Հայաստանը բաց է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար. Ջ.Ուորլիք
«Այսօր Փարիզում տեղի ունեցան արդյունավետ և դրական բանակցություններ արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,-երեկ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նշենք, որ ապրիլի 29-ին աշխատանքային այցով Փարիզոմ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան