Մշակույթ 09:00 03/09/2015

Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում լինելը. դարի մեծագույն դիրիժորներից Զուբին Մեթա

Այսօր «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում տեղի կունենա իրադարձային համերգ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։

«Անհավատալի է, որ այստեղ է դարի մեծագույն դիրիժորներից մեկը` Զուբին Մեթան, ով ցանկացած բեմի ամենասիրելի արտիստն է: Իսրայելի նվագախումբն աշխարհի լավագույններից է»,- նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:

Նրա խոսքով, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի համերգը ևս մեկ բարձունք է, որը հաղթահարեց փառատոնը: Նա նաև ասել է, որ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգից առաջ այցելելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ասուլիսին ներկա աշխարհահռչակ դիրիժորն իր խոսքում նախ շեշտել է, որ հայերին տաղանդավոր ազգ է համարում, այնուհետև ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստանում լինելը: Պատիվ է ոչ միայն ինձ, այլև նվագախմբի համար: Ես հայկական համայնքի հետ շատ փոքր շփում եմ ունեցել, իմ հայրը Իվան Ղալամյանի մոտ է սովորել Նյու Յորքում: Հայրս միշտ խոսել է իր մեծագույն ուսուցչի մասին: Ունեմ շատ ուրիշ հայ ծանոթներ Վիեննայում, շփվել եմ նրանց հետ»:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում։ Նա ղեկավարել է և հանդիսանում է աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժորը», ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։ Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվ տիտղոսների և մրցանակների Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի և այլն։ 2011թ-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»-ում։

«Երևանյան հեռանկարներ» փառատոն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի պատմական այցը իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:

Նախորդող հրապարակում՝
Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երևանյան հեռանկարներ»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն. Միքայել Մելքումյան
2019 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը դրական է։ Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում...
Աղբյուր` Panorama.am
13:15
Գևորգ Կոստանյան. Ես Հայաստանից մեկնելու եմ
Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ քաղաքական ուժերից առաջարկ ստացել է մասնակցել ընտրություններին,...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հայաստանցի օգտատերերն ավելի քիչ են գրոհի ենթարկվում
Հայաստանը 4-րդից 5-րդ տեղն է տեղափոխվել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների ցանկում
Աղբյուր` Panorama.am
13:10
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրական ցուցակները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թեկնածուների ցուցակները։...
Աղբյուր` Panorama.am
13:08
Արտակ Զաքարյան. Թե ինչպես պետք է վարվել ԼԳԲՏ ներկայացուցիչների հետ, պետք է հարցնել ժողովրդին
Վստահ եղեք, մարդիկ ձեզ տալու են շատ կոնկրետ պատասխան։
Աղբյուր` Panorama.am
13:04
Դաշինքներում յուրաքանչյուր պետություն տանելու է իր շահերը, ոչ պետք է հիասթափվել, ոչ էլ վատ զգալ. Ֆարմանյան
ԱԺ-ի այսօրվա նիստում քննարկման ներկայացվեց «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Գազի սակագնի հարցով բանակցություններն ընթացքի մեջ են. նախարարի պաշտոնակատար
Նա հիշեցրեց՝ ստեղծվել է փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է գազի սակագնի ձևավորման մեխանիզմները։
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում, նաև Հայաստանում տիպ 1 շաքարային դիաբետով երեխաների թիվը տարեկան աճում է
Ելենա Աղաջանովան ասաց, որ հստակ մեկ պատճառ չկա, գիտնականները փորձում են բացատրել՝ ինչով է պայմանավորված։
Աղբյուր` Panorama.am
12:50
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակի GBA-ի կողմից
Կին հաճախորդների համար նախատեսված փաթեթային ֆինանսական լուծումների ստեղծման և ներդրման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:43
Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման աշխատանքները. Գարեգին Բաղրամյան
«Ցանկացած օղակ պատասխանատու է լինելու իր առաջացրած խնդիրների համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Աղբյուր` Panorama.am
12:33
Ինտերպոլն ունի նոր ղեկավար
Ինտերպոլի նախագհի պարտականությունները կատարող Կիմ Չոն Յանն ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր ղեկավար։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Պարզվել է «Շերեմետևո»-ի թռիչքուղում զոհված Հայաստանի քաղաքացու ինքնությունը
Շարունակվում են քննչական գործողությունները տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։
Աղբյուր` Panorama.am
12:16
Ռուբինյան փողոցի անհարթ անցումներից մեկը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարձրացման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի №4 շենքի...
Աղբյուր` Panorama.am
12:06
ՀՀ նախագահի նստավայրի տեղափոխման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
«Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, գտնում է, որ վարչապետը կառավարության գործունեության ղեկավարումը և կառավարության անդամների...
Աղբյուր` Panorama.am
12:01
Արմավիրի երեք գյուղերի դպրոցների տնօրեններ մի քանի մլն դրամ են յուրացրել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի...
Աղբյուր` Panorama.am
11:49
Առաջարկում է մեկ տարով երկարաձգել աշխատանքային գրքույկները թվայնացնելու գործընթացը
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Սմբատ Սաիյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ  նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
11:40
Վաղը պլանային ջրանջատում կլինի Վանաձոր քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել են 200 ժամվա հարկադիր աշխատանքի
«Մենք, իհարկե, կբողոքարկենք վճիռը։ Հույս ունենք՝ արդարությունը կհաղթի»։
Աղբյուր` Panorama.am
11:15
ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ` այսօր գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Twitter-ի գլխավոր տնօրենի նկարը սկանդալի պատճառ է դարձել
Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին հայտնվել է  քննադատության թիրախում ու զայրացրել հինդուիզմի հետևորդներին սկանդալային նկարի...
Աղբյուր` Panorama.am
10:53
Հոկտեմբերին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 3%-ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%, իսկ 2017թ-ի հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
10:46
Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորի խիստ ելույթն ավարտվել է իր բանտարկությամբ. Սասունյան
Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ֆերհաթ Էնջուն Շիրնակի մարզից, վերջերս խիստ քննադատական ելույթ ունեցավ թուրքական խորհրդարանում թուրքերի և...
Աղբյուր` Panorama.am
10:32
«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը հարվածել է Հայաստանի քաղաքացու
Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող  ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա մարդու է...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մնացականյան. Ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է
ԱԳ նախարարի պաշտոնակատարը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ
Աղբյուր` Panorama.am
10:20
Սատկած կաշալոտի որովայնում հայտնաբերվել է պլաստիկե թափոն
Ինդոնեզիայի Սուլավեսի նահանգի հարավ-արևելքում հայտնաբերվել է սատկած կաշալոտ, որը կուլ էր տվել մոտ 6կգ պլաստիկե աղբ,-այս մասին հայտնել է Վայրի...
Աղբյուր` Panorama.am
10:07
Ադրբեջանցի գրողը ադրբեջանցիներին ներկայացնում է որպես հումանիստներ, ովքեր փորձում են պահպանել բարոյական արժեքները
Այսօր լույս կտեսնի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի անգլերեն թարգմանությունը։ Այլիսլին 5 տարի առաջ Ադրբեջանում...
Աղբյուր` Panorama.am
09:51
Սիրիական Լաթաքիայում վերանորոգվել է ավելի քան 400 տուն
Սիրիական Լաթաքիայի լեռնային հատվածում պատերազմի ընթացքում  վնասված  1500 տներից ավելի քան 400-ը վերանորոգվել են։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժամանակ». ԲԷՑ-ում դժգոհություն է հասունանում
«Ժամանակ» թերթը գրում է. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ում լուրջ դժգոհություն է հասունանում՝ կապված տնօրենի ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
09:40
Պապիկյան. Մենք մեր առաջ դաշտը սևացնելու և սպիտակեցնելու խնդիր չենք դրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». Բժշկականի խորհրդում աժիոտաժ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը հրապարակելուց հետո Երևանի պետական բժշկական համալսարանում լուրջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը
13:43 20/11/2018

Վալերի Պեկրեսն ամփոփեց հայաստանյան այցը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}