Էպոսագետը բողոքարկել է դատարանի վճիռը. «Ժողովուրդ»
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 15 տարի ազատազրկման դատպարտված 2013թ. նախագահական ընտրություններում թեկնածու գրանցված Վարդան Սեդրակյանը, որը պահվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ըստ որի՝ ինքը պետք է 40 մլն դրամ փոխհատուցում վճարի Պ. Հայրիկյանին՝ բուժման ծախսերը հոգալու համար: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Վ. Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը:
«Ամուսինս անձամբ է Արթիկի ՔԿՀ-ից դիմել դատարան, տեսնենք, թե ինչ կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան