Հասարակություն 13:00 30/01/2015

Բեքարյան. Ստեղծված իրավիճակում փոխզիջումները գործնականում իրականանալի չեն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով միջնորդների առաջարկած փոխզիջումները թեև տեսականորեն կարող են գեղեցիկ թվալ, սակայն վերջին շրջանում Ադրբեջանի դրսևորած վարքի, վստահության մեխանիզմների բացակայության պայմաններում այսօր դրանք գործնականում անհնար է իրագործել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով, որ այս իրողությունը հայկական դիվանագիտությունը պետք է հասցնի աշխարհին:

Անդրադառնալով 2015թ. Հայաստանի համար էական նշանակություն ունեցող արտաքին քաղաքական ուղղություններին՝ Կարեն Բեքարյանն առաջին հերթին առանձնացրեց ղարաբաղյան հիմնախնդիրը:

«Պետք է ուշադրություն սևեռել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և այն ամենի վրա, ինչ կապված է ԼՂՀ-ի հետ: Այստեղ պետք է դիտարկել ոչ միայն բանակցային գործընթացը, այլ նաև՝ մի շարք հարակից էլեմենտներ, այդ թվում նաև՝ փաստացի իրավիճակը: Խոսքը վերաբերում է, թե հայ-ադրբեջանական, և թե Արցախ-Ադրբեջան սահմանին տիրող վիճակին: Միջազգային գարծընթացները, որոնք զուգահեռաբար ընթանում են, կընթանան նաև 2015թ.: Խոսքը վերաբերում է ինքնորոշման իրավունքի հետ կապված խնդիրներին, մեր շուրջը ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին: Բոլորս այսօր ականատես ենք լինում Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ընթացող զարգացումներին: Հետաքրքիր զարգացումներ, կարծում եմ, կլինեն նաև Արևմուտք-Իրան միջուկային հարցերում»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդրի կոնտեքստում 2015-ը կարևոր է նաև ԼՂՀ-ում նախատեսված խորհրդարանական ընտրությունների առումով. «2015 թվականը ԼՂՀ-ի համար ընտրական տարի է: Այս տարվա մայիս ամսին նախատեսված են խորհրդարանական ընտրությունները: Այս գործընթացն ունի իր կարևորությունը: Համոզված եմ, որ այս ընտրությունները մեկ անգամ ևս առիթ կնձեռեն ի ցույց դնելու ժողովրդավարական ողջ գործընթացի առավելությունը»:

Կարեն Բեքարյանի ներկայացմամբ՝ ղարաբաղյան հիմնահարցի պարագայում տարին առանձնանում է ևս մեկ կարևոր հանգամանքով. «Ելնելով այն իրողությունից, որ 2015թ. ընթանալու է Ցեղասպանության հարյուրամյակի համատեքստի ներքո, ես որևէ կերպ չեմ բացառում, որ ադրբեջանական սադրանքները, որպես ուշադրության շեղման գործոն, հրահրված են Թուրքիայի կողմից: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք այն, որ 2015 թվականն այս առումով ունենալու է իր դժվարությունները»:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զգոնությունը չկորցնել: Վկայակոչելով շփման գծում տեղ գտած վերջին իրադարձությունները՝ փորձագետը նշեց, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ այդ գիտակցությունը լիարժեք առկա է և «մենք մշտապես տեսնում ենք, որ գործողությունները, հակադեցությունը առնվազն ադեկվատ են, եթե չասենք, որ շատ դեպքերում իրենց մեջ պարունակում են որոշակի դաստիարակչական կամ պատժիչ բնույթ»:

Փորձագետը վստահ է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է քայլ առաջ անել. «Ի՞նչ նկատի ունեմ. խաղաղությունն այնպիսին է, որ ոչ միայն մեր բանակը, այլ ողջ հասարակությամբ պիտի զգոն լինենք և պատրաստ: Միգուցե կարելի է ինստիտուցիոնալ առումով մտցնել, նոր հետաքրքիր էլեմենտ, որ ինչ-որ տարիքից սկսած բոլորը զենքի գործածման ինչ-որ կուրսեր անցնեն: Դրա համար հնարավոր է երեքշաբաթյա դասընթաց ունենալ, թեկուզ կամավոր սկզբունքով: Երեք շաբաթից կարելի է գալ իրավիճակին, որ գործատուն մեկ շաբաթը իր վրա վերցնի, երկու շաբաթը աշխատողի հաշվից լինի, և այլն: Բայց կարծում եմ, որ մենք կարիք ունենք մեր զգոնության մակարդակը զգալի բարձրացնելու ամեն դեպքում»:

Անելիքներից Կարեն Բեքարյանն առանձնացրեց հայկական երկու պետությունների հետագա ինտեգրման հարցը. «Ես կարծում եմ, որ մենք պետք է էական զարկ տանք ԼՂՀ-ՀՀ ներքին ինտեգրացիայի խնդրին: Երևի ժամանակն է արդեն անգամ դպրոցական ծրագրերի մեջ ներմուծելու մշտական գործող, պարտադիր պայման, որ Հայաստանի Հանարապետության դպրոցականները ունենում են հնարավորություն այցելելու Ղարաբաղ, և ճիշտ հակառակը: Ես առավել քան համոզված եմ, որ այդ տարիքից սկսած այդ մարդու մոտ ընկալումը հայրենիքի և սեփականի շատ ավելի հետաքրքիր ձևով իր հետքերը թողնում է, քան թողնելով առիթին: Երևի ժամանակն է նման ծրագրեր ունենալու»:

Նա  նաև հավելեց. «Վերջին որոշ սրացումները, Ադրբեջանի պահվածքը ցույց են տալիս, որ մեզ, երևի թե, արժե անդրադառնալ և մտածել ՀՀ-ԼՂՀ իրավապայմանագրային դաշտի լայնացման, ավելի ընդգրկուն դարձնելու մասին, որոնք կներառեն բոլոր ոլորտները, առաջին հերթին՝ անվտանգության դաշտը: Կա նման բան, սակայն երևի արժի թարմացնել և բոլոր ուղղություններով համապատասխանեցնել իրավիճակին: Միս ու արյուն տալ այն ձևաչափերին կամ հնարավորություններին, որոնք կան: Այս պարագայում խոսքը երևի ուղղված է Ղարաբաղի Հանրապետության մեր գործընկերներին: Այսինքն՝ նահանգների, համայնքների մակարդակով ճանաչումներին, նրանց հետ օրակարգը հագեցնել՝ ճանաչում ասվածին միս ու արյուն տալ նաև գործողություններով: Նույնը նաև այն բոլոր բարեկամական շրջանակների վրա, որոնք ստեղծված կային նաև միջխորհրդարանական կապերի ներքո»: 

Փորձագետի խոսքով՝ 2015 թվականին կարելի է սկսել նաև ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի շուրջ քննարկումները:

Ինչ վերաբերում է խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, ապա Կարեն Բեքարյանն այստեղ մեկ անելիք է տեսնում. «Մենք պետք է կարողանանք աշխարհին տեղ հասցնել մի շատ կարևոր հանգամանք. Ադրբեջանի պահվածքը վերջին մեկ տարվա, առավելապես վերջին 8 ամսվա ընթացքում ցույց է տալիս մի պարզ բան, որ եթե Մադրիդյան սկզբունքները տեսականորեն գեղեցիկ են հնչում, բայց այսօրվա իրավիճակում, երբ կա նման կարգի այլատյացություն, այս կարգի պահվածք, որևէ վստահության մեխանիզմների բացակայություն, զրոյական վիճակ է այդ առումով, ակնկալել ինչ-որ անհասկանալի փոխզիջումներ և շարժվել այդ սխեմայով, էլի եմ ասում՝ դա տեսականորեն կարող է գեղեցիկ թվալ, բայց այսօրվա վիճակում դա հեռու է որևէ կերպ իրական լինելուց կամ իրականությանը մոտ լինելուց»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}