Մշակույթ 17:43 16/06/2015

Միդեմի նախագահ. Գնալով ավելի է բացահայտվում հայկական արվեստի ու մշակույթի բազմազանությունը

Հարցազրույց Ռիդ Միդեմ (Reed MIDEM) ընկերության նախագահ և երաժշտական բիզնեսի առաջատար մասնագետ Պոլ Զիլկի հետ:

Մաս II
(կարդացեք Մաս I-ը այստեղ)

- Ձեզ համար, որպես արտասահմանցի, Հայաստանից հատկապես ո՞ր տիպի երաժշտությունն է առավել հետաքրքիր լսել: Ի՞նչն է, որ Ձեզ ամենաշատն է գրավում:
-Դա միշտ շատ անհատական է. ես ինքս լինելով երաժշտության սիրահար՝ սիրում եմ բոլոր ժանրերի երաժշտությունը: Օրինակ՝ պետք է ասեմ, որ ինձ շատ տպավորեց էթնո ջազի կատարումը. այն ջազային երաժշտություն է, որը նվագում են հայկական ավանդական գործիքներով և որն ունի հայերեն տեքստեր – դա ինձ համար շատ հուզիչ է և էմոցիոնալ, քանի որ իր մեջ արտացոլում է ինչպես երկրի, այնպես էլ երաժիշտների հոգին ու ոգին, որն իսկապես շատ առանձնահատուկ է: Պետք է նաև առանձնացնեմ Հայաստանի պետական ջազ բենդի և պետական երիտասարդական նվագախմբի համերգները: Բայց դժվար է ընտրել միայն մեկը, քանի որ արժեքավորներն իսկապես շատ են:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հենց երաժշտության յուրահատկությունն է, որ ամենաշատն է գրավում:

Ինչ վերաբերում է երաժշտական ճաշակին, աշխարհում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն ուրույն, անհատական ճաշակ, և հիմա համացանցի և թվային տարածման շնորհիվ հնարավորություն է ստեղծվել, որպեսզի բացահայտվի երաժշտությունը աշխարհի տարբեր ծայրերից, ինչը նախկինում չկար: Կարծում եմ՝ դա շատ դրական փաստ է Հայաստանի պես երկրի համար, որը հակառակ դեպքում մեծ դժվարություն կունենար լայն միջազգային ասպարեզում ներկայանալու հարցում: Այժմ տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ տաղանդը չի կարող չդրսևորվել ու չհաջողել ըստ արժանվույն:

- Իսկ Դուք որևէ բան գիտե՞իք Հայաստանի մասին նախկինում:
-Այո, իհարկե: Ես մեծացել եմ Ամերիկայում, որտեղ կան բազմաթիվ ու բազմազան ազգություններ: Երբ փոքր էի, ես ունեի հայ ընկերներ, բայց պետք է խոստովանեմ, որ հայ երաժշտության մասին շատ բան չգիտեի, թեև կային շատ հայտնի կոմպոզիտորներ ու ֆիլմերի երաժշտությունների հեղինակներ, և իհարկե Շառլ Ազնավուրը: Իմ մայրը սիրում էր Շառլ Ազնավուրի երաժշտությունը, և ես շատ ուրախ էի, որ տարիներ առաջ՝ 2009թ.-ին, Ազնավուրը ներկա էր Միդեմում և մենք շնորհեցինք նրան Lifetime Achievement Award մրցանակը: Դա երազանքի պես մի բան էր ինձ համար, քանի որ հետո ես պատմեցի իմ մորը, որ հանդիպել եմ Շառլ Ազնավուրին: Ես տեսա նրան այս Միդեմի ժամանակ նույնպես` Հայաստանի պատվավոր հյուրերի շարքում: Դա պարզապես հրաշալի էր:

Միդեմում Հայաստանի ներկայության հետաքրքրական պահերից մեկը նաև այն է, որ տարբեր միջոցներով՝ այստեղ գտնվող մարդկանց շնորհիվ, ինչպես նաև Palais des Festivals-ի հայկական տաղավարում Հայաստանը ներկայացնող «Մենք հայ ենք» տեսաֆիլմի , բազմաթիվ գրքերի ու այլ նյութերի միջոցով ցուցադրվեց հայկական արվեստի ու մշակույթի հսկայական բազմազանությունը: Մարդիկ գնալով բացահայտում են, որ բազմաթիվ գիտնականներ, հայտնի արվեստի գործիչներ ու մարզիկներ ազգությամբ հայ են, մի բան, որի մասին նրանք նախկինում չգիտեին. այս առումով այդ տեսաֆիլմը հատկապես շատ տպավորիչ էր:

- Եվ իմ վերջին հարցը վերաբերում է 21-րդ դարի երաժշտության միտումներին: Այսօր երաժշտական բիզները ողողված է կոմերցիոն երաժշտությամբ, որն իրենից հաճախ բարձր արժեք չի ներկայացնում և որն ունի շատ կարճ կյանք: Հետաքրքիր է, որ նախորդ դարում երաժշտության մեջ կային բազմաթիվ աշխարհահռչակ անուններ (Beatles, Queen և այլն), որոնք մի ամբողջ սերնդի ճաշակ էին կրթում, ինչը այդ մասշտաբի մեջ չի հանդիպում այսօր: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ այսօր չկան նման մեծություններ: Եվ այսօր ո՞վ է որոշում, թե որն է լավ երաժշտությունը:
- Շատ հետաքրքիր հարց է: Մենք այսօր հնարավորություն ունենք բացահայտելու աստղերի, ում երբեք հնարավորություն չէինք ունենա նախկինում իմանալ: Եվ քանի որ անցյալում աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր ժանրերի բոլոր երաժիշտները լսելի լինելու հնարավորություն չունեին, մեծ աստղերը կերտվում էին այլ միջոցներով: Նրանք հիմնականում ստեղծվում էին մեծ երկրների աջակցությամբ, որտեղ որոշակի երաժշտական ժանրի աստղերի կատարումները ցուցադրվում և հնչեցվում էին որոշակի ալիքներով և ռադիոյով:

Այժմ թվային երաժշտությունը հնարավորություն է ստեղծել բոլորի համար ծանոթանալու տարբեր երկրների երաժշտական ոճերին: Դա լայն հնարավորություններ է ստեղծում երաժշտության ապագայի համար: Ես չեմ կարծում, որ ապագայում երաժշտության հաջողված լինելը պետք է չափվի հիթերի մեծ քանակով կամ նրանով, թե արդյոք դա եղել է մեծ հիթ, որին հետևել է ողջ աշխարհը: Կարծում եմ, որ աշխարհը չի ուզում լսել միևնույն երաժշտությանը. ինձ թվում է, որ անհատները, ժողովուրդները, տարբեր սերունդները և մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր հետաքրքրություններ ու ճաշակ, կարող են բավարարել իրենց նախասիրությունները և լսել այն, ինչ իրենք նախընտրում են, այն, ինչ հուզում է հենց իրենց: Ըստ իս` ապագայում մարդիկ ունենալու են ավելի շատ հնարավորություններ լսելու այն երաժշտությունը, որը նրանք սիրում են և որն իրենց սրտով է, այլ ոչ թե լսելու են միայն այն երաժշտությունը, որը հայտնի է ողջ աշխարհում:

-Այսինքն` ամեն ինչ գնալով դառնալու է ավելի ու ավելի անհատականացվա՞ծ:
-Այո, կարծում եմ գնալով ավելի անհատականացված է ամեն ինչ դառնալու, և տեխնոլոգիան տալիս է դրա հնարավորությունը: Դա շատ լավ է բազմաթիվ փոքր արվեստագետների, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր ունեն շատ ուրույն տաղանդ: Մինչև հիմա շատ դժվար է եղել գտնել այդ մեծ տաղանդը – այն կար, բայց թաքնված էր, իսկ հիմա այն աշխարհին ներկայացնելու հնարավորություն կա: Դա ավելի հետաքրքիր է, քան հանրահայտ հիթը, որը ծանոթ է ողջ աշխարհին. վերջիններս կարծում եմ գնալով ավելի հազվագյուտ կդառնան:

Որպես եզրափակում ասեմ, որ մենք ակնկալում ենք կրկին տեսնել Հայաստանը Միդեմում: Հայաստանը միշտ իր տեղն ունի այստեղ, և դրա համար կան մասնակցության բազմաթիվ ձևաչափեր: Մյուս տարի Միդեմի 50 ամյակն է, և մենք անպայման ցանկանում ենք այստեղ լսել հայկական երաժշտություն, քանի որ այն արժանի է միջազգային երաժշտական հանրության մեջ իր տեղն ունենալուն:

-Շնորհակալություն պարոն Զիլկ: Հայաստանը նույնպես կսպասի Միդեմի հետ հաջորդ հանդիպմանը:

Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}