Թուրքական լրատվամիջոցների արձագանքը հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին

Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ցյուրիխյան արձանագությունները Հայաստանի Ազգային ժողովից հետ կանչելու ՀՀ նախագահի որոշումն իր արձագանքն է գտել է թուրքական լրատվությունում: Թեմային անդրադարձել են թե իշխանամետ, թե հակաիշխանական լրատվամիջոցները: Արձանագրությունների հետկանչն առավելապես լուսաբանվում է փաստի արձանագրման և լրատվության ձևաչափով` զերծ որևէ տեսակի մեկնաբանություններից: Որոշ դեպքերում բացառություն են կազմում վերնագրերը, որոնք տալիս են գնահատական կամ արտահայտում վերաբերմունք: Արձանագրությունների հետկանչի լուրը հրապարակվել է թուրքական շուրջ 3 տասնյակ էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերում` միմյանցից գրեթե նույնությամբ արտատպելու գործելաոճով:

Ստորև ներկայացվում են ազդեցիկ լրատվամիջոցների արձագանքը:

Իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցներ`

«Անադոլու» լրատվական գործակալություն
«Սարգսյանը Թուրքիայի արձանագրությունները հետ կանչեց»

Ներկայացվում է ՀՀ նախագահի նշած պատճառաբանությունը, թե ինչու են արձանագրությունները հետ կանչվում: Վկայակոչելով Սերժ Սարգսյանին` ընդգծվում է արձանագրությունների կնքումից ի վեր տևած 6 տարվա սպասողականությունը, դրանք վավերացնելու համար Հայաստանի ցուցաբերած հետևողականությունը և դրան հակառակ թուրքական իշխանությունների կամքի բացակությունը, արձանագրությունների բովանդակության խեղաթյուրումը և նախապայմանների լեզվով խոսելը:

Չներկայացնելով ՀՀ ազգային ժողովի նախագահին ուղղված ՀՀ նախագահի նամակի ողջ բովանդակությունը` «Անադոլու»-ն հիշեցնում է արձանագրությունների անցյալը, թե ինչպես Թուրքիան դրանք ուղարկեց մեջլիս, թե ինչպես Հայաստանի իշխանությունները նախ դրանք հանձնեցին Սահմանադրական դատարանի դատին, ապա նաև 2010-ի ապրիլի 22-ին ՀՀ նախագահի կողմից վավերացման գործընթացը առկախելու մասին:

«Աքշամ» օրաթերթ
«Հայաստանի կողմից պրովոկացիոն քայլ»

Թերթը նշում է, որ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում հայտնելով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու որոշման մասին, ընդգծել էր, որ արձանագրությունների ստորագրումից ի վեր Հայաստանը դրանք կյանքի կոչելու հարցում ցուցաբերել է վճռական մոտեցում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նախագահը մեղադրել է թուրք գործիչներին, քաղաքական կամք չդրսևորելու, արձանագրությունների խոսքն ու էությունը խեղաթյուրելու և անընդհատ նոր նախապայմաններ են առաջ քաշելու մեջ: Ընդ որում վերջին միտքը գլխագրված է առանձին ենթավերնագրով, այն է. «Սարգսյանը նորից մեղադրեց Թուրքիային»:

CNNTurk լրատվական ծառայություն
«Սարգսյան. Թուրք իշխանավորների կամքի բացակայությունը աղավաղում է արձանագրությունների ոգին»

Առաջին հայացքից ծավալուն թվացող անդրադարձի ճնշող հատվածը վերաբերում է արձանագրությունների նախապատմությանը և անցած ճանապարհին: Մասնավորապես հիշատակություն կա շվեյցարական միջնորդության, երկու երկրների խորհրդարաններ ուղարկվելու, ապա ՀՀ նախագահի կողմից վավերացման գործընթացը առկախելու մասին:

«Միլլիյեթ» օրաթերթ
«Հայաստանը կարգավորման արձանագրությունները հետ կանչեց»

Այս հրապարակման համաձայն,  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում նշել է, որ արձանագրությունների ստորագրումից հետո անցել է 6 տարի, որի ընթացքում Հայաստանը պահպանել է իր հետևողական դիրքորոշում: Սակայն թուրքական կառավարությունը շարունակում է առաջ քաշել նախապայմաններ, որոնք չեն համապատասխանում արձանագրությունների ոգուն: «Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում, որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը»,- նախագահի խոսքերը մեջբերում է թուրքական կայքը:

Hurriyet օրաթերթ
«Թուրքիայի պատասխանը Հայաստանին. սխալ և անհաջող քայլ»

Հրապարակված լուրի մեջ նշվում է, որ արձանագրությունները հետ կանչելու մասին իր նամակում Սերժ Սարգսյանը մեղադրել է Թուրքիային արձանագրությունների ոգուն հակառակ գործելու և անվերջ նախապայմաններ առաջ քաշելու մեջ: Աղբյուրի հաղորդմամբ` այդ կապակցությամբ «Hurriyet»-ի հետ զրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների առաջին արձագանքը եղել է հետևյալը` «Սխալ և անհաջող քայլ է»: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները նաև նշել են. «Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում սպասում էին, սակայն որևէ քայլ չէր արվում: Այս որոշումը Հայաստանի պաշտոնական շրջանակների սեփական ներքին գնահատականն է: Սակայն մենք այն ճիշտ չենք գտնում: Սա անկեղծությունից հեռու մոտեցում է»:

Ընդդիմադիր լրատվամիջոցներ

Taraf օրաթերթ
«Հայաստանի` Թուրքիային ուղղված քննադատական որոշումը»

Նշվում է, որ ՀՀ նախագահը Թուրքիայի կառավարությանը հասցեագրել է բավականին խիստ արտահայտություններ: Այնուհետև ամբողջությամբ մեջբերվում է ՀՀ նախագահի նամակը: Այդ առումով «Taraf»-ը մնում է առայժմ միակ թուրքական լրատվամիջոցը: Նամակի մեջբերումից հետո ներկայացվում է արձանագրությունները չվավերացվելու և Սերժ Սարգսյանի կողմից առկախվելու պատմությունը:

«T24.com.tr» լրատվակայք
«Սարգսյանը Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչեց խորհրդարանից»

Տեղեկացնելով, որ ՀՀ նախագահը հայտարարել է արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին` լրատվական կայքն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված Սերժ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ արձանագրությունների ստորագրումից արդեն վեց տարի է անցել, այս ընթացքում Հայաստանը հետևողական մոտեցում է ցուցաբերել գործընթացին, մինչդեռ Թուրքիան գործել է` հակառակ արձանագրությունների տառին և ոգուն` մշտապես նախապայմաններ առաջ քաշելով: Այնուհետև կայքն անդրադարձել է երկու երկրների միջև վերոհիշյալ արձանագրություններով նախատեսված համագործակցությանը և Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններին: Այս առումով լրատվամիջոցը մասնավորապես հիշեցնում է, որ արձանագրություններով ենթադրվում էր Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, երկու երկրների արտգործնախարարների ղեկավարությամբ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, այդ հանձնաժողովի գործունեությունը կարգավորող կանոններ ստեղծելու համար հանձնախմբի հիմնումը, հանձնաժողովի գործունեությունը կարգավորող կանոնների հաստատումը նախարարների կողմից, հանձնաժողովի առաջին նիստերի կազմակերպումը: «Սակայն,,- շարունակում է լրատվամիջոցը,- Թուրքիան ավելի ուշ առաջ քաշեց ՀՀ-ի կողմից Ցեղասպանության թեման պաշտոնական օրակարգից հանելու և ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու պահանջը` որպես արձանագրությունների հետագա զարգացման նախապայման: Ավելի ուշ` 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահը հայտարարեց արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին: Արդյունքում բավական երկար ժամանակ արձանագրությունները սառեցված վիճակում էին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}