Տարածաշրջան 16:59 20/01/2014

Ադրբեջանի ՊԱԿ-ի ղեկավարը պատմել է Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի մասին

 1990թ.-ի հունվարին` Ադրբեջան ԽՍՀ-ի մայրաքաղաք Բաքվում,  ադրբեջանցի ազգայնականները շաբաթներ շարունակ հայերի ջարդեր էին իրականացնում: Այս մասին ասվում է Ադրբեջան ԽՍՀ-ի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Վագիֆ Հուսեյնովի գրքում, որից որոշ քաղվածքներ տպագրվել են ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական կայքում:

Ադրբեջան ԽՍՀ-ի ՊԱԿ-ի նախկին ղեկավարը գրում է, որ ադրբեջանցի ազգայնականների ամբոխը աշխատող հայերի ցուցակը ձեռքին, Խալիլ Ռզայի և Վեքիլ Գաջիևի ուղղորդությամբ, երկու շաբաթ շարունակ շրջում էր նախարարություններով և գերատեսչություններով:

Հուսեյնովը, իրավիճակը նկարագրելիս, նշում է. «Շարունակվում են ներխուժումները ազգությամբ հայ քաղաքացիների բնակարաններ: Բաքվի օդանավակայանում երիտասարդների խմբավորումները (40-50 հոգի) ծեծում են հայերին, ավելի ճիշտ այն ուղևորներին, ում հայ են համարում: Բաքվի Նարիմանովի թաղամասում «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» պահանջում է վերացնել թաղամասի բոլոր զորամիավորումները՝ սպառնալով հարձակմամբ և զենքի բռնագրավմամբ»:

Հոդվածում ասվում է, որ 1990թ.-ի հունվարին Հուսեյնովը Ադրբեջանի ԽՍՀ-ի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ա. Վեզիրովի հետ հանդիպում է ունեցել, որին ներկա են եղել նաև հենց նոր Բաքու ժամանած ԽՍՀՄ-ի նախագահական խորհրդի անդամ Եվգենի Պրիմակովը, ԽՄԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեյ Գիրենկոն, ինչպես նաև ԽՍՀՄ-ի ներքին գործերի փոխնախարար Լիսկաուսկասը, Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատար Յ.Վ. Շատալինը, ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի փոխնախագահ Գ.Ե. Ագիևը: Նրանք բոլորն էլ քննադատեցին ոստիկանության անգործությունը:

«Բաքվում պարետային ժամի հաստատման առաջարկը անմիջապես մերժվեց Լիսկաուսկասի կողմից: Պրիմակովը հայտարարեց, որ պաշարների փոխանցման և դրանց օգտագործման համար վերին կառավարական օղակների հետ պայմանավորվածություն կա: Այնուհետև նա բավականին համոզիչ ձայնով հայտարարեց. «Երեկ մենք ևս մեկ անգամ քննարկել ենք խնդիրը և հանգել ենք այն եզրակացության, որ ուժ կիրառելու կարիք չկա, մենք մեկ անգամ ևս կփորձենք խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով»»:

Հանդիպումից հետո, ըստ աղբյուրի,  Հուսեյնովը ԽՍՀՄ-ի նախագահական խորհրդի ղեկավար Եվգենի Պրիմակովին և Վեզիրովին ասել է, որ արդյունավետ կլիներ, եթե բանակցային գործընթացին նաև միանային «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» և Ադրբեջանի ՊԱԿ-ի ղեկավարությունը:

«Նրանք խոստացան մտածել այդ առաջարկի մասին, սակայն գործընթացին մասնակցելու հրավեր չստացա ոչ այդ անգամ, ոչ էլ երբևէ», - գրում է Հուսեյնովը:

«Հունվարի 15: Բաքվում շարունակվում են ջարդերը: Եզակի դեպքերում ոստիկանությունը փորձում է հակազդել: Ցույցերի ընթացքում կոչեր են հնչում մասնավորապես Լեռնային Ղարաբաղ գնալու նպատակով կամավորների ճոկատի կազմավորման վերաբերյալ: Շատերն են գրանցվել, սակայն ԼՂԻՄ-ի կողմ ոչ ոք դեռ չի պատրաստվում շարժվել, չնայած որ արդեն երկու ամիս է, ինչ այդպիսի խոսակցություններ են պտտվում»,- ասել է Հուսեյնովը:

Հոդվածում նաև ներկայացվում է օրվա ամփոփագիրը. Բաքվում սպանվել է 11 մարդ, եղել է 19 ներխուժում, 2 հրկիզում: Մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի ՊԱԿ-ը և Ներքին գործերի նախարարությունը հեռախոսային 239 օգնության կանչ են ստացել:

Հաջորդ օրը Հուսեյնովին զանգահարել է ԽՍՀՄ-ի նախագահ Մ.Ս. Գորբաչևը, որը մասնավորապես ասել է. «Իրավիճակը հսկողության տակ առնելու համար դուք բավականաչափ հնարավորություն ունեք: Ի նկատի ունեցեք, որ ամեն կերպ անհրաժեշտ է վերջ տալ Բաքվի ջարդերին»:

Զանգահարում է Վ. Ա. Կրյուչկովը: Նրան տեղեկացնոմ եմ իրավիճակի մասին, կենտրոնական կոմիտեի հանդիպման մասին. «Եվ ի՞նչ եզրակացության եկանք: Իրականում ոչ մի: Հուսով ենք, որ երեկոյան կկարողանանք համոզել «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» ղեկավարությանը»:

Ադրբեջան ԽՍՀ-ի ՊԱԿ-ի նախագահի հուշերում հունվարի 16-ի մասին ասվում է. «Բաքուն անիշխանության է մատնված: Դիակների ընդհանուր թիվը 43 է, ներխուժումներինը՝ 29, հարյուրավոր օգնության կոչեր են գրանցվել: «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» սկսել է զորամիավորումների և զորամասերի արգելափակումը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության շենքի մոտ հավաքվել է ամբոխը իր կոչերով. «Կորչի արյունալի վերակառուցումը»: ՊԱԿ-ի շենքի մոտ ցուցարարների մի մեծ խումբ երթ է կազմակերպել: Այսպիսի բան երբեք չէր եղել»:

Հուսեյնովը գրում է, որ Բաքվում խոսակցություներ են տարածվել, որ հայկական ուժերից 80 հազար զինվորներ անցել են Ադրբեջանի սահմանը:

«Հունվարի 17: Ասվում է, որ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» ուժերը արգելափակել են մայրուղիները և զորամասերը: Օգտագործվում են ավտոբուսներ, ամբարձիչներ, բուլդոզերներ, հանգույցային հատվածներում բարիկադներ են տեղադրվել»,- գրում է Հուսեյնովը:

«Կենտրոնում տեղյակ են իրավիճակից: Բոլորը ցնցված էին Կոմունիստական կուսակցության շենքի առջև տեղի ունեցած հանրահավաքից, զայրացած էին զորամիավորումների արգելափակմամբ, իսկ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առջևի կախաղանները վերջնականապես հունից հանեցին երկրի ղեկավարությանը», - մեջբերում է Հուսեյնովը Ադրբեջան ԽՍՀ-ի Կոմունիստական կուսակցության ղեկավար Վեզիրովի խոսքերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}