ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին` հայկական անօդաչու սարք չի ոչնչացվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Ակնայի (Աղդամ) շրջանում ադրբեջանական զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ