Գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթներ` ՎիվաՍել-ՄՏՍ-ից
Այժմ «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլանների բաժանորդները ամսական կստանան գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթներ՝ միևնույն ամսավճարի դիմաց: Այս մասին հայտնում են ընկերությունից:
Անսահմանափակ սկզբունքով գործող «ՄՏՍ կոնեկտ» հետվճարային սակագնային պլաններից մեկին բաժանորդները կարող են, վճարելով միայն ֆիքսված ամսավճար, օգտվել ինտերնետից որքան կամենում են: Ավելին, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը տրամադրվում է արտոնյալ պայմաններով:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: