Հասարակություն 17:21 24/07/2015

Սերժ Սարգսյան. Ուրախ եմ, որ Հայաստանում աճում է լավ սերունդ, որ վերջին մի շաբաթվա ընթացքում ինձ ուղղակի երջանկացրեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ Հանրապետության նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մինչ հանդիպումը, Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցած թիմերը կենտրոնի նախասրահում նախագահին ներկայացրել են իրենց համայնքներում իրականացրած նախագծերը, որտեղ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերը փորձել են օգտագործել ի բարօրություն Հայաստանի:

Ծրագրի հինգ համայնքներում իրականացրած ենթածրագրերի հակիրճ նկարագրությունից և միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների միջանկյալ արդյունքների ամփոփումից հետո դահլիճում կայացած հանդիպմանը «Լույսի» շրջանավարտները ևս, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանում, ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, իսկ Հիմնադրամի աշխատանքային հատուկ խմբերը՝ կրթության, ճարտարապետության, ձեռներեցության և տվյալների գիտության ոլորտներում իրենց աշխատանքները, «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթի հաղթողները՝ իրենց ծրագրերը: «Ստարտ Արմենիա» մրցույթի հաղթողներին Հանրապետության Նախագահը հանձնել է հավաստագրերը և պարգևներ:

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: 2015-2016թթ. կրթաթոշակի արժանացել է 53 նոր ուսանող, 54 ուսանող «Լույսի» աջակցությամբ շարունակում է կրթությունը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում:

«Անշուշտ, ամեն տարի ես մեծ հաճույքով եմ սպասում այս հանդիպմանը: Նախ` ուզում եմ շնորհավորել «Լույս» հիմնադրամի այս տարվա շահառուներին, բոլոր նրանց, ովքեր այս տարի ընդունվել են աշխարհի լավագույն բուհեր և արդեն ստացել են «Լույս» հիմնադրամի աջակցությունը: Մեր ժամանակներում, կարծում եմ, առավել ևս այս լսարանում, ավելորդ է խոսել կրթության կարևորության մասին: Բայց որպես Հայաստանի նախագահ, ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ ձեր Հայրենիքը, ձեր պետությունը պատրաստ է միշտ գտնվելու ձեր կողքին՝ ձեր մասնագիտական ունակությունները, ձեր գիտելիքները կատարելագործելու ճանապարհին: Խելոք մարդիկ, մրցունակ մասնագետներ անհրաժեշտ են բոլոր երկրներում, իսկ մեր երկրում՝ առավել ևս: Ուստի, նորից եմ կրկնում՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի դուք կարողանաք հասնել ձեր հնարավորությունների առավելագույնին: Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում, և արագ զարգացող աշխարհում անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ սերունդ ստանա ավելի լավ կրթություն, քան նախորդը. լինի ավելի խելացի, լինի ավելի շատ ինֆորմացված և ավելի ճիշտ որոշումներ կայացնի: Այս առումով, ես ուրախ եմ, որ Հայաստանում աճում է լավ սերունդ՝ հենց ձեզ փոխարինող սերունդը, որ վերջին մի շաբաթվա ընթացքում ինձ ուղղակի երջանկացրեց: Հավանաբար, գիտեք, իսկ եթե չգիտեք՝ իմացեք, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել համաշխարհային երեք առարկայական օլիմպիադաներ՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից և կենսաբանությունից, որտեղ Հայաստանի 15 մասնակիցներից 14-ը տուն են վերադարձել մեդալներով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այդ տվյալները համեմատելով տարածաշրջանի այլ երկրների աշակերտների շահած մեդալների քանակի հետ, ըստ որի՝ Հայաստանը բավականին մեծ առավելություն ունի:

Նախագահը շնորհակալություն է հայտնել «Լույսի» ուսանողներին և շրջանավարտներին, ովքեր, աշխարհի լավագույն բուհերում ստանալով գիտելիքներ, վերադառնում են Հայրենիք և այդ գիտելիքը ծառայեցնում մեր ժողովրդի բարօրությանը:

«Վստահ եմ, որ ձեզնից շատերը կարող էին այդտեղ մնալ, այդտեղ աշխատել: Դա էլ տարբերակ է, բայց կարծում եմ՝ լավագույն տարբերակը չէ: Լավագույն տարբերակը այս պահն է, երբ բոլորդ միասին հավաքվում եք Հայաստանում. մեկը գնում է Գարգառ, մյուսը՝ Շուշի, երրորդը՝ Գյումրի, և փորձում է մի օգտակար բան անել մեր երկրի համար: Շատ լավ ծրագրեր եք իրականացնում: Ապրե՛ք բոլորդ: Այս կարճ խոսքս ուզում եմ ավարտել ձե՛ր իսկ կարգախոսով՝ միասին զարգացնենք Հայաստանը: Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական այս վայրիվերումների ընթացքում մենք, հանկարծ, կարող ենք մնալ ցածր աստիճանին: Ձեզնից է կախված, թե եկող տասնամյակների ընթացքում Հայաստանը աշխարհում ինչ դեր է ունենալու, բայց որ ամենակարևորն է՝ Հայաստանը ունենալու՞ է հավերժ գոյություն ունենալու իրավունք, թե՞ կասկածի տակ է առնվելու: Ես վստահ եմ, որ մենք այսօր այդ իրավունքը ունենք, այդ հնարավորությունը ունենք, ու նաև, իհարկե, լիահույս եմ, որ դուք այդ իրավունքը շատ ամուր եք պահելու: Անցնելու է 10-15 տարի, այս դահլիճում նստած մարդիկ են մեր երկիրը ղեկավարելու: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ, որ դուք ձեր այս ժամանակը, այս տարիքը, իրոք, օգտագործեք գիտելիք և մարդկային որակներ ձեռք բերելու համար»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիլիջանից նախագահը մեկնել է Բերդ քաղաք: Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահը եղել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրերում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}