ՀԱԿ-ի ղեկավարությունը մի քանի օր է՝ փորձում է հանդիպել Գագիկ Ծառուկյանին, բայց ապարդյուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի ղեկավարությունն արդեն մի քանի օր է՝ փորձում է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց ապարդյուն: Ըստ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Գագիկ Ծառուկյանը որևէ մեկի հետ չի ցանկանում հարաբերվել: Սակայն ՀԱԿ-ում ամեն կերպ փորձում են, որ ԲՀԿ-ն գոնե որևէ կարկառուն ներկայացուցչի գործուղի մարտի 1-ի հանրահավաքին: Ու, թերևս, դրա համար էր՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարեց, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ: