Հասարակություն 19:56 07/02/2014

400 սոցիալական աշխատող է վերապատրաստվել կենսաթոշակային օրենսդրության դասընթացներում

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը»(ԿԲԻԾ) և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը(ՀՀ ԱՍՀՆ) համատեղ ամփոփում են կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ մասնագիտական կարողությունների զարգացման եռամսյա երկփուլ ծրագիրը, որի նպատակն էր աջակցել երկրում նոր կենսաթոշակային համակարգի օրենսդրության արդյունավետ իրականացմանը և շահառուների սպասարկումը՝ տարածքային սոցիալական ծառայություններում։

Այսօր հրավիրված միջոցառման ժամանակ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» կողմից վերապատրաստում անցած հատուկ դասընթացավարները ստացան վկայագրեր։

Ծրագրի առաջին փուլը սոցիալական ծառայությունների աշխատակիցների համար կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ բոլոր մարզերում իրականացված համընդհանուր վերապատրաստման դասընթացների շարքն էր, իսկ երկրորդը՝ կենսաթոշակային բազմաստիճան համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման սեմինարների համար հատուկ դասընթացավարների վերապատրաստումը։

Ինչպես տեղեկացնում են «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն»-ից (ԿՀԻԿ), դասընթացից առաջ իրականացված նախաթեսթավորման արդյունքները բացահայտել են, որ խիստ անհրաժեշտ է նոր կենսաթոշակային կուտակային համակարգը սոցիալական ծառայությունների աշխատակիցներին մանրամասն ներկայացնելու, քանի որ օրենսդրական փաթեթը ծավալուն է, իսկ համակարգը բավականին բարդ` ինքնուրույն ուսումնասիրելու համար:

ԿՀԻԿ-ն, որը կազմակերպում է լայնածավալ իրազեկում, մեծ ծավալի դասընթացների իրականացման համար չունի սեփական ռեսուրսներ, և ԿՀԻԿ հիմնադրամի կարիքների գնահատման արդյունքում նախաձեռնվել է նոր դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը ։

Հիմնադրամն իրականացրել է գրեթե 400 սոցիալական աշխատողների վերապատրաստում, ինչպես նաև առանձին կազմակերպել հատուկ դասընթացավար մասնագետների վերապատրաստում։

Այսպիսով, կենսաթոշակային օրենսդրության թեմայով սեմինարների դասընթացավարի վկայագիր ստացավ 8 մասնագետ, ովքեր վերապատրաստման մանրամասն ուսուցում են անցել ԿԲԻԾ գրասենյակում, ՀՀ Կենտրոնական բանկում, Կենտրոնական դեպոզիտարիայում, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում։ Բացի այդ, 114 Թեժ գծի աշխատանքը առավել ճիշտ կազմակերպելու և ծառայության որակը բարձրացնելու նպատակով, դասընթացավարների հետ համատեղ վերապատրաստվեցին նաև թեժ գծի 4 աշխատակիցները։

Վերապատրաստման արդյունավետությունը գնահատվել է դասընթացներին հաջորդած թեսթավորմամբ, որի արդյունքներով՝ ուսուցման մասնակիցների գիտելիքները և կեսնաթոշակային օրենսդրության կիրառման հմտությունները զգալիորեն ավելացել են ։

ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արամայիս Շահբեկյանը 8 դասընթացավարներից մեկն էր, ով ստանալով կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման դասընթացավարի վկայական՝ այսուհետև, բացի ԿՀԻԿ հիմնադրամի համար սեմինարներ անցկացնելուց, ապահովելու է նաև ՀՀ ԱՍՀ նախարարության և ՍԱՊԾ աշխատակազմի համար կենսաթոշակային թեմայով շարունակական խորհրդատվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նախաձեռնելու և իրականացնելու է ինտեգրված սոցիալական ծառայությունների համար համապատասխան դասընթացներ:

«Պետական սոցիալական աջակցության ոլորտում բոլոր փոփոխությունները՝ նոր օրենքները, նոր որոշումներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք սերտորեն առնչվում են մարդկանց սոցիալական վիճակին, պետք է շատ արագ յուրացվեն համակարգի աշխատակիցների կողմից և ամենակարճ ժամկետներում ստանան ճշգրիտ կիրառություն։ Շատ հաճախ մեր աշխատակիցները ունեն հատուկ, թեմատիկ դասընթացների կարիք, որոնց համար մենք չունեինք համապատասխան մասնագետ-դասընթացավարներ։ Վստահ եմ, որ այսուհետև կկարողանամ լրացնել այդ բացը, կապահովեմ համապարփակ տեղեկատվություն համակարգի աշխատակիցների համար՝ կենսաթոշակային պետական և կուտակային բաղադրիչների վերաբերյալ, քանի որ ԱՄՆ ՄԶԳ «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» անցկացրած վերապատրաստման շնորհիվ ես ամբողջական գիտելիքներ ստացա, անմիջականորեն շփվեցի կուտակային բաղարիչի իրականացմանն ու վերահսկողությանն առնչվող բոլոր գերատեսչությունների հետ, նաև ձեռք բերեցի դասընթացավարի հմտություններ»,- նշել է Ա.Շահբեկյանը։

Իսկ Արտաշատի տարածքային կենտրոնի ղեկավար Սեդրակ Սարգսյանը նշել է, որ Արտաշատի ինտեգրված սոցիալական ծառայության կենտրոնը նոր է բացվել և ապահովված է որակյալ աշխատանքի համար անհարժեշտ հարմարություններով, բոլոր տեխնիկական պայմաններով: Արդեն իսկ գործում է մեկ պատուհանի սկզբունքը, և քաղաքացիները ազատվում են ավելորդ քաշքշուկից ու կարճ ժամանակում ստանում են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Սակայն աշխատանքի առավել ճիշտ կազմակերպման և ծառայության որակը բարձրացնելու նպատակով կենտրոնին անհրաժեշտ են վերապատրաստված աշխատակիցներ, ովքեր կկարողանան արագ և հստակ լուծում գտնել տարաբնույթ խնդիրների համար.

«Այս դասընթացը կնպաստի, որ կեսաթոշակային ոլորտի` թե´ գործող, թե´ կուտակային համակարգը կարգավորող օրենսդրությունը լիովին հասկանալի լինի մեր աշխատակիցների համար։ Կենսաթոշակային բարեփոխումները անմիջական առնչություն ունեն մեր աշխատանքին, ուստի խիստ անհարժեշտ էր բարձրացնել մեր աշխատակիցների գիտելիքների մակարդակը ոլորտում կատարվող փոփոխությունների վերաբերյալ»,- ընդգծել է նա։

Նախորդիվ`
Կենսաթոշակային նոր համակարգի արդյունավետությունը ապահովելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կիրականացվի նոր ծրագիր (Տեսանյութ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}