Քաղաքական 19:21 11/04/2015

Haaretz. Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարումը Հոլոքոստի զոհերի հիշատակի դավաճանություն է

«Հենց իմացա, որ պետք է ուղևորվեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, մտածեցի, որ ինձ սպասվում է ճանապարհորդություն դեպի վտանգավոր, տխուր ու լքված մի վայր, որտեղ հայերին շարունակում են հետապնդել իրենց էթնիկ պատկանելության համար: Սակայն այժմ` Լեռնային Ղարաբաղում 6 հիանալի օրից հետո, ես հասկացա, թե ինչու մարդիկ չեն փախչում Հարավային Կովկասի այս փոքր հանրապետությունից: Սա աննկարագրելիորեն գեղեցիկ վայր է, առասպելների համաձայն` դրախտի դարպասներ»,-գրում է իսրայելցի պատմաբան Յայիր Օրոնը, որը վերջին 30 տարին պայքարում է Իսրայելի` Հայոց ցեղասպանության ճանաչման համար: «Դավիթն ու Գողիաթը` Կովկասում» խորագրով հոդվածը հրապարակվել է իսրայելական Haaretz պարբերականի կայքում:

Հեղինակը նշում է, որ Ստեփանակերտում բնակվում է մոտ 51 հազար մարդ` բոլորն էլ հայեր են: Դա փոքր, սակայն գեղեցիկ, զարմանալի քաղաք է: Ստեփանակերտը հանդիսանում է ընտրված խորհրդարանի, նախագահի, կառավարության ու նախարարների կաբինետի տեղակայման վայր: Այնուհանդերձ, ոչ մի երկիր աշխարհում չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ստեղծված 1994-ի մայիսի 12-ին հակամարտության կողմերի միջև հրադադարի կնքման պայմանագրից հետո: Նրա բնակչությունն ընդհանուր առմամբ կազմում է 140 հազար մարդ, որից 98 տոկոսն էթնիկ հայեր են: Զինադադարը վերջ է դրել 1988-ին սկսված արյունալի պատերազմին, որի արդյունքում ադրբեջանցիները պարտվել են: Այդ ժամանակ ռազմական վերլուծաբաններն ու փորձագետները ենթադրում էին, որ հայկական Ղարաբաղը երկար չի ապրի:

Հեղինակն ընդգծում է`չնայած նրան, որ Ադրբեջանը հռչակել է իրեն մուսուլմանական երկիր` վերջին շրջանում ունեցել է որոշ ծայրահեղական դրսևորումներ: Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև սահմանի ձգվածությունը կազմում է 370 կմ, որի երկայնքով Ղարաբաղն ունի հարյուրավոր կամ հազարավոր պաշտպանական դիրքեր:

«Ինձ ընդունել է նախագահ Բակո Սահակյանը և խորհրդարանի խոսնակը: Ես եղել եմ սահմանամերձ գոտում և մի քանի ժամ անցկացրել հայկական կողմի պաշտպանական դիրքում, որտեղ ազատորեն շփվել եմ զինվորների հետ: Նրանց մոտ` մուտքի ցուցանակում, գրված է. «Եթե մենք կորցնենք Արցախը, կփակենք Հայաստանի պատմության վերջին էջը»: Հայերի մեծ մասը, որոնց հետ ես խոսել եմ, կիսում են այս զգացումը»,- գրում է Օրոնը` նշելով, թե ներկայումս տարածաշրջանը ձգված պատերազմական վիճակում է, և սա ամենալարված շրջանն է 21 տարի առաջ կնքված հրադադարից հետո:

Նշելով, որ փոխհրաձգությունների հետևանքով սպանվում են ոչ միայն զինվորներ, այլև ֆերմերներ, որոնք աշխատում են սահմանին` հեղինակը շեշտում է, որ հայ զինվորներին արգելված է առանց հրամանի կրակել: Այնուհանդերձ, ադրբեջանցիները կրակում են առանց տարբերակման, ինչպես նաև վարձում են դիպուկահարների: Օրոնին մի քանի վայրկյան թույլ են տվել նայել ադրբեջանական դիրքին:

Նա նաև հիշում է, որ չեզոք գոտում ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել է հայկական ուղղաթիռը: 10 օր շարունակ ադրբեջանական կողմը հրաժարվում էր հետ վերադարձնել անձնակազմի երեք անդամների դիերը, իսկ միջազգային միջնորդների ջանքերն արդյունք չէին տալիս, ուստի հայկական կողմը բարձրագույն մակարդակի վրա որոշում կայացրեց ինքնուրույն դրանք վերադարձնել` հուղարկավորելու համար: Գործողության ընթացքում սպանվել են երկու ադրբեջանցի զինծառայողներ: Ղարաբաղի բանակը բարձրագույն մարտական պատրաստվածության է:
Ղարաբաղում վերջին տարիներին կառուցված օդանավակայանը չի աշխատում` չնայած կարող է գործել ցանկացած պահի: Պատճառն այն է, որ Ադրբեջանը բացեիբաց հայտարարել է, որ օդանավակայանից թռչող յուրաքանչյուր քաղաքացիական ինքնաթիռ ոչնչացնելու է:

«Այս ողջ շաբաթվա ընթացքում ես հիշել եմ Դավիթի ու Գողիաթի պատմությունը: Ղարաբաղի Դավիթը համոզված է իր արդարամտության ու վերջնական հաղթանակի մեջ: Սկսած նախագահից, բարձրաստիճան պաշտոնյաներից ու զինվորականներից վերջացրած սովորական զինվորներով` բոլորը կիսում են այդ համոզմունքը: Տիրում է այս տեսակետը` «Մենք ուզում ենք ու ձգտում ենք խաղաղության, սակայն պատրաստ ենք պատերազմի ու հաղթելու ենք»,- գրում է պատմաբանը` նշելով, որ այցի ընթացքում իրեն ասել են` Ղարաբաղն էական օգնություն է ստանում Հայաստանից, իրենք միայն սեփական ուժերի վրա են հույս դնում:

«Տեղացիներից վճռականություն է ճառագում, վստահություն սեփական ուժերին ու արդար պայքարին: Նրանք հպարտորեն խոսում են «ղարաբաղյան ոգու մասին»` որպես իրենց ռազմական խիզախության կարևոր գործոն»,- գրում է նա:

Նա նշում է, որ այցի ընթացքում հաճախ է մտածել իր երկրի` Իսրայելի մասին, որն Ադրբեջանին հատկացնում է միլիարդավոր դոլլարների զենք-զինամթերք, իսկ վերջին շրջանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանն ավելացել են հայերի հետ բարդ հարաբերությունները: Բաքվում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, որը 100 տարի առաջ է եղել: Իսրայելի` դեռ ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ նման բան չի ասել: Այն հարցին, թե ով է իրավասություն տվել վերջինիս նման հայտարարության համար, նա պատասխանել է, թե ոչ մի նոր բան չի ասել, քանի որ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը նույն բանն է ասում: Սակայն Օրոնն այս պնդմանն ապացույց չի գտել:

Հեղինակը տարակուսում է. Իսրայելը, հանդիսանալով Հոլոքոստ վերապրածների երկիր, ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, այլև մերժում է: «Կասկած չկա, որ վարչապետը, պաշտպանության նախարարը, նախագահը, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանին վաճառվող իսրայելական զենքը մեկ նպատակ է հետապնդում` հաղթել, բռնազավթել Ղարաբաղն ու այնտեղից վտարել հայերին»,- գրում է պատմաբանը` ընդգծելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին ժամանակներում գրեթե բոլոր ելույթներում ասել է այդ մասին: Հեղինակը հիշեցնում է, որ դեռևս 2012-ին հայտնի է դարձել, որ Իսրայելն ու Ադրբեջանը նշանակալից ռազմական պայմանագիր են կնքել` 1.6 մլրդ դոլարի, որի համաձայն` Իսրայելը պետք է Ադրբեջանին տրամադրի անօդաչուներ: Հեղինակը մատնանշում է` երբ Ալիևն իր ելույթներից մեկում ասաց, թե իրենք ամենաժամանակակից զենքն ունեն, նկատի ուներ այդ թվում Իսրայելից գնվածը:

Օրոնն ընդգծում է նաև, որ պատերազմի ընթացքում հայկական կողմի զբաղեցրած տարածքները պատմականորեն պատկանել են Ղարաբաղին, որի ապացույցն են համարվում հին հայկական եկեղեցիները, որոնցից մի քանիսը կառուցվել է 10-րդ դարում և նույնիսկ ավելի վաղ: 1920-ական թվականներին՝ Լենինի և Ստալինի կառավարման տարիներին, այդ հողերը խլվել են նրանցից և փոխանցվել Ադրբեջանին՝ Ղարաբաղի բնակչության կամքին հակառակ, ովքեր բնիկ հայեր են եղել, իսկ տարածքը խլվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից: Սակայն, «Խորհրդային Ղարաբաղը» իր տարածքով պատմական Ղարաբաղի հետ նույնական չէ: Խորհրդային կառավարման տարիներին ադրբեջանցիները ձեռնարկել են տարբեր գործողություններ՝ Ղարաբաղում իրենց հայրենակիցների թվաքանակը մեծացնելու, իսկ հայերինը՝ նվազեցնելու համար, ովքեր 1920-ականներին կազմում էին բնակչության 95 տոկոսը:

Հեղինակն ընդգծում է, որ սահմանին մոտ գտնվող բոլոր ադրբեջանական գյուղերում, որտեղ նա եղել է, մզկիթներին ձեռք չեն տվել: «Մենք բարբարոսներ չենք»,- ասել է նրան հայ զինվորներից մեկը: Ընդ որում՝ ինչպես նշվում է նյութում, Օսմանական կայսրությունը, Թուրքիան, իսկ այնուհետև Խորհրդային Ադրբեջանն ավերել են հարյուրավոր եկեղեցիներ՝ դրանցից մի քանիսը վերածելով մզկիթների:

Օրոնը պատմում է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ իր հանդիպման մասին: Բազմակողմանի և ոչ պաշտոնական զրույցի ժամանակ նախագահը ոչ մի վատ բառ չի ասել ադրբեջանցիների մասին: Նա բազմիցս կրկնել է, որ իր երկիրը ձգտում է խաղաղության, այնուհանդերձ, պատերազմի դեպքում նա վստահ է իրենց հաղթանակի հարցում: Նախագահն ընդգծել է, որ իրենց երկարաժամկետ նպատակն անկախություն ստանալն ու աշխարհի ժողովրդավարական ազգերի շարքում տեղ զբաղեցնելն է:
«Ղարաբաղում ացնկացրած օրերն ինձ համար ոգեշնչող են եղել, և ես մտադիր եմ վերդառնալ: Ես ինձ նույնացնում են Ղարաբաղում ազատության և անկախության համար մղվող պայքարի հետ, և հնարավորինս շատ պետք է մասնակցեմ այս աշխատանքին: Ես սա առաջին հերթին անում եմ որպես մարդ, այնուհետևէ որպես հրեա և իսրայելցի»,- հայտարարել է Օրոնը:

Նյութում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում այս տարի պայքար վերսկսվելու դեպքում, երբ Հայաստանը հիշում է Ցեղասպանության 100–րդ տարելիցը, ղարաբաղցիներն իրենց հույսը կարող են դնել միայն Հայաստանի օգնության վրա: Աշխարհը լռել է 1915 թվականին, լռել է Հոլոքոստի ժամանակ, լռել է Ռուանդայում ցեղասպանության ժամանակ և լռակյաց է եղել նաև նման այլ դեպքերում:

«Ադրբեջան հասնող իսրայելական զենքի մասին միտքն ինձ մոտ անքնություն է առաջ բերում: Դա Հոլոքոստի հիշատակի դավաճանություն է, դրա զոհերի հիշատակի, դա բարոյական սնանկության գործողություն է»,- եզրափակում է հեղինակը` հավելելով, թե ինքն ու իր ընկերը` իսրայելցի փաստաբան Իթաք Մեքը, վերջին մի քանի ամիսների ընթացքում պահանջել են դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Haaretz-ի հարցմանն ի պատասխան` Իսրայելի պաշտպանության նախարարությունից արձագանքել են, թե տեղեկություններ չեն տրամադրում անվտանգության ոլորտում արտահանման հետ կապված:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}