Քաղաքական 10:20 17/12/2014

Ադրբեջանցի հրեա շառլատանը քարեր է նետում Հայաստանի վրա ապակե տնից. Սասունյան

Հրեական և իսրայելական լուրերի JNS.org կայքը տեղադրել է Արյե Գուտի թունոտ, հակահայկական հոդվածն ամպագոռգոռ խորագրով՝ «Հակասեմիտիզմը Հայաստանում. հստակ և այժմեական վտանգ»:

JNS.org կայքը հեղինակին ներկայացնում է որպես մի «ադրբեջանական իսրայելցու», որը «Իսրայելա-ադրբեջանական միջազգային կազմակերպության վարչության անդամ է, Իսրայելում «Արդարություն Խոջալուի համար» միջազգային քարոզարշավի պաշտոնական համակարգողը և միջազգային հարաբերությունների մասնագետ»:

Տասնյակ ադրբեջանական և թուրքալեզու լրատվամիջոցներ շտապեցին վերահրապարակել այս հայատյաց քարոզչությունը՝ ընդգծելով, որ այն վերցված է «հանրաճանաչ» իսրայելյան լրատվական աղբյուրից: Հնարավոր է, որ հոդվածը գրվել է Բաքվում, տեղադրվել իսրայելական և հրեական հրապարակումներում, ապա արտատպվել Ադրբեջանում՝ ընթերցողների մոտ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ այն գալիս է երրորդ կողմի անաչառ աղբյուրից:

Գուտը պնդում է, որ Հայաստանի հրեական փոքրամասնությունը «խիստ նվազել է ավելի հանդուրժողական» խորհրդային իշխանության փլուզումից հետո… Ավելի ուշ նա ընդունում է, որ «Հայաստանի շարունակվող տնտեսական անկումը» նույնքան վճռորոշ է եղել հրեաների թվաքանակի նվազման համար՝ «հինգ հազարից դառնալով ընդամենը մի քանի հարյուր»: Սակայն, Գուտը միտումնավոր չի նշում, որ նույն ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիոն հայ է լքել իր հայրենիքը՝ անտանելի տնտեսական պայմանների պատճառով:

Այնուհետև ադրբեջանցի հրեա հեղինակը մեղադրում է հայերին «մշակութային բռնության» համար՝ վկայակոչելով հակասեմական գրքերի և հեռուստատեսային ծրագրերի գոյությունը: Սակայն նա դժկամությամբ ընդունում է, որ «նման ցավալի դեպքեր» տեղի են ունենում «շատ երկրներում»: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նա առանձնացնում Հայաստանը: Հնարավոր է, որ նա հետին մտքեր ունի: Որպես «Արդարություն Խոջալուի համար» միջազգային քարոզարշավի պաշտոնական համակարգող Իսրայելում», Գուտը վճարովի գործակա՞լ է, թե՞ այս ծանր` ադրբեջանամետ և հակահայկական հոդվածներ գրելու աշխատանքը կատարում է բարեսիրտ տրամադրությամբ:

Գուտը շարունակում է վարկաբեկել հայերին՝ պնդելով, որ «Հայաստանում 2.2 մլն չափահաս բնակչության շուրջ 1.3 միլիոնը հակասեմական վերաբերմունք է արտահայտել»: Նա մոլորեցնում է ընթերցողներին՝ թյուր կարծիք ստեղծելով, թե անձամբ է հարցազրույց անցկացրել 1.3 միլիոն հայերի հետ, որոնք ենթադրաբար հակահրեական հայտարարություններ են արել… Գուտը նկատի ունի հրեական «Ընդդեմ զրպարտության միության» (ADL) համաշխարհային թերի հետազոտությունը, ըստ որի, պատահական ընտրված 500 հայերի 58 տոկոսը, որոնց հետ հարցազրույց են վարել հեռախոսով, հակասեմական տեսակետներ է արտահայտել: Քանի որ Գուտի 1.3 միլիոն ցուցանիշը վերցված է ADL-ի հետազոտությունից, ապա նա պետք է նշեր նաև իր սիրելի Ադրբեջանի՝ մարդու իրավունքների ամենակոպիտ ոտնահարման երկրներից մեկի նույն հետազոտության արդյունքները, որը ցույց է տալիս, որ 2.4 միլիոն ադրբեջանցիներ (գրեթե կրկնակի ավելի հայերի թվից) հակասեմական վերաբերմունք են տածում:

Քանի որ Գուտը թաքցնում է ադրբեջանցիների տվյալները, եկեք դրանք բացահայտենք և ADL-ի 11 հարցերի պատասխանները համեմատենք Հայաստանի ցուցանիշների հետ.

1) 3.2 միլիոն ադրբեջանցիներ և 1.5 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները ավելի հավատարիմ են Իսրայելի, քան թե այն երկրի հանդեպ, որտեղ նրանք ապրում են»:

2) 3.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.6 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց հզոր են գործարար աշխարհում»:

3) 3.2 միլիոն ադրբեջանցիներ և 1.5 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց հզոր են միջազգային ֆինանսական շուկաներում»:

4) 2 միլիոն ադրբեջանցիներ և 1 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները դեռ շատ են խոսում այն մասին, թե ինչ է պատահել նրանց հետ Հոլոքոստի ժամանակ»:

5) 3.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.3 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաներին չի հետաքրքրում, թե բացի իրենցից, ինչ է կատարվում մյուսների հետ»:

6) 2.5 միլիոն ադրբեջանցիներ և 1.1 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն միջազգային հարցերի վրա»:

7) 2.5 միլիոն ադրբեջանցիներ և 1.1 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն Միացյալ Նահանգների կառավարության վրա»:

8) 2.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.2 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները կարծում են, որ իրենք ավելի լավն են, քան մյուս ժողովուրդները»:

9) 2.3 միլիոն ադրբեջանցիներ և 0.9 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն համաշխարհային լրատվամիջոցների վրա»:

10) 2 միլիոն ադրբեջանցիներ և 0.8 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները պատասխանատու են աշխարհում տեղի ուենցող շատ պատերազմների համար»:

11) 2.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.4 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Մարդիկ ատում են հրեաներին իրենց վարվելակերպի պատճառով»:

ADL-ի համաշխարհային հետազոտության արդյունքներն ավելի շշմեցուցիչ են Թուրքիայի համար, որտեղ բացահայտվել է, որ 34 միլիոն թուրքեր՝ 49 միլիոն չափահաս բնակչությունից, հակասեմիտ են (գրեթե 70 տոկոսը):

Գուտն ավարտում է իր հակահայկական խզբզանքը՝ այսպես կոչված Խոջալուի ջարդերը ներկայացնելով որպես «20-րդ դարի ամենաաղետալի ողբերգություններից մեկը», դրանով իսկ «613 անձանց» ենթադրյալ սպանությունները Խոջալիում Արցախյան պատերազմի ժամանակ հավասարեցնելով Հրեական հոլոքոստի վեց միլիոն զոհերի և Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հետ...

Գուտը հավանաբար տեղյակ չէ Բենջամին Ֆրանկլինի հայտնի խոսքերին. «Քարեր մի նետեք ձեր հարևանների ուղղությամբ, եթե ձեր տան պատուհանները ապակյա են»...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}