Տարածաշրջան 17:03 20/05/2014

Լեյլա Յունուս. Ադրբեջանի դպրոցական գրքերում գրված է, որ քրիստոնյաները ադրբեջանական ժողովրդի թշնամիներն են

«Իմ և ամուսնուս լուսանկարները, որտեղ երևում է, որ մենք խաչ ենք կրում, ինչպես նաև իշխող կուսակցության պատգամավորների, Գիտությունների ակադեմիայի աշխատակիցների հայտարարությունները այն մասին, թե մենք հայրենիքի դավաճաններ ենք, հանցագործներ և Հայաստանի լրտեսներ, բացահայտ բռնության և ջարդի կոչ են հանդիսանում»: Այս մասին հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը «Rex» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Իրավապաշտպանը նշել է, որ ինքը հրապարակայնորեն քննադատում է ադրբեջանական դպրոցների պատմության գրքերի հեղինակներին, որոնցում երեխաներին 10 տարեկանից ներշնչում են, որ ադրբեջանական ժողովրդի թշնամիները՝ քրիստոնյաներն են, իսկ հայերին անվանում են «սև հագուստով անհավատներ»:

«Իմ՝ պատմական գիտությունների թեկնածուի մտքով, երբեք չէր կարող անցնել, որ պատմության դպրոցական գրքերում գրված կլինի, թե Ադրբեջանում մուսուլմանների՝ շիաների և սուննիների միջև առկա տարաձայնությունների մեղավորները հենց քրիստոնյաներն են, մասնավորապես հայերը»,-նշում է Յունուսը:

Իրավապաշտպանը պատմում է, որ իրենց բակում ապրում էին ադրբեջանցիներ ու հայեր, ռուսներ, հրեաներ, թաթարներ և ուկրաինացիներ, և ինքը երբեք նրանց ազգության և հավատի միջև տարբերություն չի դրել:

«Այսօր, երբ իշխանամետ թերթերը, լրատվական կայքերը, ռադիոն և հեռուստաալիքները ամեն օր հայտարարում են, որ ես և իմ ամուսինը հայրենիքի «դավաճաններ» ու «թշնամիներ» ենք, որ ես «մաքուր ադրբեջանցի» չեմ, այլ ռուսախոս «խառնուրդ» եմ, երբ ոստիկանության գնդապետ Ի. Ասադովը հրապարակայնորեն լրագրողների ներկայությամբ արդարացնում էր իմ նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանին, նշելով, որ ես ադրբեջանցի չեմ, այլ հայ եմ, այս ամենը տեսնելով ես վախենում եմ իմ երկրի ապագայի համար»:

Լեյլա Յունուսը հիշեցրել է նաև, թե ինչպես էր հավաքի ժամանակ, մի հասարակ տգետ ադրբեջանցի քրիստոնյաների և առաջին հերթին հայերի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ էր անում:

«Իմ կողքին նստած էր ամբողջ երկրով մեկ հայտնի ռեժիսոր, ես նրան խնդրեցի ելույթ ունենալ և կանգնեցնել այս անհեթեթությունը: Արվեստի վաստակավոր գործիչը պատասխանեց, որ այն աստիճան լավ չի տիրապետում ադրբեջաներենին, որ կարողանա արժանի հակահարված տալ ելույթ ունեցողին, ռեժիսորի ձեռքերը դողում էին: Այդ ժամանակ ես խոսք վերցրեցի և ելույթ ունեցա ռուսերենով, անկեղծորեն ասելով , ով է հանդիսանում նախորդ բանախոսը: Իհարկե իմ ելույթը ընդհատեցին, իհարկե իմ վրա բռունցքներով հարձակվեցին, բայց հարձակվողները քաջ են լինում դիմադրության բացակայության ժամանակ»,- ասաց Յունուսը:

Ի պատասխան այն հարցի, թե ինչու է Ադրբեջանի ղեկավարությունը խոչընդոտում «ժողովրդական դիվանագիտության» զարգացմանը, իրավապաշտպանը նշեց, որ ավտորիտար ռեժիմին միշտ պետք է արտաքին թշնամի, որի դեմ քարոզչություն է իրականացվում, որի հետ կապերի մեջ էլ մեղադրում են հակառակորդներին:

«Մենք փաստորեն վերադարձել ենք 30-ական թթ. սովետական անցյալ: «Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է»: Հենց դա է այսօրվա կարգախոսը: Ռեժիմի խնդիրն է վերահսկել բոլորին և ամեն ինչ, այդ թվում «ժողովրդական դիվանագիտությունը»:

Ըստ նրա, երբ հանրային դիվանագիտությունը սահմանափակվում է Եվրասիայի լայն տարածքներում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների վերահսկվող հանդիպումներով, որոնք անցնում են բռնցքամարտերի նման, դա դեռ համբերում են: Իսկ երբ հայերի և ադրբեջանցիների համատեղ աշխատանքը դառնում է անվերահսկելի Ադրբեջանի իշխանությունների համար, ապա անմիջապես վառվում է «կարմիր լույսը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին երեկոյան Բաքվի օդանավակայանում Դոհա մեկնելիս կալանավորել էին հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆ Յունուսը: Նրանք մտադրվել էին մեկնել Փարիզ և այնուհետև Բրյուսել՝ ԵՄ-ի հրավերով միջազգային միջոցառմանը մասնակցելու համար: Լ. Յունուսը տեղափոխվել է հարցաքննության Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն, որտեղ նա անցկացրել է 9 ժամ: Արիֆ Յունուսը հոսպիտալացվել է նախաինսուլտային վիճակում: Ինչպես նաև Յունուսի բնակարանում ու աշխատավայրում խուզարկություններ են կատարվել:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը, ԵՄ-ը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը և իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն, Human Rights Watch-ը, Freedom House-ը, իրավապաշտպան կազմակերպությունների Միջազգային ֆեդերացիան (FIDH), քննադատեցին Բաքվում իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանավորումը:

Ավելի վաղ Բաքվում ձերբակալվել էր «Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ում մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսության մեջ: 

Նախորդող հրապարակումներ`

Ադրբեջանի ոստիկանապետ. Ես հայ կնոջ կյանքին վերջ կտամ, արյունն էլ կխմեմ

Ոստիկանը հետևել է, թե ինչպես է Լեյլա Յունուսը զուգարանում հոգացել բնական կարիքները (տեսանյութ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Որքան էլ իշխանությունները բռնաճնշումներ իրականացնեն, միևնույնն է՝ իրենց երգն այլևս երգված է. Դավիթ Ֆիդանյան
«Հայաստանում փաշինյանական վարչախումբը քաղաքական հետապնդումների նոր ալիք էր սկսել վերջերս և, արդեն նախկին քաղբանտարկյալներ Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Թաթոյան. Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, արձագանքելով ԱԺ-ում ՔՊ-ականների հնչեցրած ելույթներին, ահազանգում է. «Իշխանությունն արդեն ԱԺ-ում է...
Աղբյուր` Panorama.am
22:45
Իրազեկման անկցիա Երևանի փողոցներում
«Ազգային Ճակատի» տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել այս պահին Երևանի փողոցներում երիտասարդների կազմակերպած իրազեկման երթի...
Աղբյուր` Panorama.am
21:59
ԱՄՆ դեսպանատան արձագանքը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անկախությանը միջամտելու մասին
ԱՄՆ դեսպանատունը հանձնառու է աջակցել իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների խթանման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և...
Աղբյուր` Panorama.am
21:50
Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական պարապմունքով զորավարժությունների...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, ժամը 16։00-ին սիրելի ժողովրդին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ.Բագրատ Սրբազան
«Սոցիալական իմաստով չկա մի բան, որ այս մարդիկ կեղեքած չլինեն՝ օերնքներով, ապօրինի օրենքներով, էլ վարքագծային իմաստով չեմ...
Աղբյուր` Panorama.am
21:21
Կործանվում է այն ժողովուրդը, ում իշխանությունը չունի պատասխանատվության զգացում․ Սուրեն Պետրոսյան
«Լրագրողն ինձ հարց ուղղեց,թե իշխանությունները մեզ  մեղադրում են, որ անբովանդակ ենք, չունենք օրակարգ և բովանդակություն, հետևաբար, մենք...
Աղբյուր` Panorama.am
20:59
Որքան բիրտ են գործում ոստիկանները, այդքան գնալով հաղթանակի օրն են ցույց տալիս․ Սերգեյ Հարությունյան
Այս պահին բոլոր բերման ենթարկվածներն ազատության մեջ են։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:41
Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է․ Գառնիկ Դանիելյան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա...
Աղբյուր` Panorama.am
20:31
Թուրքիան 619 տ հումանիտար օգնություն կուղարկի Աֆղանստան
Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության» (AFAD) կոորդինացմամբ հավաքված հումանիտար բեռներն առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
20:08
Նախախնամությամբ այս գրիչը մեզ տրվեց, շարժման գույնը՝ մանուշակագույնն է․ Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Крадут и воруют… Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
 Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա․ Աստղիկ Գալեյան
«Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր  մեղքերը բարդել շարժման վրա։ Բայց այն, ինչ կատարվել է 2020թ․-ից ի վեր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի լուծարման փաստաթղթից․ Գառնիկ Դանիելյան
«Լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ լիներ, բայց ցավով պետք է արձանագրենք՝ Հայաստանում ոչ մի բան էլ նորմալ չէ։ Երկիրը կտոր-կտոր...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ․ Արմինե Ադիբեկյան
Ավարտվեց  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փորձագետների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե...
Աղբյուր` Panorama.am
17:55
Այս իշխանությունը պետք է գնա, մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք. Բագրատ Սրբազան
«Մեր այս շարժման ավարտը պետք է լինի ճշմարտության հաղթանակը»,- քաղաքագետների, փորձագետների հետ հանդիպմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն հատվածներում, որոնք նրան առավելություն կապահովեն. Աբրահամյան
«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,-...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Աննա Գրիգորյան
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սուրենյան. Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
«Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը»,-այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
Դատարանի դահլիճից դուրս եկած «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում...
Աղբյուր` Panorama.am
16:52
Քիչ է մնում Արցախի լուծարման հրամանագրի ստորագրման օրը տոն հայտարարեք. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի։ Ասում է՝ ես...
Աղբյուր` Panorama.am
16:51
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
«Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը մինչ ելույթը  ներողություն խնդրեց, ասաց՝ խոսքը երկար է լինելու։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են Հայաստանում, եկեղեցու հանդեպ այն...
Աղբյուր` Panorama.am
16:22
10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Ամերիաբանկից մանրամասնում են, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով
16:08 21/05/2024

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}