Արմավիրի մարզպետը համայնքապետերին հրահանգել է գումար հավաքել Իրաքի եզդիներին օգնելու համար. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի բոլոր համայնքապետերին հրահանգել է գումար հավաքել Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու համար:
Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ի թղթակիցը զրուցել է Արմավիրի մարզպետի հետ, ով ասել է. «Այո բոլոր համայնքապատերն էլ գումար են հավաքում: Կա հաշվեհամար, որտեղ և փոխանցում ենք այդ գումարը: Յուրաքանչյուրն օգնում է իր հնարավորություննրեի սահմաններում»:
Մանրամասները̀ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան