ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկանդալային նիստ է տեղի ունենալու. «ՀԺ»
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկանդալային բովանդակությամբ նիստ է տեղի ունենալու: «Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ քննարկվելու է յոթ միջազգային համաձայնագիր՝ նոր վարկեր վերցնելու մասին, ընդհանուր առմամբ՝ շուրջ 260 միլիոն դոլարի:
«Վարկերը վերաբերվում են էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, սպասարկման ոլորտներին։ Նշենք, որ այս տարվա վերջին ՀՀ արտաքին պարտքը կկազմի արդեն շուրջ 4 մլրդ 200 մլն դոլար: Որոշ գնահատականների համաձայն, հաջորդ տարվա վերջին այդ թիվը կարող է հատել 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: Բացի այդ, 2015թ. բյուջեով Հայաստանը մոտավորապես նույնքան պարտք է վերցնում, որքան պետք է փակի: Այսինքն` նոր վարկեր է վերցնելու հին վարկերը փակելու համար, ինչը արդեն ինքնին վատ ազդակ է՝ համատարած կոռուպցիայի ֆոնին»,-գրել է թերթը
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան