Եկե՛ք Կոնգրեսից վռնդենք Ցեղասպանությունը ժխտող Բիլ Շուստերին. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ես տեղեկացրեցի ամերիկահայ համայնքի հաջողության՝ Լոս Անջելեսի կողմից 845 հազար դոլարի պայմանագիրը «Գեբարդ գրուպի» հետ չեղյալ համարելու մասին՝ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ ի նպաստ Թուրքիայի ծավալած լոբբինգ անելու համար:

Ես հույս հայտնեցի, որ հայերը կշարունակեն իրենց ջանքերը, որպեսզի «Գեբարդ գրուպի» մնացած 200 հաճախորդները ևս դադարեցնեն իրենց պայմանագրերը, այնպես որ Դիկ Գեբարդը թանկ վճարի իր ժխտողական լոբբինգի համար:

Խանդավառված իրենց խոշոր հաղթանակով Լոս Անջելեսում՝ ամերիկահայերն այժմ պետք է ընդլայնեն իրենք քաղաքական ակտիվությունը՝ դաս տալու Փենսիլվանիայից հանրապետական կոնգրեսական Բիլ Շուստերին, որը խայտառակ նամակ է գրել Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով նրանց չաջակցել սպասվող Հայոց ցեղասպանության բանաձևին:

Շուստերն անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին հղած իր «Հարգելի գործընկերներ» նամակում անամոթաբար կոչ է արել. «զերծ մնալ մի բանաձևի սատարումից՝ կողմ չբռնելով պատմական բանավեճում իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել հարյուր տարի առաջ աշխարհի մյուս ծայրում»: Հետաքրքիր է, թե ինչ է մտածում կոնգրեսականը Հոլոքոստի մասին, որը նույնպես տեղի է ունեցել «աշխարհի մյուս ծայրում» ավելի քան 70 տարի առաջ...

Իր լկտի նամակում կոնգրեսական Շուստերը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը՝ հայտարարելով, որ առկա են «երկու հակասական պատմություններ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի հետ»: Իր այլասերված տրամաբանությամբ կոնգրեսականը պնդում է, որ «1915 թ. իրադարձությունները.... ցեղասպանություն չեն հանդիսանում», որովհետև «ավելի քան երկու միլիոն օսմանյան քրդեր, արաբներ և մահմեդականներ.... նույնպես տուժել են այս հակամարտությունում»: Նրա հղումը «ավելի քան երկու միլիոն օսմանյան քրդերի» կորստին Առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիայի կառավարության համար գործող լոբբիստական ընկերություններից մեկի կողմից շարադրված վերջին կեղծիքն է:

Փենսիլվանիայի կոնգրեսականը նաև կեղծորեն պնդում է, որ Հայոց ցեղասպանության բանաձևը «կթշնամացնի տարածաշրջանում մեր վերջին դաշնակիցներից մեկին [Թուրքիա], որը ձեռք ձեռքի տված աշխատում է ամերիկյան զինվորների և մեր մյուս դաշնակիցների հետ ԻԼԻՊ-ի («Իսլամական պետության») դեմ պայքարում»: Կոնգրեսական Շուստերը պետք է որ քարանձավում թաքնված լիներ վերջին մի քանի տարիներին՝ տեղյակ չլինելու, որ «ՆԱՏՕ-ի այս կարևոր դաշնակիցn» է կազմակերպել ԻԼԻՊ-ի հազարավոր ահաբեկիչների ներթափանցումը Սիրիա, նրանց մատակարարել զենք, զինամթերք ու ցուցաբերել ռազմական աջակցություն: Կոնգրեսականը ծիծաղելիորեն պնդում է, որ «այս [հայկական] բանաձևի ընդունումը աղետալի կլինի և կվնասի Միացյալ Նահանգների շահերին»: Եթե Թուրքիան իրոք այդպիսի լավ դաշնակից է Ամերիկայի համար, ապա ինչո՞ւ պետք է ուզենա վնասել Ամերիկայի շահերին: Արդյոք Հոլոքոստի առնչությամբ որևէ դատապարտող բանաձևի ընդունումը կհանգեցնի՞ ՆԱՏՕ-ի մեր մյուս դաշնակցի՝ Գերմանիայի կողմից ԱՄՆ շահերի վնասմանը Եվրոպայում:

Կոնգրեսական Շուստերն իր նամակն ավարտում է՝ անվանելով 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանդն ընդամենը «միջադեպ»՝ կոչ անելով իր գործընկերներին. «կողմ չլինել պատմության վերամեկնաբանման ճակատամարտում» և «մեկ անգամ ևս մտածել մինչև օրենսդրության տակ ստորագրելը, որը կարող է զգալի վնաս հասցնել մեր հարաբերություններին տարածաշրջանում»: Զարմանալի չէ, որ «Հանուն առաջընթացի» անունով հորջորջվող թուրքական ինստիտուտն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ՝ ողջունելով Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնգրեսականի նամակը:

Փետրվարի 27-ին թուրքական «Սաբահ» թերթը հայտնեց, որ Ներկայացուցիչների պալատի երկու անդամներ Նյու Յորքից՝ դեմոկրատ Իվետ Քլարկը և հանրապետական Լի Զելդինը, նույնպես հայտարարել են, որ դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևին: Ուշագրավ է, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը զրո նիշ է շնորհել կոնգրեսական Շուստերին և բացասական նիշ՝ կոնգրեսական Քլարկին: Կոնգրեսական Զելդինը Հայ Դատի հանձնախմբի կողմից չի գնահատվել, քանի որ սա նրա պաշտոնավարման առաջին շրջանն է:

Ամերիկահայերը մեկուկես տարի ժամանակ ունեն մինչև առաջիկա կոնգրեսական ընտրություններն արդյունավետ ծրագիր մշակելու համար, որպեսզի դաս տան ցեղասպանությունը ժխտող այս երեք կոնգրեսականներին: Եթե նրանցից գոնե մեկը պարտվի, ապա մյուս անդամները երկար կմտածեն մինչև ցեղասպանության ժխտման անբարո խաղեր խաղալը:

Զարմանալի չէ, որ երեքն էլ՝ Շուստերը, Քլարկը և Զելդինը, Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի 130 անդամների թվում են: Բացի այդ, Շուստերը նաև Կոնգրեսում Ադրբեջանի աջակցության խմբի համանախագահն է: Այս երեք անսկզբունքային քաղաքական գործիչներից մեկին Կոնգրեսից վռնդելուց հետո, հայ համայնքը պետք է ռազմավարություն մշակի Թուրքիայի աջակցության խմբի մյուս բոլոր 130 անդամներին հետապնդելու ուղղությամբ, որը 157 անդամ ունեr 2012 թվականին: Նման ճնշման կիրառումը կստիպի նրանց լքել Թուրքիայի աջակցության խումբը, իսկ ուրիշներին՝ հրաժարվել միանալու մտադրությունից, հենց որ հասկանան, որ իրենք ևս դատապարտված կլինեն պարտության:

Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերել Կոնգրեսում Ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:40
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի մինչև +15 աստիճան տաքություն
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի  +13-+15 աստիճան տաքություն։...
Աղբյուր` Panorama.am
12:18
Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք.Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի հետ շփվելու մասին
«Ես չեմ կարծում, որ մեր թիմն այնպես է աշխատել, որ նման մտավախություն ունենա»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց խորհրդարանի...
Աղբյուր` Panorama.am
12:11
«Մանկական Եվրատեսիլի» մասնակից Լեոյի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են
Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Cosmic friend» երգում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Եթե պետք լինի Հայաստանին, կգնանք Բաքու՝ մասնակցելու COP29-ին, պետք չի լինի, չենք գնա. Ալեն Սիմոնյան
«Նման որոշում չկա, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչի համար ենք մեկնում, ինչ է դա տալու Հայաստանին, ինչ շահեր ունենք, ինչ մակարդակով ենք...
Աղբյուր` Panorama.am
11:31
Օկուպացված Սանասարում ադրբեջանցի զինծառայող է սպանվել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Սանասար շրջանում (Ղուբաթլու) ադրբեջանցի  զինծառայող Մուրադ Հասանովին սպանված են գտել։...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հոկտեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
11:10
ԵԽ-ի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև
Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկվելու և քվեարկվելու է բանաձև Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
Պարոն Սիմոնյա՛ն, փաստորեն իմ հորդորը չանցավ, դուք շարունակում եք ստել ու կեղծել. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Հենց նոր դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանը Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ և այն էլ ոչ ավել, ոչ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ինչ եք իզուր տեղն այստեղ ճոռոմաբանությամբ զբաղվում ու դեմագոգիա անում. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
«Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
10:48
Պարեկների ավտոմեքենայի ապակին կոտրած անձը խմած է եղել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2024թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Հաշված օրեր են մնում Մանկական Եվրատեսիլին, իսկ մեր մասնակցի երգը դեռ չկա ու չկա
Մանկավարժ, զբոսավար Յաշա Սոլոմոնանը, անդրադառնալով մանկական Եվրատեսիլում հայաստանցը ներկայացնող Լեո Մկրտչյանին, որը հայտնի երգիչ Մարտին...
Աղբյուր` Panorama.am
10:29
Փաստը մնում է փաստ, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից Չեխիա...
Աղբյուր` Panorama.am
10:12
Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին
Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էլինա Ավանեսյանը WTA-250 մրցաշարի առաջին շրջանում պարտվել է
Աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը Չինաստանի Գուանչժոու քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի մեկնարկում 1:6, 4:6 հաշվով...
Աղբյուր` Panorama.am
09:46
Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:24
Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ Լյուբիմովը հոկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Փաշինյանն խոստանում էր, որ բանակը ամենամարտունակն է լինելու, ապա նշում է, որ բանակը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Ո՞ւր է մնում Հայաստանի շահը
«Փաստ» թերթը գրում է. «Իր պաշտոնավարման վերջին օրերը վայելող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական զավեշտալի հայտարարությունն է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». ՔՊ վարչությունում մտադիր են քննարկել Քյարամյանի և Աղազարյանի միջադեպը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչությունն առաջիկա նիստերից մեկում մտադիր է քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Նոր փոփոխություններ է առաջարկվում ընտրական օրենսգրքում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիրը նոր փոփոխություններ է առաջարկում ՀՀ ընտրական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ինչ են քննարկել ՔՊ խմբակցության նիստում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հերթական նիստերից առաջ՝ երեկ երեկոյան, ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել և քննարկել...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Եվրաքվեն ինքնին ցույց տվեց, որ մոլդովացիները ցույց են տալիս իրենց դժգոհությունը Բրյուսելին և Վաշինգտոնին
«Փաստ» թերթը գրում է. «Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Գործող նախագահ Մայա...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում թողնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին թաղապետ, հավատարիմ ՔՊ-ական Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչու է կառավարությունն անբացատրելի շտապողականություն դրսևորում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
08:00
Դեղերդ խմի
Փաշինյանը այնքան հակահայ, հակամարդ, հակատրամաբանական, մարդու համար այնքան ոչ բնական քաղաքականություն ու գործողություններ է իրականացնում, խոսում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան
15:42 21/10/2024

Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}