Համացանց 10:07 20/05/2015

Ամերիկացի օրենսդիրները խախտել են օրենքները՝ Ադրբեջան և Թուրքիա ուղևորվելիս. Սասունյան

Անցյալ շաբաթ «Վաշինգտոն փոստ» թերթն իր «Կոնգրեսի տասը անդամների ուղևորությունը գաղտնի ֆինանսավորվել է օտար պետության կողմից» խորագրով ծավալուն հոդվածում բացահայտեց 2013 թ. Բաքվի համաժողովին մասնակցած 10 օրենսդիրների և նրանց աշխատակազմի 32 անդամների ամբողջովին վճարված ուղևորության սկանդալային մանրամասները: Համաժողովին որպես հրավիրյալ բանախոսներ մասնակցել էին նաև նախագահ Օբամայի երեք բարձրաստիճան խորհրդականները՝ Ռոբերտ Գիբսը, Ջիմ Մեսինան և Դեյվիդ Փլաֆը:

Բաքվում միջազգային նավթային հավաքի կազմակերպիչը՝ Ադրբեջանի Հանրապետության «Սոկար» պետական նավթային ընկերությունը, ըստ «Վաշինգտոն փոստի» ձեռք բերած Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի գաղտնի զեկույցի, ամերիկյան երկու ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով փոխանցել է 750 հազար դոլար ուղևորության «ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար»: Եվս 750 հազար դոլար նվիրաբերել են «Բրիթիշ փեթրոլիում», «ՔոնոկոՖիլիպս» և «ՔեյԲիԷր» ընկերությունները՝ ավիատոմսերի, հյուրանոցային ծախսերի և նվերների համար:

Թերթը նաև հաղորդում է, որ «մինչ 2013 թ. մայիսի 28-29-ի համաժողովը, «Սոկարը» և մի քանի խոշոր էներգետիկ ընկերություններ [ներառյալ Իրանի ազգային նավթային ընկերությունը] փորձել էին ազատվել Իրանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներից՝ Կասպից ծովի 28 միլիարդ դոլար արժողությամբ գազատարի համար»: Ի դեպ, համաժողովից մեկ ամիս առաջ, «Սոկարը» Հյուսթոնում հիմնադրեց «Ադրբեջանի բարեկամների ասամբլեա» ոչ առևտրային կազմակերպությունը՝ նրա հաշվին փոխանցելով 750 հազար դոլար: Իսկ այս ծրագրում ներգրավված երկրորդ ոչ առևտրային կազմակերպությունը «Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդն» էր, որը ևս հիմնադրվեց Հյուսթոնում: Երկու կազմակերպությունները, Քեմալ Օքսյուզի գլխավորությամբ, գրանցված էին Հյուսթոնի միևնույն հասցեում: Կոնգրեսը մի շարք օրինագծեր հաստատեց, որոնցով պատժեց Իրանին՝ միևնույն ժամանակ արտոնություններ սահմանելով «Սոկարի» նախագծի համար: Այնուհետև, Օբամայի ստորագրելուց հետո դրանք օրենքի ուժ ստացան:

Բաքու մեկնած տասը կոնգրեսականներն էին. Ջիմ Բրայդենշտայնը (Օկլահոմա), Իվետ Քլարկը (Նյու Յորք), Դենի Դևիսը (Իլինոյիս), Միշել Գրիշամը (Նյու Մեքսիկո), Ռուբեն Հինոջոզան (Տեխաս), Լեոնարդ Լանսը (Նյու Ջերսի), Շելա Ջեկսոն Լին (Տեխաս), Գրեգորի Միքսը (Նյու Յորք), Թեդ Փոյը (Տեխաս) և Սթիվ Ստոքմանը (Տեխաս):

Էթիկայի հանձնաժողովի հետաքննողները բացահայտեցին, որ այս օրենսդիրները, իրենց ամուսինների և հարսնացուների ընկերակցությամբ, ստացել էին մի շարք նվերներ, ներառյալ « բյուրեղապակյա թեյի սպասքներ, մետաքսե շարֆեր, փիրուզե ականջօղեր, ոսկենախշ ափսեներ և ադրբեջանական գորգեր.... Բոլոր օրենսդիրները ստացել են առնվազն մեկ, իսկ ոմանք՝ երկու գորգ, որոնցից մեկը փոքր չափսերով՝ նախատեսված աղոթքի համար, իսկ մյուսը՝ մեծ: Գորգեր ստացան նաև աշխատակազմի շատ անդամներ»:

Իրենց անօրինական կամ ոչ պատշաճ գործողություններն արդարացնելու նպատակով այս օրենսդիրներից ոմանք ծիծաղելի հայտարարություններ արեցին Կոնգրեսի հանձնաժողովի հետաքննողներին.

- Կոնգրեսական Դևիսը հայտարարեց, որ Բաքվի համաժողովի ժամանակ նա «ստացել է մեկ գորգ, որը բերել էին նրա հյուրանոցային համարը»: Նա ասաց, որ մտածել է այդ գորգը որևէ թանգարանի կամ բարեսիրական միության նվիրելու մասին...

- Կոնգրեսական Հինոջոզան ասաց. «Ես կարծում էի, որ իմ ստացած հուշանվերները նվազագույն արժեք ունեն և համապատասխանում են Ներկայացուցիչների պալատի Նվերների մասին կանոններին»:

- Ներկայացուցիչ Միքսի մամուլի քարտուղար Լադան Ահմադին հայտարարեց, որ կոնգրեսականը «ենթադրել է, թե գորգը թույլատրելի համարվող նվեր է»:

- Կոնգրեսական Լանսի աշխատակազմի բարձրաստիճան մի անդամ «Վաշինգտոն փոստ»-ին ասաց, որ կոնգրեսականը «Վաշինգտոն վերադառնալուց հետո վերադարձրել է իր ստացած մի գորգը: Աշխատակազմի անդամը նաև նշեց, որ Լանսը մի զույգ ականջօղ է ստացել և փոխհատուցել 100 դոլար համաժողովի կազմակերպմանը օժանդակող ոչ առևտրային խմբին Նյու Ջերսի վերադառնալուց անմիջապես հետո»:

- Կոնգրեսական Գրիշամը էթիկայի հանձնաժողովի հետաքննողներին ասաց, որ նա չի հայտնել գորգերի մասին, որովհետև չի կարծել, թե դրանք առանձնապես արժեքավոր են: Նա նաև դրանք ոչ հրապուրիչ է համարել. «Դա այն կարպետը չէր, որ ես կցանկանայի գնել»:

- Կոնգրեսական Բրայդենշտայնը միակ օրենսդիրն էր, որ բացահայտեց գորգերի մասին իր ֆինանսական զեկույցում. «Նա փոքր գորգը գնահատել էր 2500 դոլար, իսկ մեծը՝ 3500»:

«Վաշինգտոն փոստը», մեջբերելով էթիկայի զեկույցից, բացահայտեց, որ ներկայացուցիչներ Քլարկը, Գրիշամը, Հինոջոզան, Լանսը և նրանց աշխատակազմի անդամներն այդ ուղևորության ընթացքում նաև « մեկնել են Թուրքիա, այցելել Ստամբուլ, Անկարա կամ երկուսը միասին.... Բոլոր ծախսերը հոգացել է «Բարեկամության և համագործակցության Բոսֆորի ատլանտյան մշակութային միություն» թուրքական ոչ առևտրային կազմակերպությունը, ասված է զեկույցում: Օրենսդիրները չեն բացահայտել այդ կազմակերպության դերը»:

Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը եզրակացրեց. ««Սոկարը» և «Ադրբեջանի բարեկամների ասամբլեան» նվերներ են մատուցել Կոնգրեսի ճանապարհորդներին ճանապարհածախսերի անթույլատրելի ձևով՝ խախտելով Ներկայացուցիչների պալատի կանոնները, կանոնակարգերը և դաշնային օրենքը» , իսկ «Թուրքիա ուղևորված կոնգրեսականները ճանապարհածախսի վճարներն ընդունել են անթույլատրելի աղբյուրներից, ինչը հանգեցրել է անթույլատրելի նվերի՝ խախտելով Ներկայացուցիչների պալատի կանոններն ու կանոնակարգերը»: Բացի այդ, հետաքննողները հաղորդեցին, որ Ադրբեջանի կառավարությանն առընթեր հինգ ոչ առևտրային կազմակերպությունները հաստատեցին, որ իրենք են հովանավորել համաժողովը՝ լրացնելով հայտարարագրեր Էթիկայի հանձնաժողովի հետ 2013 թ. ապրիլ և մարտ ամիսներին: «Հինգ հովանավոր կազմակերպությունները չեն օժանդակել կոնգրեսականների ճանապարհորդությանը՝ չնայած կեղծ հավաստիացման ձևերի, որ ներկայացրել են Էթիկայի հանձնաժողովին»: «Վաշինգտոն փոստ» թերթը հաղորդեց, որ այս տվյալները հանձնվել են Էթիկայի հանձնաժողով՝ հետաքննելու Կոնգրեսի կանոնակարգի և դաշնային օրենքների հնարավոր խախտումները, որոնք արգելում են օտարերկրյա պետությունների կողմից Միացյալ Նահանգների քաղաքականության վրա ազդելու փորձերը:

Խիստ մտահոգիչ է, որ կոնգրեսականները պատրաստ են վաճառել իրենց քվեները ադրբեջանական և թուրքական կոռումպացված կառույցներին մի ձրի գորգի համար...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}