![](https://panorama.am/news_images/5/13722_1/f55c4aade3c815_55c4aade3cbfc.thumb.jpg)
Քոչարին հնարավոր է համալրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում հնարավոր է ընդգրկվի հայկական ևս մեկ մշակութային արժեք՝ քոչարի պարը: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն ասաց, որ այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար Հայաստանը ներկայացրել է քոչարին:
«Քննարկումը և հնարավոր հաստատումը նախատեսված է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ի նիստում»,- ասաց նա:
Վ. Կաժոյանը նաև նշեց, որ հաջորդ տարիների համար կան ծրագրեր, սակայն դեռևս ներկայացված հայտեր չկան:
Հիեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված է Հայաստանի կողմից ներկայացված չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում»:
Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)