Ա. Աշոտյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին, կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում են կրթության նախարարության մամուլի բաժնից:
Նախարարը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ:
Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստրագրում ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին