Հարցազրույցներ 14:45 16/04/2015

Հ. Թերիո. «Իմաստ չունի թուրքերի հետ երկխոսել քանի դեռ լուծված չէ ուժերի անհավասարության խնդիրը»

Panorama.am-ը զրուցել է Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի (AGRSG ղեկավար, ԱՄՆ-ի Ուորքեսթերի Համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան և պրոֆեսոր Հենրի Թերիոյի հետ: Խումբը վերջերս հրապարակել է «Արդարացի լուծում. Հատուցումներ հայոց ցեղասպանության դիմաց» վերնագրով իր ամբողջական զեկույցը (անգլերեն տեքստը (և համառոտագրի հայերեն տեքստը, որին մանրամասն անդրադառնում է պրոֆեսոր Թերիոն:

Մաս 3
- Ձեր սեփական փորձից ելնելով՝ ինչ եք կարծում՝ այն թուրքերը, ովքեր ընդունում են ցեղասպանության փաստը, ինչպես են վերաբերվում փոխհատուցումների հարցին:

- Այն ճանապարհը, որը սովորական թուրք ժողովուրդը պետք է անցնի, որպեսզի ի վիճակի լինի խոսել հատուցումների մասին, շատ երկար է և բարդ` հաշվի առնելով, որ թուրքական պետությունը և կրթական համակարգը ակնհայտորեն անում են ամեն ինչ դա կանխելու համար: Սակայն ինձ բախտ է վիճակվել վերջին հինգ տարիների ընթացքում շփվել այս հարցերով զբաղվող մի քանի թուրքերի հետ, և նրանք լիովին հասկանում են, որ փոխհատուցումը կենտրոնական դեր ունի ցեղասպանության հարցի լուծման մեջ: Օրինակ ես վերջերս` 2015թ.-ի հունվարին, ելույթ ունեցա Անկարայում Հրանտ Դինքի հիշատակման միջոցառումների ժամանակ, որոնց օրակարգում էր նաև փոխհատուցումների հարցը: Նույնիսկ 2010թ.-ին, երբ ես Անկարայում մասնակցում էի ցեղասպանության թեմայով մի մեծ կոնֆերանսի, ինձ զարմացրեց այն, թե որքան ազատ էին թուրք զեկուցողներից շատերը քննարկում հատուցումների հարցը` դիտարկելով այն որպես հիմնարար խնդիր:

Իհարկե կան այլ թուրքեր, ովքեր ճանաչում են ցեղասպանությունը կամ առնվազն այն փաստը, որ 1915թ.-ին վնաս է հասցվել հայերին (նույնիսկ եթե չեն օգտագործում ճիշտ տերմինը) և սահմանափակվում են այդքանով: Մի կողմից ես կարող եմ դա հասկանալ. ի վերջո, միայն ցեղասպանությունը ճանաչելը, նույնիսկ առանց տերմինն օգտագործելու, կարող է բացասական արձագանք ունենալ, անգամ իրավական հետապնդման պատճառ դառնալ Թուրքիայում: Միևնույն ժամանակ, ցեղասպանության ճանաչումը բուն իմաստով նշանակում է ո°չ միայն ընդունել պատմական փաստերը, այլև դրանց հանցավոր լինելու փաստը, հետևաբար նաև այն պատասխանատվությունը, որը Թուրքիան կրում է այդ հանցագործության համար: Փոխհատուցումների կարիքն ընդունելը իրապես ցեղասպանության ճանաչման մի մաս է կազմում:

Թեև այս թուրքերից ոմանք կարող են ասել, որ ցեղասպանության փոխհատուցման հարցը կարող է քննարկվել ավելի ուշ և որ այն հիմա բարձրաձայնելը կարող է օտարացնել թուրքերին, ես չեմ կիսում այս կարծիքը: Ես կարծում եմ, որ այս հարցն իր ողջ խորությամբ քննարկելուց խուսափելը խոչընդոտում է դրա առաջընթացին: Մարտին Լյութեր Քինգը որպես առաջնորդ չէր ծախսում իր ժամանակը պահանջելով, որպեսզի սևամորթների համար խտրական դպրոցներն ավելի լավ պայմաններ ունենան, կամ նման այլ կիսատ պահանջներ: Թեև Ամերիկայի սպիտակամորթ բնակչության մեծամասնությունը լսել անգամ չէր ուզում այն մասին, որ սևամորթների հանդեպ խտրականությունը պետք է իսպառ վերացվի և որ սևամորթների լիակատար հավասարությունը պետք է ճանաչվի, Քինգը սա կրկնում էր նորից ու նորից: Սա ստիպեց, որպեսզի սպիտակները վերաարժևորեն իրենց դիրքերը, փոխանակ թույլ տալու նրանց խուսափել դժվար հարցերից: Նմանապես, շարքային թուրքերին պետք է բացեիբաց ներկայացնել ցեղասպանության իրականությունը իր ամբողջ լույսի ներքո, այլ ո°չ թե հրամցնել նրանց մի հեշտ, կրճատված տարբերակ, որից նրանք իրենց հարմարավետ կզգան: Ցեղասպանության հետ լուրջ գործ ունենալը երբեք հարմարավետ չէ:

Ես հավատացած եմ, որ կան բազմաթիվ թուրքեր, ովքեր ներքին կոնֆլիկտ ունեն բարոյականության իրական զգացումի և իրենց հոգեբանության ու ինքնության վրա ազգայնական ուժերի թողած ազդեցության միջև: Այս ազդեցությունն ուժեղ է, և այդ պատճառով նրանց համար հոգեբանորեն դժվար է Թուրքիայի ազգայնական պատմության պաշտոնական վարկածը հարցականի տակ դնելը: Քանի դեռ այսպիսի անհատներին ներկայացվում են ցեղասպանության փաստի թեթև կողմերը և նրանք չեն զգում այդ անհարմարությունը, նրանք կարող են հավասարակշռել այս իրարամերժ հոգեբանական պահանջները: Միայն խնդիրը մինչև վերջ ներկայացնելով կարելի է նրանց օգնել, որ նրանք իրենց ընտրությունն անեն ի վերջո հօգուտ բարոյական սկզբունքների… այդ միտումը կարող է նրանց դրդել դրական նոր ձևերով վերաարժևորելու թուրքական ինքնությունը:

- Իսկ ցեղասպանության փաստն ընդունող թուրք գիտնականների և ակտիվիստների մոտավորապես որ տոկոսն է Ձեր կարծիքով ընդունում, որ Թուրքիան պետք է փոխհատուցումներ վճարի: Վերջիններիս որ մասի համար են ընդունելի տարածքային փոխհատուցումները:

- Խմբային տարածքային պահանջների հարցը բավականին բարդ է. խմբային տարածքային փոխհատուցումներն ընդունողների տոկոսը խիստ ցածր է: Փոքր, բայց ավելի բարձր տոկոս են կազմում այն թուրքերը, ում համար ընդունելի են զգալի տարածքային փոխհատուցումները, այդ թվում անհատների կամ համայնքի գույքի վերադարձը, ինչպիսին է եկեղեցիների վերադարձն իրենց օրինական տերերին, սակայն այնպես, որ դրանք մնան Թուրքիայի տիրապետության տակ: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այն մարդկանց թիվը, ովքեր ընդունում են նյութական փոխհատուցումները, գնալով ավելի է մեծանում:

Ինչպես կարելի է ենթադրել այս հանգամանքից, ինչպես նաև իմ նախորդ հարցի պատասխանից, տարբերություն կա այն գիտնականների միջև, ովքեր զբաղվում են խնդրի լուծմամբ ըստ էության (և հրապարակավ օգտագործում են ցեղասպանություն տերմինը) և այսպես կոչված «առաջադեմ» թուրքերի միջև, ովքեր շատ փափուկ են վերաբերվում հարցին: Վերջիններս խուսափում են բարդ խնդիրներից և հաճախ փորձում են իրենց պատկերացումները համապատասխանեցնել իշխանությունների տեսակետներին՝ նրանց չընդդիմանալու համար: Ես չեմ կարծում, որ այսպիսի հավասարակշռություն պահելը հնարավոր է: Թուրքիայում Բասկին Օրանը դրա լավ օրինակն է:

Կարծես թե հարցը գնալով ավելի ու ավելի շատ է քննարկվում լուրջ գիտնականների (ում հետ ես աշխատում եմ) և այսպես կոչված «առաջադեմ»-ների միջև, ովքեր պատասխանատվությամբ չեն վերաբերվում հարցին: Քանի որ լուրջ գիտնականները հարցը առաջ են տանում, Թուրքիայում նկատվում է իրական քննարկումների միտում՝ ո°չ միայն 1915-ին տեղի ունեցած ինչ-որ դեպքեր ընդունելու շուրջ, այլև ավելի լուրջ հարցերի շուրջ, մասնավորապես` թե ինչպես պետք է դա տեղի ունենա:

- Արդյոք Թուրքիայի պետությունը չի օգտագործում Ձեր նշած §առաջադեմներ¦-ին այս խնդրի շուրջ քննարկումները վերահսկողության տակ պահելու համար: Միթե իշխանություններն այդպիսով հատուկ նպատակ չեն հետապնդում:

- Ես Թուրքիայի ներքին հարցերով մասնագետ չեմ, սակայն իհարկե կառավարությունը հետապնդում է հատուկ նպատակ. նրանք փորձում են մի շատ զգույշ խաղ խաղալ՝ ցույց տալով, որ նրանք բաց են, սակայն հնարավորինս վերահսկելով իրավիճակը և թույլ չտալով, որպեսզի այն անցնի որոշ սահմաններից: Օրինակ, կա նաև մեկ այլ թուրք գիտնական՝ իմ նշած «առաջադեմներ»-ից, Խալիլ Բերկթայ անունով, ում մասին ես քննադատաբար եմ գրել: Նրա մոտեցումը հայերի հանդեպ իմպերիալիստական է, չնայած, որ նա պետք է որ «առաջադեմ» կամ հավանաբար նույնիսկ մարքսիստ լինի: Հետաքրքրական է, որ նա դառնում է այս հարցում առաջամարտիկներից մեկը. կարծես թե պետությունը աշխատում է նրա հետ մի մակարդակում, և թվում է, որ նա կարևոր ձայն ունի ցեղասպանության հարցի շուրջ թուրքական պետության մոտեցման մեջ: Ակնհայտ է, որ նրանք գերադասում են գործ ունենալ այսպիսի գիտնականի կամ ակտիվիստի հետ, քան նրանց հետ, ովքեր ավելի բաց ու դրական մոտեցում ունեն ցեղասպանության հարցի վերաբերյալ:

- Ձեր կարծիքով, ինչ ռիսկեր է պարունակում հայ-թուրքական երկխոսությունը հայերի համար:

- Շատ պարզ ձևակերպում տալով կարող եմ ասել, որ երկխոսության ցանկացած նախաձեռնություն միտված է եղել ցեղասպանության ճանաչման անկեղծ քննարկումները կանխելուն, էլ չխոսելով ցեղասպանության փոխհատուցման մասին: Եթե դա է երկխոսության նպատակը, ապա հայերի համար և° անիմաստ է, և° վիրավորական այդպիսի երկխոսություններին մասնակցելը: Նույնիսկ որոշ ակնհայտորեն բարի մտադրություններ ունեցող թուրքեր հետաքրքրված են թվում երկխոսության մեջ պատզապես իրենց բարոյապես լավ զգալու համար: Նրանք ուզում են դուր գալ հայերին, բայց չեն ուզում ընդունել այն, ինչ տեղի է ունեցել:

Կա նաև մեկ այլ կարևոր կետ: Հակամարտության կարգավորման մոդելները դիտարկում են հանցագործի և տուժածի միջև երկխոսությունն այնպես, ասես այդ երկու կողմերը հավասարազոր են: Սա չափազանց վտանգավոր է: Բանն այն է, որ Թուրքիան ուժային մեծ լծակներ ունի, մինչդեռ Հայաստանը չունի այդ ուժը, և երբ նրանք երկխոսության մեջ են մտնում միմյանց հետ, հայտնվում են շատ անհավասար իրավիճակում: Քանի դեռ չի գտնվել մի մեխանիզմ, որը հայերին հնարավորություն կտա թուրքերի հետ հավասար պայմաններում լինել, իմաստ չունի այդպիսի երկխոսության մեջ մտնել նրանց հետ: Ես կարծում եմ, որ Հայաստանի հանրապետությունը պետք է հավանաբար ավելի մեծ ջանքեր գործադրի, օգտագործի միջազգային իրավունքը և իր միջազգային կապերը, որպեսզի աջակցություն ձեռք բերի՝ Թուրքիայի հետ երկխոսելիս ուժի հարցը հավասարակշռելու համար:

Սակայն եթե ուժային անհավասարությունը և այլ խնդրահարույց հարցերը լուծվեն, երկխոսությունը կարող է լինել շատ արդյունավետ: Զեկույցը անդրադառնում է երկխոսության հարցին՝ առաջ քաշելով Հայոց ցեղասպանության ճշմարտության և ուղղման հանձնաժողովի (ՀՑՃՈւՀ) գաղափարը, որը նախատեսված է որպես իրական այլընտրանք իմ նշած կեղծ երկխոսությանը (վերջինիս ամենահայտնի օրինակն էր Հայ-թուրքական համաձայնեցման հանձնաժողովը (TARC)):

Թուրքիայում շատերն են հասկանում, որ կա մարդու իրավունքներին առնչվող խնդիր, որի հետ նրանք պետք է հաշվի նստեն: Այսպիսի մարդկանց հետ հայերը պետք է խոսեն հասարակական մակարդակում: Դա չի նշանակում, որ նրանք պետք է բոլոր հարցերում համաձայնվեն միմյանց հետ, նրանք միայն պետք է ունենան մարդու իրավունքները հարգող և ցեղասպանության պատմությունն ընդունող մի ընդհանուր շրջանակ, որը հնարավորություն կստեղծի առաջ շարժվելու համար: Մեր առաջարկած հանձնաժողովը կարող է տրամադրել մի մեխանիզմ այսպիսի արդյունավետ երկխոսության համար: Մենք կարծում ենք, որ սա ամենալավ տարբերակն է արդյունավետ միջխմբային հարաբերություններ և երկխոսություն ունենալու, որը կարող է ըստ էության փոխել թուրքական հասարակությունը:

- Որն է Հայաստանի հանրապետության դերը փոխհատուցումների հարցը միջազգայնորեն բարձրաձայնելու գործում:

- Շատ օգտակար կլիներ, եթե Հայաստանը կարողանար ներկայացնել իրավական և քաղաքական գործեր միջազգային հարթակներում: ՀՀ-ն նաև իհարկե պետք է համախմբի սփյուռքի աջակցությունն ու փորձը այս գործերը առաջ տանելու համար. միասին աշխատելը կստեղծի շատ մեծ հնարավորություններ միջազգային հանրության կարծիքը փոխելու համար: ԱՄՆ-ը, Արգենտինան և այլ երկրներ նույնպես կարող են ներկայացնել իրավական գործեր Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) կամ այլ համապատասխան դատարաններում, սակայն իհակե Հայաստանն է, որ պետք է այս հարցում առաջնորդի դերը ստանձնի: Հակառակ դեպքում, երբ սփյուռքն է բարձրացնում հարցը տարբեր երկրներում, նրանց դժվարությամբ են ընկալում, քանի որ մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչու Հայաստանի հանրապետությունն ինքը չի բարձրացնում այս հարցը:

Այն հարցը, թե արդյոք պետք է գործ հարուցել Արդարադատության միջազգային դատարանում, ինչպես դա պետք է արվի, կամ արդյոք պետք է ընտրել մեկ այլ ուղի, բարդ հարց է, քանի որ այդպիսի քայլը կարող է նաև ունենալ հակառակ ազդեցություն: Հայաստանի հանրապետության համար այժմ ավելի կարևոր խնդիր է քաղաքական մակարդակում շահերի պաշտպանություն իրականացնելը: Հայաստանը նաև պետք է աշխատի այլ երկրների հետ, ովքեր մտահոգված են մարդու իրավունքների խնդիրներով: ՀՀ-ն նաև պետք է ունենա այն դիրքորոշումը, որ Հայաստանին այս հարցում աջակցելը Հայաստանի հետ հարաբերություններում կարևոր մաս է կազմում: Իհարկե դա հեշտ չի լինի ա անել, սակայն դա իսկապես կարևոր է: Իսկապես կան երկրներ, որոնց հետ կարելի է աշխատել:

Հարցազրույցը՝ Նվարդ Չալիկյանի

Մաս 1: Հենրի Թերիո. Հայաստանն այսօր տառապում է ցեղասպանության հետևանքներից 
Մաս 2: Հ. Թերիոն փոխհատուցումների զեկույցի մասին. «Ադրբեջանի վերաբերմունքը հայերի հանդեպ Ցեղասպանության անպատժելիության արդյունք է» 

Հենրի Թերիոն ԱՄՆ-ի Ուորքեսթերի Նահանգային Համալսարանի Փիլիսոփայության ֆակուտետի դասախոս է և նույն ֆակուլտետի դեկանը: Նա ունի Փիլիսոփայության Դոկտորի աստիճան Մասաչուսեթսի համալսարանից: Պրոֆեսոր Թերիոն ի թիվս այլ թեմաների ուսումնասիրում է փոխհատուցումներ, զոհ-հանցագոր հարաբերություններ, ցեղասպանության ժխտում և ցեղասպանության կանխարգելում թեմաները: Նա ցեղասպանագիտության բնագավառում բազմաթիվ հոդվածների հեղինակ է և դասախոսություններով բազմիցս հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում: Հենրի Թերիոն նաև Genocide Studies International ամսագրի հիմնադիր համախմբագիրն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}