Հարցազրույցներ 13:00 27/01/2015

Ermenihaber.am. Փերինչեքը ներողություն է խնդրել քրիստոնյաների կրոնական զգացումները վիրավորելու համար

Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Գերագույն պալատում քննվելու է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը: Դատավարությանը որպես երրորդ կողմ ներգրավված են Հայաստանը և Թուրքիան: Հայաստանի շահերը ներկայացնելու է իրավապաշտպանների բարձրակարգ խումբ՝ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։ Ու մինչ Հայաստանում, սփյուռքում և Թուրքիայում մեծ հետաքրքրությամբ սպասում են դատավարության արդյունքներին, ինքը՝ Փերինչեքը, նախապես տոնում է իր հաղթանակը: Եվրադատարանում կայանալիք դատի նախաշեմին Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը պատասխանել է Ermenihaber.am-ի հարցերին:

Հարցազրույցը Ermenihaber.am-ի խմբագրության խնդրանքով տեղադրում ենք մեզ մոտ ամբողջությամբ, քանի որ իրենց կայքը տեխնիկական պատճառով չի աշխատում:

- Հետաքրքիր է իմանալ Ձեր՝ որպես իրավաբանի վերաբերմունքը ՄԻԵԴ-ին: Ինչքանո՞վ է հեղինակավոր այդ կառույցը Ձեզ համար և որչա՞փ եք պատրաստ համակերպվել դատարանի կայացրած որոշման հետ:

Դ.Փ. ՄԻԵԴ-ը միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն վայելող կառույց է: Իմ վերաբերմունքն էլ նույնն է: Եթե այդպես չլիներ, այս հայցը չէի ներկայացնի ՄԻԵԴ: Ես վստահում եմ ՄԻԵԴ-ին:

-Այդ դեպքում մի պահ պատկերացրեք, թե ՄԻԵԴ-ը վճիռ է կայացնում ոչ ամենևին ձեր օգտին, որոշում է, որ դուք իրավացի չեք: Պատա՞րստ եք հարգել ՄԻԵԴ-ի այդ որոշումը նույնպես:

Դ.Փ. Ես չեմ կարող դա պատկերացնել: Ես հաղթելու եմ: Դա նույն է, որ ասեք պատկերացու արևը արևելքից չծագի:

-Ամեն դեպքում «եթե արևը արևելքից չծագի՞»:

Դ.Փ. Այս դատարանը այս գործով մեկ անգամ արդեն իմ օգտին որոշում կայացրել է: Այդ պատճառով էլ սպասում ենք, որ այս անգամ ևս իմ օգտին կլինի որոշումը:

- Ինչպես գիտեք ՄԻԵԴ-ում Թուրքիան իր դեմ ներկայացված հայցերի քանակով 2-րդ երկիրն է աշխարհում և մեղմ ասած` այդքան էլ լավ համբավ չի վաստակել փաստորեն:

Դ.Փ. Այո այդպես է, բայց ես՝ անձամբ ՄԻԵԴ-ում արդեն 3 դատ եմ հաղթել, ուստի շանսերս բարձր եմ գնահատում:

-Պնդում եք, որ Հայոց ցեղասպանության հերքումը տեղավորվում է ձեր խոսքի ազատության իրավունքի սահմաններում: Իսկ ո՞րտեղ է ավարտվում ձեր խոսքի ազատությունը: Վերջերս հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունիի՝ Հայաստանը ներկայացնելու մասին լուրը մեկնաբանելիս թերևս «Ձեր խոսքի ազատության իրավունքից» օգտվելով թիրախ ընտրեցիք բոլոր քրիստանյաններին` ասելով «Հիսուսի կինն էլ գա, ես այս դատը հաղթելու եմ»:

Դ.Փ. Ոչ բնավ, ես չեմ ցանկացել որևէ մեկին վիրավորել, առավել ևս քրիստանյաներին թիրախ չեմ ընտրել:

-Այդ դեպքում ինչու եք շեշտում կոնկրետ «Հիսուսի կինը», ոչ մեկ ուրիշի:

Դ.Փ. Իրականում ես դա ասացի ու փոշմանեցի: Դա սխալ արտահայտություն էր: Ես դա ասել եմ՝ նկատի ունենալով, որ Հիսուսը կին չուներ: Ամեն դեպքում, եթե եղել են մարդիկ, ովքեր վիրավորվել են դրանից, ես ներողություն եմ խնդրում:

- Եթե դուք ունեք խոսքի ազատություն Ցեղասպանությունը հերքելու, կան նաև մարդիկ որոնք ունեն խոսքի ազատություն Հայոց Ցեղասպանության փաստերը ներկայացնելու և ցեղասպանությունը պատմող միջոցառումներ անցկացնելու, օրինակ հենց Թուրքիայում:

Դ.Փ. Այո, իհարկե: Նրանք էլ այդ իրավունքն ունեն:

- Բայց դուք և ձեր կողմից հիմնված «Թալեաթ Փաշա» կոմիտեն իր գործունեությամբ պայքարում է այս մարդկանց խոսքի ազատության իրավունքի դեմ:

Դ.Փ. Ես կարծում եմ, որ իմ գործունեությամբ չեմ վնասում նրանց խոսքի ազատությանը: Միևնույն ժամանակ կուզեմ ասել, որ այսօր մասնավորապես Թուրքիայում բոլոր հարթակները տրամադրվում են Ցեղասպանությունն ընդունողներին, ոչ թե ինձ: Թուրքիայում բոլոր հեռուստատեսությունները, հաղորդումները հրավիրում են նրանց ովքեր ասում են «եղել է ցեղասպանություն»: 

- Ձեզ ոչ մի հաղորդման չե՞ն հրավիրում:

Դ.Փ. Դատին ընդամենը մի քանի օր է մնացել, սակայն չեն հրավիրում: Չեն հրավիրում, որովհետև Թուրքիայում բոլոր հեռուստատեսությունները ԱՄՆ-ի հսկողության տակ են:

- Իսկ գուցե նման հասարակական պահանջ չկա՞:

Դ.Փ. Ես Թուրքիայի համար հայկական հարցում կարևոր մարդ եմ: Վերջիվերջո հսկայական դատ եմ հաղթել, բայց չեն կանչում:

- Կառավարամետ լրատվամիջոցնե՞րն էլ չեն կանչում:

Դ.Փ. Ոչ, կառավարությունն էլ է ամերիկամետ: Ու այդ կառավարությունը կամաց-կամաց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ էր գնում, բայց մենք մեր գործունեությամբ այդ խաղը խափանեցինք: Ամերիկան հայկական հարցի միջոցով փորձում էլ պառակտել Թուրքիան: Այդ խաղի մեջ Էրդողանն էլ կար, բայց մենք խափանեցինք ծրագիրը:

- Իսկ ներկայումս՝ կոնկրետ այս դատում, կառավարությունը աջակցու՞մ է ձեզ:

Դ.Փ. Նախկինում չէր աջակցում, բայց հիմա կարծես թե որոշ չափով աջակցում է: Թեև ոչ այնքան բավարար չափով, բայց աջակցում է:

Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9­-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216­րդ հոդվածով Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար` ենթարկելով նրան ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9­-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը և չէին բեկանել կայացված դատավճիռը: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ: 2013 թվականի դեկտեմբերի 17­-ին Եվրադատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Ամիսներ անց շվեյցարական կողմը դիմեց ՄԻԵԴ՝ Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով:

Աստղիկ Իգիթյան, Ստամբուլ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Հայաստանի, հայոց պետականության վճռորոշ ժամն է։ Ի լուր բոլոր հուդաների. գնացեք, հարցրեք այս մարդկանց՝ գործի՞ք են, գործակա՞լ են,...
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}