Հարցազրույցներ 18:03 30/04/2014

Հանուն հիշատակման և ճանաչման. Ռիկարդո Ռուիս դե լա Սեռնա

Ինչու՞ պետք է իսպանացի դասախոսը գրի հայկական թերթում հայոց ցեղասպանության մասին: Մի գուցե ես նախ պետք է ներողությու՞ն խնդրեմ, որ համարձակվել եմ այս թեմայով գրելու փորձ անել: Իմ ընտանիքը հայկական արմատներ չունի: Ես ոչ մի անձնական բան չունեի հայերի հանդեպ կամ ընդդեմ որևէ ազգի (թուրքերի, քրդերի, օսմանցիների), ովքեր ներգրավված են եղել ժամանակակից պատմության առաջին ցեղասպանության մեջ: Ես ուսումնասիրել եմ Մեծ Եղեռնը իրավական տեսանկյունից, մարդասիրական և մշակութային մոտեցումներով: Կարծում եմ բոլորս կհամաձայնենք, որ հայոց ցեղասպանությունն այսօր արևմտյան հանրային մշակույթի մաս չի կազմում: Մենք հազվադեպ ենք տեսնում ֆիլմեր կամ կարդում գրքեր 1915-1918թթ. հայերի կոտորածի մասին: Դպրոցում մեզ չեն պատմում 1894-1896թթ. Համիդյան զանգվածային ջարդերի կամ 1909թ.-ի Ադանայի կոտորածի մասին, որը ճանապարհ հարթեց ցեղասպանության համար:

Մեզ չեն սովորեցնում Արևմտյան Հայաստանի հայերի սարսափելի ճակատագրի կամ Օսմանյան կայսրության հայկական շրջաններում իրականացված համակարգված սպանդի մասին: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ յուրաքանչյուր մարդկային արարած պետք է ցավ ապրի ամեն մի մարդկային արարածի տառապանքի համար: Ինչպե՞ս կարող եմ ես չազդվել օրինակ կտրված գլուխներ կամ խաչված կանանց տեսնելով: Այսպիսով, Հայոց ցեղասպանությունը առաջ է քաշում մի հարց, որը առաջին հերթին առնչվում է մարդկային արժանապատվության հետ, այն է` արևմտյան քաղաքակրթության արմատների հետ: Ահա թե ինչու եմ ես գրում – ո՛չ թե իմ ազգությունից ելնելով, այլ այն բանի համար, որ հայերը ճիշտ են, և անարդար կլիներ չճանաչել և չհիշել Հայոց ցեղասպանությունը:

Մեծ ոճրագործությունը է տեղի ունեցել և այն պետք է հիշատակվի, ո՛չ թե զայրույթի համար, այլ հանուն արդարության: Այն քաղաքակրթությունը, որը կառուցված է անպատժելիության և մոռացության վրա, ապագա չունի: Իսկապես, հենց մարդկության հոգին էր, որ խոցվեց հայերի հանդեպ գործած վայրագությունների արդյունքում` սկզբում օսմանցիների, իսկ այնուհետև Միություն և առաջադիմություն կոմիտեի կողմից: Երբեմն լռությունը դառնում է հանցակցության միջոց` ամենաաննկատն ու ամենաազդեցիկը: Այդ իսկ պատճառով մենք պետք է խոսենք արդարության անունից:

Սակայն, կարիք չկա, որ ես խոսեմ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Գերմանացի պաշտոնյաները և բժիշկները, օտարերկրյա դիվանագետները, միսիոներները և նույնիսկ թուրքական փաստաթղթերը դա արդեն արել են; լուսանկարները, օրագրերն ու ականատեսները նկարագրում են հայերի բնաջնջումը: Հետևաբար այդ ե՛ս չէ, որ պետք է հիմնավորեմ, թե ինչու այս մեծ ոճրագործությունը պետք է ճանաչվի: Այդ Թուրքիայի պետությու՛նն է, որ պետք է հիմնավորի, թե ինչու է ցեղասպանության ճանաչման կոչը հանդիսանում քրեական հանցագործություն, կամ ինչու են նրանք ճնշում գործադրում, որպեսզի կանխեն ճշմարտության ընդունումը որևէ մեկի կողմից:

Իհարկե գիտեմ, որ այս տարի Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը ընդունել է, որ «սպանություններ» են տեղի ունեցել, սակայն ինձ համար ակնհայտ է, որ դա աղավաղում է իրականությունը: Դեռ ավելին, «ընդհանուր ցավ»-ի գաղափարը անգամ է՛լ ավելի վատ է հնչում: Այնուհամենայնիվ, թեև ես ծանոթ եմ պատմության շուրջ վիճաբանությանը, իմաստ չեմ տեսնում հանրահայտ և ապացուցված փաստերի շուրջ քննարկում ծավալելու մեջ: Ես մեծապես հարգում եմ թուրք գիտնականներին և մտավորականներին: Շատ են նրանց մեջ լուրջ և արդար մարդիկ, և հենց այդ պատճառով է, որ նրանք պարտականություն ունեն բարձրաձայնել հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, որը ճշմարտության և համոզմունքի հարց է:


Բացի այդ, կա նաև մոռացության խնդիրը: Ինձ համար ապշեցուցիչ է, որ մեծ ոճրագործության վերաբերյալ չկան մեծ թվով կինոնկարներ: Այդպիսիք շատ քիչ են և դրանցից շատերը պարզապես հասանելի չեն: Մշակույթը մեր օրերում հանրամատչելի է դառնում հիմնականում ԶԼՄ-ների միջոցով: Մեզ լավ ծանոթ է Սպիլբերգի «Շինդլերի ցուցակ» կամ Լանզմանի «Շոա» ֆիլմերը, սակայն հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու բոլոր փորձերը հանդիպել են դիմադրության և բոյկոտի: Դա պատահեց ցեղասպանության մասին երբևէ նկարահանված առաջին կինոնկարի հետ, վերնագրված «Հոգիների աճուրդ» (1919) (այն հայտնի է նաև «Հոշոտված Հայաստան» անունով), որը հիմնված էր ԱՄՆ-ում հրատարակված «Բռնաբարված Հայաստան: Մի քրիստոնյա աղջկա` Ավրորա Մարտիկանյանի պատմությունը, որը վերապրեց եղեռնը» գրքի վրա:

Կինոնկարի ցուցադրությունն արգելվեց Բրիտանական կայսրությունում, քանի որ իշխանությունները վախենում էին, որ դա կվիրավորի իրենց երկրի մուսուրման բնակչության զգացմունքները: Տասնամյակներ անց մի քանի ֆիլմեր, այդ թվում «Մուսա Լեռան քառասուն օրը» (1980) ֆիլմը, պարբերաբար ձախողվում էին: Այս ֆիլմը պետք է որ լիներ հոլիվուդյան բլոկբաստեր, սակայն ճնշումների և վախի պատճառով այն դարձավ փոքր բյուջետային, երկրորդ կարգի հեռուսատատեսային ֆիլմ: Իհարկե, այժմ իրավիճակը փոխվում է և որոշ ֆիլմեր, ինչպիսին է օրինակ Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը, մտցրել են հայոց ցեղասպանության թեման հանրային և մշակութային դիսկուրսի մեջ:

Ես այցելել եմ Հայաստան մեկ անգամ, որպես Ոսկե ծիրան փառատոնի ժյուրիի անդամ: Ես գնացել եմ Ծիծեռնակաբերդ երկու անգամ. առաջին անգամ՝ սովորելու, երկրորդ անգամ՝ աղոթելու: Ես ունեմ հայ ընկերներ, ում հյուրասիրությունն ու մեծահոգությունը ես երբեք չեմ մոռանա . Նվարդ, Տաթևիկ, Ռիպա, Սուսաննա, Էլադա, Էդուարդ, Արթուր և ուրիշներ, ում շնորհիվ ես ինձ տանն էի զգում Հայաստանում: Նրանք ինձ շատ բան սովորեցրին Հայաստանի և, զարմանալիորեն, ինքս իմ մասին: Եպիսկոպոս Գևորգ Սարոյանի հետ զրույցներից ես հասկացա, որ սերտ կապ կա խաչի և հայ ժողովրդի միջև, որը պատմության մեջ խաչված է եղել: Հարություն Խաչատրյանի ֆիլմերը (օրինակ «Պոետի վերադարձը») դիտելիս ես հասկացա այս բացառիկ մարդկանց խոր զգացմունքայնությունը, ում պատմությունը փորագրվել է խաչքարերի մեջ և գրվել գրքերում: Հարություն Խաչատրյանն ինքը վառ ապացույց է հայ մարդու առատաձեռնության:

Քանի որ ես ապրում եմ Իսպանիայում` մի երկրում, որը դեռևս չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, (թեև երկու իսպանական շրջան՝ Կատալոնիան և Բասկերի երկիրը ճանաչել են այն), ցեղասպանության ճանաչման համար իմ ձայնը բարձրացնելը իմ բարոյական պարտականությունն է որպես դասախոս և իրավաբան, դա նաև իմ հանձնառությունն է որպես քաղաքացի: Ես վստահ եմ, որ մի օր Իսպանիան կմիանա ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային, Ռուսաստանին, Արգենտինային, Վատիկանին և ցեղասպանությունը ճանաչած մյուս բոլոր երկրներին՝ համալրելով նրանց շարքերը:
Հաջորդ տարի ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Բազմաթիվ հայեր կրկին կմիավորվեն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Հույս ունեմ, որ ես էլ կկարողանամ միանալ իմ հայ ընկերներին և մի քանի ծաղիկ տանել Ծիծեռնակաբերդ հանուն հիշատակման և արդարության:

Հեղինակ` Ռիկարդո Ռուիս դե լա Սեռնա

*Ռիկարդո Ռուիս դե լա Սեռնան իրավաբան է, Մադրիդի Սան Պաբլո Համալսարանի պրոֆեսոր: Հեղինակը հոդվածը գրել է panorama.am կայքի համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}