#StopAliyev անվամբ արշավ է սկսվել «Facebook»-ում և «Twitter»-ում
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը #StopAliyev անվամբ արշավ է սկսել Facebook և Twitter սոցիալական ցանցերում: Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Դրանով հանձնախումբը փորձելու է սոցցանցերի աշխարհի օգտատերերին իրազեկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կառավարության իրականացրած սահմանային հարձակումների, հայկական կորուստների մասին:
Լեռնային Ղարաբաղի անկախության ու խաղաղության ամրապնդմանը նպաստելու նպատակով Հայ դատի հանձնախումբն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել արշավին: Հանձնախումբը նաև հորդորել է սոցցանցերի միջոցով նամակներ հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Ալիեւին Կովկասում նոր պատերազմ հրահրելուց»: