Արցախի օդային և ցամաքային սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն հղի է անդառնալի հետևանքներով. ԼՂՀ ՊՆ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-18-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում հակառակորդի օդուժը ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել առաջնային գծից 10-15կմ խորության վրա, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշել են և հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:
«Արցախի օդային և ցամաքային սահմանները գտնվում են հանրապետության զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ և դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն հղի է անդառնալի հետևանքներով»,-ասած է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
Սեյրան Օհանյան. Սահմանային իրավիճակն այսօր վերահսկելի է (տեսանյութ)
Հայկական զինուժն առաջնագծում նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում. Տիգրան Աբրահամյան
ԼՂՀ ՊՆ. Հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում
Հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Պաշտոնական Ստեփանակերտը Ուորլիքին` Ո՞նց եք պատկերացնում