Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ ՀՀ-Արևմուտք հարաբերությունների վրա. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով Բելառուսի Գրոդնո քաղաքում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, երեկ շատ հետաքրքիր հայտարարություն է արել. «Հարկավոր է քայլեր ձեռնարկել ԵՏՄ-ում ազգային արժույթներով կատարվող փոխադարձ հաշվարկների ակտիվացման և դոլարիզացիան նվազեցնելու ուղղությամբ...։ Այդ համատեքստում կարևոր է ռազմավարական նշանակության ապրանքների վաճառքը ռուբլու հիմքի վրա իրականացնելու գաղափարն առանց դոլարին կապելու»,- ասել է Աբրահամյանը։
Այս հայտարարությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ «ռազմավարական նշանակության ապրանքների» տակ հասկացվում են առաջին հերթին էներգակիրները, որոնց դիմաց Հայաստանը ՌԴ-ին վճարում է դոլարով։ Ում՝ ում, բայց Հովիկ Աբրահամյանին պետք է որ հայտնի լինի, որ հենց Ռուսաստանն է դեմ իր «ռազմավարական նշանակության ապրանքները» Հայաստանին ռուսական ռուբլով վաճառելու գաղափարին, և նման տարբերակ ՌԴ իշխանությունները ընդհանրապես չեն էլ քննարկում։ Դրան զուգահեռ տարբեր երկրների հետ առևտուրը ռուսական ռուբլով կամ տվյալ երկրների արժույթներով իրականացնելու և դոլարից հրաժարվելու մասին վերջին շրջանում ամենահաճախը խոսում են հենց ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։
Եվ ակնհայտ է, որ սա Ռուսաստանի համար առաջին հերթին հակաարևմտյան քարոզչություն է։ Իսկ երեկվա հայտարարությամբ Հովիկ Աբրահամյանը լծվել է այդ քարոզչությանը, որը ոչ մի տնտեսական հեռանկար չունի, փոխարենը քաղաքական լուրջ հետևանքներ կարող է թողնել Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների վրա, ընդ որում՝ խիստ բացասական»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը