Աշխարհում 19:20 19/04/2014

Վ. Սլոմանսոն. Լեռնային Ղարաբաղը վերականգնողական անջատման օրինակ է

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց ամերիկացի իրավագիտության պրոֆեսոր, Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավունքի դպրոցի դասախոս Վիլյամ Սլոմանսոնի հետ: Պրոֆեսոր Սլոմանսոնը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է միջազգային իրավունքով ամրագրված վերականգնողական անջատման (remedial secession) օրինակ:

Դոկտոր Սլոմանսոն, միջազգային իրավունքի վերականգնողական անջատման (remedial secession) մասին Ձեր հոդվածներից մեկում Դուք գրում եք, որ ո°չ Կոսովոյի, ո°չ Հարավային Օսեթիայի և ո°չ էլ Աբխազիայի անջատումները չեն կարող համարվել վերականգնողական անջատում, սակայն Ձեր՝ §Լեռնային Ղարաբաղ. այլընտրանքային մոտեցում լեգիտիմությանը¦ հոդվածում  Դուք գրում եք, որ Լեռնային Ղարաբաղը հենց վերականգնողական անջատման օրինակ է: Հատկապես ո±ր չափանիշների հիման վրա է ըստ Ձեզ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում այդպիսի օրինակ:

Միջազգային իրավունքի հանրաճանաչ աղբյուրները ներառում են պայմանագրերը, պետությունների պրակտիկան (state practice) և դատական որոշումները: Անջատման վերաբերյալ գոյություն չունի որևէ պայմանագիր և երբևէ չի կարող գոյություն ունենալ, քանի որ դա կլիներ քաղաքական ինքնասպանություն պետությունների համար: Ինչ վերաբերում է պետությունների պրակտիկային, ապա այն որակել է վերջերս տեղի ունեցած չորս անջատման դեպքերից երեքը (Կոսովո, Հարավային Օսեթիա, Աբխազիա, դեռևս չտալով հստակ գնահատական Ղրիմին) որպես «յուրահատուկ դեպքեր»: Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ պետություններն ունեցել են բազմաթիվ հակասական մոտեցումներ: Այսպիսով, մնում են միայն դատական (ազգային և միջազգային դատարանների) որոշումները:

Այս առումով անվիճելիորեն առաջատար աղբյուր է Կանադայի Գերագույն դատարանի վճիռը Կվեբեկի անջատման վերաբերյալ, որը սահմանել է երեք չափանիշ վերականգնողական անջատման համար: Առաջին չափանիշն այն է, որ անջատվող միավորը պետք է լինի «ժողովուրդ»: Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի հայերն անկասկած բավարարում էին այս չափանիշը: Երկրորդ, պետք է տեղի ունեցած լինեն «մարդու իրավունքների կոպիտ խախտումներ» այդ ժողովրդի հանդեպ: Այսպիսի կոպիտ խախտումներ տեղի են ունեցել սկսած 1915 թվականներից, երբ Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության մեծ մասը դատարկվեց թուրքական քաղաքականության պատճառով: Այս քաղաքականությունը շարունակվեց ներառյալ 1989թ. (Ղարաբաղի հայ բնակչությունը զգալիորեն կրճատվեց տասնամյակներ տևող մարդու իրավունքների կոպիտ խատումների պատճառով): 1989 թվականին ԱՄՆ Սենատն ընդունեց 178-րդ բանաձևը, որը մտահոգություն էր հայտնում ԼՂ-ում հայկական բնակչության դեմ իրականացվող բռնությունների վերաբերյալ: Բանաձևը մասնավորապես «կոչ է անում քննել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող բռնությունները (4)… և արտահայտում է լուրջ մտահոգություն հայ ժողովրդի հանդեպ շարունակական բռնությունների վերաբերյալ (5) … որոնք խոչընդոտում են միջազգային օգնության տրամադրմանը»:

Կվեբեկի որոշման երրորդ չափանիշն այն է, որ «պետք է անջատմանը չլինի այլընտրանք»: Հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մի քանի անգամ փոփոխվել է - 1919-ին (երբ Միացյալ թագավորությունը ստիպեց ԼՂ իշխանություններին ժամանակավոր համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ), 1921-ին (երբ Մոսկվան կցեց ԼՂ-ն Ադրբեջանի ԽՍՀ-ին), 1988-ին (պարետազմի միջոցով) և 1991-ին (անկախության հռչակագրով), ինչպես նաև հաշվի առնելով Մինսկի խմբի այն պնդումը, որ 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի օրենքը թույլ չի տալիս ԼՂ անկախությունը, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է տրամաբանորեն պնդել, որ անջատմանը կա որևէ այլընտրանք:

Եթե Լեռնային Ղարաբաղը ներկայացվի որպես զուտ վերականգնողական անջատման դեպք, ապա ի°նչ շոշափելի արդյունք դա կարող է ունենալ, հաշվի առնելով, որ հատուցողական իրավունքը այնուամենայնիվ ամրագրված չէ միջազգային իրավունքում որպես կոշտ օրենք (hard law):

Հաշվի առնելով այն, որ գոյություն չունի անջատման վերաբերյալ միջազգային պայմանագիր, այն, որ ԼՂ կարգավիճակում բազմիցս տեղի են ունեցել փոփոխություններ, ինչպես նաև միջազգային/ազգային մտահոգությունները (որի օրինակ է ԱՄՆ Կոնգրեսի 178-րդ բանաձևը), միջազգային իրավունքի վերընշված աղբյուրների շարքում մնում է միայն մեկ տրամաբանական աղբյուր պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղի լեգիտիմությունը, այն է` ազգային (Կանադայի) Գերագույն դատարանի որոշումը:
Թեև այն չի հանդիսանում իրավունքի առաջնային աղբյուր, ինչպիսին է պետությունների պրակտիկան, այն այնուամենայնիվ ընդունված է որպես միջազգային իրավունքի աղբյուր: Այդ որոշումն ինքնին օրենք է և ունի լայն ճանաչում, սակայն այլ խնդիր է դրա կիրառման հարցը, ինչն արդեն քաղաքական բնույթ ունի:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ իրավունք ունի ուժ կիրառել ԼՍ հանդեպ, եթե հակամարտությունը չլուծվի խաղաղ ճանապարհով: Նա հղում է անում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով սահմանված ինքնապաշտպանության իրավունքին և «իր տարածքների օկուպացիային»: Արդյո՞ք այս դիրքորոշումը համահունչ է միջազգային իրավունքի հետ:

Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը մեջբերելը լիովին անտրամաբանական է հաշվի առնելով և՛ Ադրբեջանի տարածքի չափերը, և՛ նրա ռազմական ուժը: Լեռնային Ղարաբաղն, օրինակ, չունի իսրաելական դրոններ (անօդաչու թռչող սարքեր), որոնք Ադրբեջանն օգտագործում է սահմանի վրա պարեկություն անելու նպատակով:
Ադրբեջանը նաև սպառնում է ռազմական ուժ կիրառել` հարվածելու ցանկացած ինքնաթիռին կամ ուղղաթիռին, որը կթռչի Երևանի և ԼՂ օդանավակայանների միջև: Այսպիսով, ինքնապաշտպանության իրավունքն ամրագրող 51-րդ հոդվածի վրա ավելի շուտ կարող է հղում անել Լեռնային Ղարաբաղը, և ո՛չ թե Ադրբեջանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}