Իրանի նախագահ. Հայերի «լոբբին» կարող է ազդեցիկ դեր ունենալ արտաքին քաղաքականության մեջ
«Մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների միջև որևէ տարբերություն գոյություն չունի»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը Մեջլիսի կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ, մասնավորապես հայտարարել է. «Իրանի ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ առկա խնդիրները կլուծվեն: Այդ գործում մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների միջև որևէ տարբերություն գոյություն չունի. Ավելին, նրանց լոբբին, ինչպես հայերինն է, կարող է արտաքին հարաբերություններում ազդեցիկ լինել»:
Նկատենք, որ Իրանում չկան ազգային փոքրամասնություններ, այստեղ բոլորը համարվում են իրանցիներ: ԻԻՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի կրոնական փոքրամասնությունները հայերը, հրեաները և զրադաշտներն են, որոնք Մեջլիսում ներկայացված են իրենց պատգամավորներով, ունեն իրենց եկեղեցին, դպրոցները, մշակութային օջախները, մամուլը և այլն:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
«Իրանը թյուրքի, ֆարսի, բալուչի, արաբի, կամ լորի կառավարություն չունի»... Ռոհանիի նախազգուշացումը Անկարային և Բաքվին
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան