ԵԽԽՎ-ում հակահայկական որոշումների հետ կապված, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն ԱԺ է հրավիրվել. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի կողմից երեկ հրավիրվել է Ազգային ժողով՝ կապված վերջին շրջանում եվրոպական կառույցների հակահայկական որոշումների հետ: Բանն այն է, որ մասնավորապես ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին հայտնի զարգացումներում բավականին մեծ է բրիտանացի պատգամավորների դերը, և հայ խորհրդականները դեսպանին խնդրել են այս կապակցությամբ իրենց ունեցած մտահոգությունները փոխանցել Մեծ Բրիտանիայի կառավարությանը, մանավանդ, որ տեղեկություններ կան, թե Հայաստանի համար ոչ նպաստավոր զարգացումներ են սպասվում նաև Եվրախորհրդարանում, և այս պրոցեսում նույնպես ներգրավված են բրիտանացի պատգամավորները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց