ՊՆ-ում տեղյակ չեն ռուսական կողմի՝ ՀՀ տարածքում շքերթ անցկացնելու ծրագրերից. «ՀԺ»
Մայիսի 9-ին հայ և ռուս զինծառայողները համատեղ անցկացնելու են շքերթներ Գյումրիում և Երևանում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Թեմայի վերաբերյալ «Հայկական Ժամանակ»-ը մի քանի հարց է ուղղել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
-Պարոն Հովհաննիսյան, ռուսական Հարավային ռազմական օկրուգը արդեն իսկ տարածել է տեղեկատվություն, որ շքերթներ են անցկացվելու Գյումրիում և Երևանում ինչու՞ այդ մասին դուք չեք տեղեկացրել:
-Ես չգիտե՝մ այդ միջոցառումների ծրագիրը վերջնական հաստատած է, թե՞ չէ, կարծում եմ՝ ՀՌՕ-ն նախնական ծրագիրն է ներկայացրել, ու ես տեղյակ չեմ՝ այդ միջոցառումներում մասնակցության մեր չափ և այլն:
-Համատեղ շքերթներ կայանալու՞ են:
-Դե «Հաղթանակ» զբոսայգում ավանդական միջոցառումն է կայանալու, որը նախորդ տարիներին էլ է կայացել:
-Իսկ Գյումրիու՞մ:
-Նույնը Գյումրիում:
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան