Իրանցի պաշտոնյա. Իրանական գազը Եվրոպա առաքելու ուղիներից մեկը կարող է անցնել Հայաստանի տարածքով
«Իրանական գազը Եվրոպա առաքելու ուղիներից մեկը կարող է անցնել Հայաստանի տարածքով»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի գազի ազգային ընկերության՝ միջազգային կապերի պատասխանատու Ազիզօլլահ Ռամազանին:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով իրանական գազը Եվրոպա առաքելու հնարավորությանը, մատնանշել է գազի առաքման մի քանի ուղիներ, որոնցից մեկն Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով ուղղությունն է: Բացի վերոնշյալից՝ Թեհրանում քննարկում են նաև Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով, Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղություններով Եվրոպա գազ առաքելու հնարավորությունները:
Իրանի գազի ազգային ընկերության՝ միջազգային կապերի պատասխանատուն հավելել է, որ Իրանը հնարավորություն ունի տարեկան շուրջ 30 միլիարդ խորանարդ մետր գազ առաքել Եվրոպա:
Հիշեցնենք, որ ապրիլին ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանման հավանականությանը, մասնավորապես նշել էր. «Իրանական գազը Եվրոպա արտահանելու վերաբերյալ դեռևս խոսակցություն չի եղել, սակայն եթե նման քննարկումներ լինեն, ապա որպես կարճ, ապահով և տնտեսապես ձեռնտու ուղություն կարող է քննարկվել նաև Հայաստանի տարբերակը»:
Այն հարցին, թե գազի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը կարո՞ղ է խոչընդոտել հայ-իրանական էներգետիկ նախագծերին, դեսպան Ռեիսին պատասխանել էր. «Իրանի և Հայաստանի միջև կնքվել է պայմանագիր 20 տարի ժամկետով. Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրը՝ Հայաստանի և Իրանի միջև կնքված պայմանագիրը փոփոխության չի ենթարկվում, այն պահպանվում է»:
Թեմային առնչվող մեկնաբանություն՝
Իրան-Հայաստան գազային համագործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է անվտանգության բարենպաստ միջավայր
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան