր Թանա դե Զուլուետան, ներկայացրել է տրամագծորեն հակառակ զեկույց: Այդ զեկույցում առանձնացվում են լայնամասշտաբ ընտրակեղծիքների և տարիներ շարունակ միջազգային կազմակերպությունների թիրախը հանդիսացող վարչախմբի համար բնորոշ այլ գործողությունների մասին փաստերը, մի ռեժիմի, որը համակարգված կերպով ոտնահարում է մարդու իրավունքները և ամենատարրական քաղաքացիական ազատությունները:

Եվրոպական խորհրդարանը լսեց Պինո Արլակկիին փակ դռների ետևում անցկացված հանդիպման ժամանակ, որտեղ նրան հարցրեցին, թե ինչու է ընտրություններին մասնակցած իր դիտորդական առաքելության զեկույցը այդնքան տարբերվում ԵԱՀԿ ներկայացրած տվյալների համեմատ: Պատգամավորը պատասխանեց, որ դա արվել է տարածաշրջանում Իտալիայի շահերը «պաշտպանելու» նպատակով: Ադրբեջանը գտնվում է նավթի և գազի պաշարներով հարուստ ծովափին և հանդիսանում է միջազգային էներգետիկ շուկայի հիմնական խաչմերուկներից մեկը:

Իտալական ENI ընկերությանն է պատկանում 2006-ին գործարկված Բաքու-Ջեյհան նավթամուղի կոնսորցիումի 5%-ը, ինչը հնարավորություն է տալիս Կասպից ծովից նավթը հասցնել մինչև Միջերկրական ծով՝ առանց Բոսֆորի նեղուցով անցնող նավթային տանկերների հետ խաչվելու: Իր ամբողջ հզորության ծավալով այս նավթամուղը կարող է օրական տեղափոխել մինչև մեկ միլլիոն բարել նավթ, ինչի մոտ 50.000 բարելը ENI—ի վերահսկողության տակ է:

Ավելին, 2007թ իտալական «Saipem» ընկերությունը ավարտին հասցրեց հում նավթի արդյունահանման վեց նոր պլատֆորմների և արտադրության համար ևս երկուս պլատֆորմի շինարարությունը: 2008-ին «Saipem» ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր կնքեց Բրիթիշ Փեթրոլիումի հետ և ստանձնեց ստորջրյա կայանների և պլատֆորմների պահպանման և սպասարկման գործառույթները: Միևնույն ժամանակ, նույն իտալական ընկերությունը 2011-ին Ադրբեջանում ստորագրեց ևս երկու պայմանագիր նոր օֆշորային շրջաններում նոր մոդելի նավթաարդյունաբերական ինժեներական կառույցներ նախագծելու և իրականացնելու համար:

Ներկայումս, սակայն, իտալական այս շահերը Ադրբեջանում սպառնալիքի տակ չեն: 2013թ օգոստոսի 11-ին Բաքու կատարած իր վերջին այցելության ընթացքում վարչապետ Էնրիկո Լետտան ընդգծել էր Ադրբեջանի իշխանությունների հետ «ընդհանուր շահերի» վրա հիմնված լավ հարաբերությունների առկայությունը, որտեղ Տրանս-Ադրիատիկ գազամուղը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Իտալիայի համար: Վարչապետ Լետտայի կարծիքով, Տրանս-Ադրիատիկ գազամուղի նախագիծը ավելի զորեղ կդարձնի ԵՄ հետ հարաբերությունները՝ նկատի ունենալով նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը:

Կարծ ասած, պարզ չէ, թե ինչու էր Արլակկին ցանկացել պաշտպանել «ընդհանուր շահերը», որոնց ներկա պահին ոչինչ չի սպառնում: Եվ որ ավելի կարևոր է, ինչպես կարող է նման պաշտպանությունը արդյունավետ լինել մի ժողովրդավարության ճանաչմամբ, որը իրականության մեջ գոյություն չունի: Ժողովրդավարության ինդեքսի մակարդակի վերաբերյալ Էկոնոմիստ ամսագրի ներկայացրած 2012թ տվյալների համաձայն, Ադրբեջանը հանդիսանում է «ավտորիտար ռեժիմ», որը 139-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում տնտեսական և քաղաքական ազատությունների առումով, ինչը զգալի ցածր է ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող այնպիսի երկրներից, ինչպիսիք են Անգոլան, Սվազիլենդը, Բուրկինա Ֆասոն և Կուբան:

Բրյուսելի (իմա՝ Եվրոպական) խորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավարի դիրքի չարաշահումը ոչ միայն անհարմար իրավիճակ է ստեղծել իտալացիների շրջանում, բայց նաև, և հատկապես, ԵՄ այս մարմնի ղեկավարների մոտ, ովքեր միշտ շատ «թափանցիկ» կերպով են ներկայացրել իրենց վերաբերմունքը Ալիևի վարչախմբի նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում է Ադրբեջանը՝ հորից որդուն փոխանցելով արքայական գավազանը: Ի հավելումն սրա, այս տարի հունիսին Եվրոպական խորհրդարանը մի բանաձև էր ընդունել՝ «լուրջ մտահոգություններ» արտահայտելով միջազգային իրավապաշտպան կազմակարպությունների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված զեկույցների առնչությամբ, որտեղ նաև նշվել էին լրագրողների և քաղաքական ակտիվիստների բանտարկությունների փաստերը:

Նույն բանաձևում Եվրոպական խորհրդարանը դատապարտել էր ադրբեջանական վարչախմբի մասին քննադատություն արտահայտած ընդդիմության առաջնորդների նկատմամբ հետապնդումները և նրանց ահաբեկումը ու պահանջել էր Ադրբեջանի իշխանություններից հավատարիմ մնալ մամուլի և խոսքի ազատության միջազգային չափանիշերին:

Եվրոպայի Կանաչները պատրաստ են մարտի: Նրանց առաջնորդը՝ Ուլրիկե Լունաչեկը ծաղրող բառերով էր խոսել Արլակկիի գլխավորած խմբի մասին.

«Եվրոպական խորհրդարանի առաքելության զեկույցը և նրանց ներկայացրած արդյունքները ամոթալի են և օգոստոսի 28-ից երկրում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և բազում այլ տեղական առաքելությունների գնահատականների հետ սուր հակադրության մեջ են: ԵԽ զեկույցը չի մատնանշում ընտրությունների այն հեղձուցիչ միջավայրը, որը ներառել է մարդու իրավունքների ոտնահարման լավ փաստագրված դեպքեր, քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումներ և հիմնարար ժողովրդավարական սկզբունքների սահմանափակումներ: Կանաչների և Եվրոպայի ազատ ալյանսի խումբը չի պաշտպանում այն հայտարարությունը, որը ներկայացրել է ԵԽ առաքելությունը, և արդեն խնդրել է հանդիպում կազմակերպել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Թանա դե Զուլուետայի հետ»:

Եվրոպական խորհրդարանում Կանաչների խմբակցությունը մերժել է Պինո Արլակկիի առաքելության զեկույցը և պարզաբանումներ է խնդրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից, քանզի նման բան երբեք չէր պատահել Բրյուսելում: Այն, ինչ կատարվել է, նաև ծանր հետք է թողնում Սախարովի անվան մրցանակի վրա, որը ամեն տարի հանձնվում է մի անհատի, ով աշխարհում քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների համար մղվող պայքարում հաջողությունների է հասել: «Սախարովը» Մարդու Իրավունքների ճանաչման միակ մրցանակն է ամբողջ աշխարհում (ինչպես Նոբելյանը՝ Խաղաղության համար): Եվրոպական խորհրդարանը միանշանակորեն չի կարող վստահության քվե տալ մի ավտորիտար վարչակարգի, ինչպիսին Ադրբեջանն է, և հետո մրցանակ շնորհել նրանց, ովքեր, հնարավոր է, իրենց կյանքը և ազատությունը զոհասեղանին դնելով պայքարել են այդպիսի ռեժիմի դեմ:

Բայց այդ ինչպե՞ս է Պինո Արլակկին ժողովրդավարություն տեսել մի տեղ, որտեղ դա իրոք անհնարին է գտնել: Համաձայն Reporters Without Borders, Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների կողմից հրապարակված բազմաթիվ զեկույցների՝ Ադրբեջանը 2013-ին ցուցակի վերջից 5-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում մամուլի ազատության մասով: Գլխավոր հարցը դեռևս մնում է անպատասխան, բայց սա առաջին անգամը չէ, որ ներկայումս ԵԽ պատգամավոր Արլակկին հայտնվում է «բամբասանքի» մեջ:

2001-ին նա չվերանշանակվեց Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործակալության տնօրենի պաշտոնում, երբ Դանիելե Կապեցոնեն (Daniele Capezzone) և Մաուրիցիո Տուրկոն (Maurizio Turco), ով այդ ժամանակ գլխավորում էր իտալական ռադիկալների խումբը Եվրոպական խորհրդարանում, մեղադրեցին Արլակկիին “Աֆղանստանում, որտեղ Ուսամա բեն Լադենը կացարան և հյուրընկալություն է գտել, Թալիբան շարժմանը աջակցելու և լեգիտիմացնելու համար”: Նրանք նաև բարձրաձայնել էին կասկածներ հարուցող մի որոշման մասին, որով Պինո Արլակկիի գլխավորած գործակալությունը $15 գումար էր տրամադրել Լաոսին, գումարած ևս $35 տրամադրվելու էր գալիք տարիներին: Լաոսը աշխարհում օփիում տեսակի թմրամիջոցի երեք ամենախոշոր արտադրող երկրներից մեկն է հանդիսանում, և բացի դրանից նաև հանդիսանում է կոմունիստական երկիր, որտեղ քաղաքացիական իրավունքները և անհատների ազատությունները չափազանց սահմանափակված են:

Այդ ժամանակ «էլեգանտ» ձևով Արլակիի գլխին ՄԱԿ-ից կոշիկ են նետում: ՄԱԿ նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի այդ որոշումը ընդունվում է ՄԱԿ Ներքին գործընթացների վերահսկողության գրասենյակի պատրաստած զեկույցի հրապարակումից անմիջապես հետո, որտեղ Վիեննայում գտնվող թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության աշխատանքում Արլակկիի կողմից «կենտրոնացված և կամայական ձևով» աշխատանքը համարվել էր «ուժեղ մտահոգություն» առաջացնող:

Համաձայն ՄԱԿ վերահսկողական գործակալության անցկացրած հետաքննության, Արլակիի տնօրինությունը «չի երաշխավորում կոլեկտիվ որոշումների ընդունման մեխանիզմներ» և չունի «միջազգային ծրագրերի մշտադիտարկման համակարգ», մինչդեռ բոլոր ադմինիստրատիվ որոշումները կենտրոնացված են տնօրենի ձեռքերում: Ի հավելումն, զեկույցը նշում էր, «աշխատակազմի բարոյական վիճակը» Արլակկիի ղեկավարության ժամանակ գտնվում է «շատ ցածր» վիճակում, իսկ հուսահատ վիճակը «կառավարչական որոշումների կայացման թափանցիկության պակասի» արդյունք է:

Նշված զեկույցի վերջում, ՄԱԿ վերահսկողական գործակալությունը եկեր էր եզրակացության, որ «այդպիսի իրավիճակը Վիեննայի գրասենյակում անթույլատրելի է, իսկ ղեկավարն իր աշխատանքը չի կարող շարունակել»: Մյուս կողմից, այն ժամանակ Քոֆի Աննանը ցանկացել էր խուսափել սկանդալից և չէր ազատել աշխատանքից Արլակկիին, ով այդ ժամանակ իր պաշտոնավարման ավարտին էր մոտենում, փոխարենը նախընտրել էր «դադարեցնել» նրա լիազորությունները մինչև պաշտոնավարման ավարտը, ինչով և նրան ոսկե թոշակի հնարավորություն էր ապահովել:

ՄԱԿ-ում աշխատելու փորձը ոչ մի լավ բանով չի ավարտվում և Պինո Արլակկին միջազգային հանրություն է վերադառնում Եվրոպական խորհրդարանի ընձեռած հնարավորությամբ և 2009-ին իր թեկնածությունն է առաջադրում Անտոնիո դի Պիետրոյի գլխավորած Italia dei Valori նախընտրական պլատֆորմի միջոցով: Հետո, մեկ տարի անց նա որոշում է անցնել Դեմոկրատական կուսակցության շարքերը և միանում է Սոցիալիստներին, ովքեր այսօր երես են թեքել նրանից՝ Ադրբեջանի վարչախմբի վերաբերյալ «մոլորեցնող» հայտարարությունից հետո:

Եվրոպական խորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության ղեկավար Հանս Սվոբոդայի տարածած հայտարարությունը Արլակկիի համար հավասար է կարգալույծ լինելուն: «Եվրոպական խորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը», - ասում է Սվոբոդան իր հայտարարության մեջ, - «տարանջատում է իրեն Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում ԵԽ/ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների եզրակացություններից: Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը այն կարիծիքին է, որ ԵԽ/ԵԽԽՎ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականների տարբերությունները այնքան ակնառու են, որ ԵԽ/ԵԽԽՎ գրանցած արդյունքները հնարավոր չէ հաստատել, քանի որ դրանք հիմնված են միայն իրավիճակի առանձին, կարճաժամկետ գնահատականների վրա», - շարունակում է Սվոբոդան:

«Մենք գալիս ենք այս եզրակացությանը՝ հիմնվելով երկարաժամկետ զարգացումների և հատկապես ընտրություններին նախորդող իրավիճակի վրա. առկա են եղել հավաքների և խոսքի ազատության խիստ սահմանափակումներ: Ադրբեջանում տասնյակ ակտիվիստներ և լրագրողներ, ներառյալ նախագահական մի թեկնածու, ապօրինի բանտարկված են քաղաքական բնույթի իրենց գործունեության համար», - կարդում ենք նույն հայտարարության տեքստում: Սոցիալիստների ղեկավարի եզրակացությունը ընկրնեկու տեղ չի թողնում Արլակկիին և նրա տղաներին. «Ցավում եմ, որ որոշ ԵԽ պատգամավորներ առանց ինստիտուցիոնալ մանդատի զուգահեռաբար անձնական բնույթի առաքելություններ են իրականացրել»: Ապա Սվոբոդան հիշեցնում է, որ «Հունիս ամսին Եվրոպական խորհրդարանը քննադատական մի բանաձև էր ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի առնչությամբ: Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը այն կարծիքին է, որ այդ բանաձևը ճշգրիտ կերպով արտահայտում է (այս խորհրդարանի) պաշտոնական դիրքորոշումը»:
Նախկինում ՄԱԿ-ում, և հետո Եվրոպական խորհրդարանում արդեն երկրորդ անգամ Պինո Արլակկին հայտնվել է դժվար կացության մեջ, բայց այս անգամ մեզանից շատերը ցանկանում են ավելի հեռուն գնալ և հասկանալ նման անըմբռնելի դիրքորոշման պատճառները:

Էկոնոմիստ Խմբի կողմից 1995-ին հիմնադրված «European Voice» թերթը, որը հետևում է ԵՄ բոլոր հիմնական ինստիտուտների աշխատանքներին, փորձ է անում հասկանալ այս առեղծվածը: Խիստ բառերով լի իր խմբագրականում, «European Voice»-ը հարցականի տակ է դնում Ադրբեջանում Արլակկիի խորհրդարանական խմբի (Ֆիլիպ Կաչմարեկ, Լեհաստան, EPP; Յոախիմ Զելլներ, Գերմանիա, EPP; Եվգենի Կիրիլով, Բուլղարիա, S&D; Նորիցա Նիկոլայի, Ռումինիա, ALDE; Միլան Գաբռնոխ, Չեխիա, Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ; Ֆիորելլո Պրովերա, Իտալիա, Ազատության և ժողովրդավարության Եվրոպա) իրական առաքելությունը և պնդում, որ «ինչպես այդ տարածաշրջանում շատ այլ ավտորիտար վարչախմբեր, նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջնորդվող այս մեկը նույնպես գտնվում է իր միջազգային լեգիտիմության փնտրտուքի մեջ, իր շինծու ընտրություններին իբրև դիտորդներ հրավիրում է ռեժիմին մոտ կանգնած մարդկանց, որպեսզի նրանք ինչ որ դրական բաներ ասեն»:

«Այսպիսի դիտորդները», - շարունակում է «European Voice»-ը, - «կարող են շահագրգռված լինել տարատեսակ շահերով՝ քաղաքական կամ տնտեսական բնույթի, կամ նույնիսկ հարգանքի արժանացած լինեն տարբեր նվերներով, ինչպիսին է, օրինակ, ադրբեջանական հայտնի խավիարը», ինչը մեծ ծավալներով բաժանվում է Բրյուսելում: Կարճ ասած, թերթը մանրուքների հետևեից չի ընկնում և բացեիբաց կոռուպցիայի մեղադրանքներ է առաջ քաշում՝ առանց ավելի կոնկրետ փաստեր վկայակոչելու: Եվրոպական խորհրդարանը շփոթմունքի մեջ է և իր պատմության մեջ առաջին անգամ մոտակա օրերին կհավաքվի Արլակկիի և մյուս վեց անդամների նկատմամաբ կարգապահական տույժ նշանակելու հարցով քննարկումներ սկսելու համար:

Մինչ այդ, ԵԱՀԿ շարունակում է տվյալներ տրամադրել Ադրբեջանում անցած ընտրությունների վերաբերյալ. մոտ 1,800,000 ընտրողներ ավելի, քան գրանցված էին, և այն «հետաքրքիր» բջջային հավելվածը, որը ընտրությունների արդյունքները ցուցադրեց լրագրողներին և դիտորդներին՝ ընտրատեղամասերի բացվելուն նախորդող օրը: Եվ սա դեռ ոչինչ է, եթե համեմատենք մնացածի հետ: Իհարկե, այս ընտրությունները «ազատ, արդար և թափանցիկ» որակելու համար շատ լավ երևակայություն է հարկավոր:

Հ.Գ. Խնդրում ենք անպայման այցելել իտալական կայքի մայր էջ, հավանել (like) և հնարավորության դեպքում` տարածել այս հոդվածը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}