Հարցազրույցներ 18:09 03/04/2015

Արցախ. Տարեցտարի ավելացող զբոսաշրջիկների թվի ու մուտքի արտոնագրի ստացման մեխանիզմների մասին(լուսանկարներ)

Panorama.am-ի հարցազրույցը ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Սարգսյանի հետ:

-Մենք հաճախ ենք լսում արտասահմանցիների շրջանում Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ հետաքրքրության աճի, ինչպես նաև տարեցտարի զբոսաշրջիկների թվի աճի մասին: Կա՞ն արդյոք արդեն 2015 թվականի տվյալներ:
-Ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա տվյալներն արդեն գերազանցում են անցած տարիների նույն ցուցանիշները: Այսպես, ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Լեռնային-Ղարաբաղի Հանրապետություն այցելել է 38 երկրի 906 քաղաքացի: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա դա 34 մարդ ավելի է, քան 2014-ի նույն ժամանակահատվածում, 92 մարդ ավելի, քան 2013-ի հունվար-մարտ ամիսներին, և 360-ով ավել, քան 2012-ի տվյալները: Այսպիսով, առաջին երեք ամիսներին ԼՂՀ այցելած զբոսաշրջիկների թվի աճը կազմել է 40 տոկոս` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հետաքրքիր է նաև ԼՂՀ այցելած զբոսաշրջիկների «աշխարհագրությունը»: 2012-ին ԼՂՀ են այցելել 86 տարբեր երկրներից, 2013-ին` 77 երկրից, 2014-ին` 78 երկրից:

















 






-Այդ թվում Հայաստանի՞ քաղաքացիներ:
-Ոչ, դա արտասահմանցի զբոսաշրջիկներին վերաբերող վիճակագրությունն է: Հայաստանի քաղաքացիները դրանում չեն ներառվում, և նրանց թիվը չի հաշվվում անձնագրային-վերահսկիչ գործողությունների անհրաժեշտության բացակայության հետևանքով:

-Համաշխարհային ԶԼՄ-ներում հաճախ կարելի է հանդիպել Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում արցախցիների կյանքի ու կենցաղի մասին ռեպորտաժներ: Արդյո՞ք հաճախ են ԼՂՀ այցելում արտասահմանցի լրագրողներ:
-Համեմատության համար ասեմ` 2015-ի առաջին երեք ամիսներին ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունում լրագրողական հավատարմագրում է ստացել 41 արտասահմանցի լրագրող, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում հավատարմագիր է ստացել միայն 4 արտասահմանցի լրագրող: Դա խոսում է շրջանի նկատմամբ աճող հետաքրքրության մասին:

-Ադրբեջանական կողմը հաճախ է խոչընդոտում Ղարաբաղյան հակամարտությունն օբյեկտիվորեն լուսաբանող լրագրողների աշխատանքին` հայտարարելով, թե այլ երկրների քաղաքացիները, այդ թվում` լրագրողները, պետք է Ադրբեջանի ԱԳՆ հայտ ուղարկեն` ԼՂՀ այցելելու և այնտեղ մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք սույն պնդումը:
-ԼՂՀ-ի տարածքում իրավաբանական ուժ ունեն միայն ԼՂՀ իշխանությունների կողմից տրված մուտքի արտոնագրերը: ԼՂՀ մուտքի արտոնագիր արտասահմանյան երկրների քաղաքացիներին տրվում է միայն ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության կամ Ստեփանակերտում ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության կողմից: Երրորդ երկրներում տրված մյուս բոլոր փաստաթղթերը ԼՂՀ-ի տարածքում չունեն որևէ իրավաբանական ուժ ու հաշվի չեն առնվում:

Նույնը վերաբերում է նաև լրագրողների հավատարմագրմանը: ԼՂՀ տարածքում լրագրողական գործունեության իրականացման թույլատվությունը տրվում է միայն ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության կողմից: Այլ երկրներում տրված հավատարմագիրը` այդ թվում` Ադրբեջանում, և նույնիսկ` Հայաստանում, վավեր չէ ԼՂՀ տարածքում և չի կարող երաշխիք հանդիսանալ ԼՂՀ-ում մասնագիտական գործունեության իրականացման համար:

Այսպիսով, ԼՂՀ տարածք մուտք գործելու և այնտեղ մասնագիտական գործունեություն ծավալելու միակ օրինական ճանապարհը ԼՂՀ ԱԳՆ-ի կողմից մուտքի արտոնագիր և հավատարմագրման քարտ ստանալն է:























-Այդ դեպքում խնդրում եմ նկարագրեք լրագրողական հավատարմագրում ստանալու գործընթացը:
-ԼՂՀ տարածքում մասնագիտական գործունեություն իրականացնել ցանկացող լրագրողները պետք է իրենց հրատարակության գլխավոր խմբագրի անունից ԼՂՀ արտգործնախարարին ուղղված նամակ հղեն: Նամակում անհրաժեշտ է նշել այցի ժամանակահատվածն ու նպատակը, ինչպես նաև տեղեկություն տրամադրել, թե ԼՂՀ պաշտոնատար անձանցից ում հետ է լրագրողը ցանկանում հարցազրույց անցկացնել:

ԼՂՀ մուտք գործելու համար լրագրողը պարտավոր է մուտքի արտոնագիր ստանալ, իսկ մասնագիտական գործունեության իրականացման համար` ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի հավատարմագրում: Գործընթացի մասին առավել հանգամանալից տեղեկություն կարելի է գտնել ԼՂՀ ԱԳՆ կայքում:

-Ադրբեջանական կողմը հաճախ է վախեցնում արտասահմանցիներին ԼՂՀ տարածքում գտնվելու` վտանգավոր լինելու միջոցով, որպեսզի այցի ցանկությունը մարի: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Մեղմ ասած` նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: ԼՂՀ-ում հանցագործության մակարդակն այնքան ցածր է, որ այն կարող է մրցակցել Սկանդինավյան երկրների հետ: Իր ողջ հետպատերազմական պատմության ընթացքում ԼՂՀ-ում գեթ մեկ միջադեպ չի արձանագրվել` արտասահմանյան երկրի քաղաքացու մասնակցությամբ:

Ադրբեջանին հարկ է մտածել իր տարածքում արտասահմանցիների անվտանգության մասին: Այս կամ այն երկրների պետական կառույցները բազմիցս են հայտարարություններ տարածել Ադրբեջանում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին` խորհուրդ տալով իրենց քաղաքացիներին խուսափել այդ երկիր այցից:













-Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ ԼՂՀ այցելած զբոսաշրջիկներից ոմանք դիմում են Ադրբեջանին` «սև ցուցակից» իրենց անունները հեռացնելու համար:
-Շատ հանգիստ: ԼՂՀ-ն չէ, որ նմանատիպ պատնեշներ է սահմանում, ուստի Ադրբեջանի ԱԳՆ-ին դիմելը` «սև ցուցակից» հանելու խնդրանքով, յուրաքանչյուրի անձնական գործն է: Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ-ն հարգանքով է վերաբերում մարդու` ազատ տեղաշարժի իրավունքին:

Լուսանկարները` Լիլիան Գալստյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}