Հարցազրույցներ 14:15 19/12/2014

Դրամի արժեզրկումը հայաստանյան ծագում չուներ. Գագիկ Մինասյան

«Այն իրողությունը, որը դրամը էապես արժեզրկվեց դոլարի նկատմամբ` հայաստանյան ծագում չուներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` հավելելով, որ սա առաջին անառարկելի պնդումն է:

Նրա խոսքերով` երկու հիմնական գործոններ ևս կային, որոնք բերեցին այս իրավիճակին: Նախ, ըստ նրա, դոլարը ԱՄՆ տնտեսության աշխուժացման արդյունքում ուժեղանում է, և դրա ազդեցությունը իրենց վրա կրում են բոլոր արժույթները` արժեզրկվելով դոլարի նկատմամբ: Երկրորդ գործոնը վերաբերում է Հայաստանի հիմնական գործընկեր երկրին` Ռուսաստանին, որտեղ տարբեր պատճառներով առկա է ռուբլու էական արժեզրկում, ինչպես նաև` նավթի գնի նվազում:

«Քանի որ Հայաստանը փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր է, բնականաբար, ենթարկվում է խոշոր ֆինանսական ազդեցություններին: Բնական է, որ այդ ամենը իր հետևանքը պետք է ունենար դրամ-դոլար փոխարժեքի փոփոխման վրա»,- ասաց Գ.Մինասյանը:

Ըստ նրա` կանխատեսումներ կային, որ իսկապես այս տարբերության հետևանքով դրամի փոխարժեքը էապես պետք է նվազի: Սակայն Գ.Մինասյանը գտնում է, որ այն, ինչին ականատես եղանք վերջին օրերին, հաջորդ գործոնի ազդեցության հետևանք էին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նման իրավիճակներում հանդիպող աժիոտաժային դրսևորումներին: Դրանք, ըստ նրա, առաջացնում էին այնպիսի մարդիկ, որոնք չունեին համապատասխան ունակություն, կարողություն և գիտելիք, որպեսզի կկարողանային արագ փոփոխվող իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնել:

Արդյունքում, ըստ Գ.Մինասյանի, որոշ մարդիկ սխալ կողմնորոշվելով էլ ավելի վատթարացրեցին իրենց վիճակը. «Խնայողությունները փրկելու կամ շահույթ ստանալու նպատակով, դրամի չհիմնավորված արժեզիկման պատճառով ազատվում էին իրենց դրամային խնայողություններից` չափազանց բարձր գնով ձեռք բերելով դոլար: Հիմա նրանք ֆինանսական վատ վիճակում են հայտնվել»:

Նրա խոսքերով` վերջին օրերին իրադարձությունները մեկ անգամ ևս փաստում են, որ այսպիսի տատանումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հասարակության լայն շերտերը իրենց զերծ պահեն չկշռադատված քայլերից, քանի որ դրանով ոչ միայն իրենց են վնասում, այլև ստեղծում են պարարտ հող անառողջ գործարքներ իրականացնող կառույցների, անհատների համար:

Նա նշեց նաև, որ այս իրավիճակը չսահամանփակվեց միայն ֆինանսական շուկայով. «Մենք արձանագրեցինք, որ նման անհարկի, տնտեսական գործոններով չհիմնավորված փոխարժեքի տատանողականությունը բերեց նաև որոշ ապրանքատեսակների գների բարձրացման: Սա ևս չափազանց նեգատիվ վիճակ է, որի հիմքերը հենց այդ նույն դրսևորումներն էին»:

Անդրադառնակով ՀՀ կենտրոնական բանկի գործողություններին, պատգամավորը նշեց, որ ԿԲ-ն վարել է ճիշտ քաղաքականություն. «Առաջին հերթին իր հայտարարություններով փորձեց հասարակության լայն զանգվածին հետ պահել անխոհեմ քայլերից, ինչպես նաև զգուշացրեց այն տնտեսվարողներին, որոնք փորձում էին կանխամտածված ձևով չհիմնավորված շահույթ ստանալ այս իրավիճակից»:

Արդյունքում, ըստ նրա, բավականին կարճ ժամանկահատվածում փոխարժեքի մեծ, չհիմնավորված մարժան սկսեց փոքրանալ:

«Ես ենթադրում եմ, որ եթե ոչ Ամանորի նախաշեմին, ապա դրանից մի քանի օր հետո մարժան կփոքրանա, կհասնի իր բնական իրավիճակին և կլինի 5-10 դրամի սահմաններում, որը կար վերջին մի քանի տարիներին»,- ասաց Գ.Մինասյանը:

Հարցին, եթե դրամի արժեզրկումը հայաստանյան ծագում չուներ, այդ դեպքում ինչով պատգամավորը կբացատրի այն, որ ԱԺ արտահերթ նիստից հետո՝ ժամեր անց հնարավոր եղավ կայունացնել դրամը, Գ. Մինասյանը պատասխանեց, որ կան գործընթացներ և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա անխուսափելի է, ինչի արդյունքում իսկապես դրամը պետք է արժեզրկվեր:

«Խոսքը գնում է երկրորդ բաղադրիչի մասին, այն, որ արժեզրկումը բերեց գերարժեզրկման, որը որևէ տնտեսական հիմնավորում չուներ: Այդ երկրորդ բաղադրիչն իսկապես կախված էր մի քանի հանգամանքներից. կար շուկայական գործընթացներին մեր քաղաքացիների անհարկի միջամտությունը, որից տուժեցին բոլորը, առաջին հերթին՝ անվճարունակ քաղաքացիները: Այդ աժիոտաժին մասնակցեցին նաև տնտեսվարողները, որոնք գործում էին թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական շուկայում: Խոսքը այդ երկրորդ բաղադրիչի վերացման մասին է»,- ասաց նա` հավելելով, որ տնտեսական գործոններով հիմնավորված առաջին բաղադրիչը կարելի է օբյեկտիվ համարել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am
08:16
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ
Աղբյուր` Panorama.am
00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}